Երևան
27 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հոկտեմբերի 25-ի համարում
Նոյեմբերի 2-ին կայանալիք Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցող մոտ չորս միլիոն ընտրողներ ընտրելու են Վրաստանի խորհրդարանի 235 նոր պատգամավորներ, որոնցից 150-ը ընտրվելու է համամասնական, իսկ 85-ը՝ մեծամասնական ընտրակարգով:
Ըստ ՀՀ վարչապետի խորհրդական, «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանի, ընտրացուցակներում ընդգրկված են 250-300 հազար հայեր: Սակայն, ըստ մեր զրուցակցի, Վրաստանի հայությունը միասնական չէ եւ ընտրություններում հանդես չի գալու միասնաբար: Մարգարյանը վրացահայությունը բաժանում է չորս հիմնական խմբերի՝ ջավախքահայեր, թբիլիսահայեր, աջարահայեր եւ Բոլնիս-Խաչենի հայեր: Հայերը բաժանված են ոչ միայն ըստ բնակության վայրի, այլ նաեւ՝ ըստ քաղաքական հայացքների, եւ որպես թեկնածու ընդգրկված են տարբեր կուսակցական ցուցակներում:
Շեւարդնաձեի ղեկավարած «Հանուն նոր Վրաստանի» դաշինքը մեծամասնական թեկնածուներ ազգությամբ հայ թեկնածու է առաջադրել Ջավախքի երկու շրջաններում էլ՝ Ախալքալաքում եւ Բոգդանովկայում, իսկ դաշինքի համամասնական ցուցակում կա երեք հայ՝ 54, 59 եւ 108 համարները: Մարգարյանը հավանական է համարում, որ այս ցուցակում մինչեւ 60-րդ տեղը կլինի անցողիկ: Երկրորդ բլոկը, ուր հայերը ընդգրկված են անցողիկ տեղերում, Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի եւ խորհրդարանի նախկին նախագահ Զուրաբ Ժվանիայի «Բուրջանաձե-դեմոկրատներ» դաշինքն է:
Այս դաշինքում ընդգրկված են խորհրդարանի երկու գործող պատգամավորներ. Մելիք Ռաիսյանը ցուցակի 24-րդ համարն է, իսկ Գենա Մուրադյանը 29-րդն է: Վերջինս Վրաստանի հայերի միության նախագահն է: «Բուրջանաձե-դեմոկրատներ» դաշինքը Ջավախքում պաշտպանում է մեծամասնական ընտրակարգով առաջադրված գործող պատգամավոր Համլետ Մովսիսյանին: Հայ պատգամավորության թեկնածու կա նաեւ «Նոր աջեր» բլոկի մեջ, որի 50-րդ համարը ջավախքցի է: Աջարիայի նախագահ Ասլան Աբաշիձեն եւս փորձել է օգտագործել հայկական գործոնը. նրա ղեկավարած «Դեմոկրատական վերածննդի միության» համամասնական ցուցակի 40-րդ համարը Աջարիայի հայերի միության նախագահ Արմեն Գեւորգյանն է:
Հայազգի թեկնածու կա նաեւ Արդյունաբերողների միության նախագահ Գեորգի Տոպաձեի ղեկավարած համամասնական ցուցակում: Իսկ ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե Վրաստանի հայերը չփոշացնեին իրենց ձայները եւ փորձեին հանդես գալ առանձին ցուցակով: Ստեփան Մարգարյանը հիշեցնում է, որ Ջավախքում փորձ եղավ կուսակցություն գրանցելու, սակայն Վրաստանի իշխանությունները այդպես էլ չգրանցեցին «Վիրք» կուսակցությանը՝ պատճառաբանելով, որ այն ռեգիոնալ է, ինչը արգելվում է օրենքով: «Իրականում «Վիրքի» կանոնադրության մեջ գրված է, որ այն համավրացական է, եւ նրան կարող են անդամակցել 18 տարին լրացած Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի»,- ասում է Ստեփան Մարգարյանը:
Սակայն, եթե նույնիսկ այս կուսակցությունը գրանցված լիներ, Մարգարյանը անլուրջ է համարում հայկական ցուցակով հանդես գալը. «Կուսակցությունը մարդկանց խումբ է, որը ձգտում է իշխանության: Հայերը չեն կարող Վրաստանում հավակնել իշխանության, նրանք կարող են միայն համախմբված պաշտպանել սեփական ազգային շահերը»: Սակայն նույնիսկ այսօր գործող խորհրդարանի պատգամավորներն այնքան էլ արդյունավետ չեն գործում եւ, ըստ Մարգարյանի, խոսել Վրաստանի խորհրդարանում հայկական լուրջ լոբբինգի մասին՝ տեղին չէ: «Միակ բանը, որ վերջին երկու տարիներին արել են հայազգի պատգամավորները, Վրաստանի խորհրդարանում ապրիլի 24-ը նշելն է, որը առաջացնում է ադրբեջանցի պատգամավորների դժգոհությունը»,- ասում է պարոն Մարգարյանը: Իսկ ընդհանրապես նա հայերի համար ճիշտ է համարում Վրաստանի քաղաքական կյանքին լրջորեն ինտեգրվելը, որպեսզի նրանք դիտվեն ոչ որպես հայազգի մարդ, որը կարող է ձայներ բերել, այլ որպես երկրի քաղաքական էլիտայի մաս, որոշումներ կայացնելու մասնակից:
«Միայն նման տիպի գործիչները կկարողանան պաշտպանել Հայաստանի շահերը, որոնք չեն հակասում Վրաստանի շահերին: Այլապես մենք ունենում ենք հայազգի պատգամավոր, որը ոչինչ որոշելու իրավազոր չէ եւ քվեարկում է ըստ իր կուսակցության պատկանելության»: Ստեփան Մարգարյանի կանխատեսմամբ, այս անգամ եւս Վրաստանի խորհրդարանում կլինի 6 հայ պատգամավոր: Երկուսը հաստատ են, քանի որ Ջավախքի երկու ընտրատարածքներում գրանցվել են միայն հայազգի թեկնածուներ, որոնք էլ պատգամավորի մանդատի համար մրցակցելու են միմյանց հետ:
Ավետիս Բաբաջանյան
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա
Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման
Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը
Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները
Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից
Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին
Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով
Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին
Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար
Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը
Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար
Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան
Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա
Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)
Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել
Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)
Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ
7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում
Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)
Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ
Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից
Լոռու մարզում պահեստ է հրդեհվել
© 2024 Հայկական ժամանակ