Ֆիննախի մի քանի միլիոն դոլար արժողությամբ դպրոցը կլուծարվի, իսկ շենքը կհանձնվի պետությանը

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը վստահեցնում է, որ նախարարությանը կից ծրագրերի իրականացման գրասենյակները համախմբելու են: «Գնալու ենք, որպեսզի նույն ԾԻԳ-երն իրենց առաջ դրած խնդիրները կատարեն ավելի օպտիմալ՝ օգտագործելով իրենց ձեռքի տակ եղած ռեսուրսները»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարարը:

Armtimes.com-ի հարցին, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնին, քանի որ մամուլում գրվեց, որ վաճառվելու է այն, Վարդան Արամյանը պատասխանեց. «Ոչ թե դա հանելու ենք վաճառքի, մենք քննարկում ենք տարբերակները: Մենք ունենք նաեւ Էկոնոմիկա ամսագիր, որը ֆինանսավորում ենք: Ես, իհարկե, ցանկացած քայլ անելուց առաջ լսում եմ շահագրգիռ կողմերի կարծիքները, բայց բոլորին տալիս եմ մեկ հարց՝ խնդրում եմ ինձ պատասխանեք, այն գումարներ, որոնք ծախսվում են ձեզ վրա, ի՞նչ արդյունավետություն ենք մենք ստեղծում տնտեսության վրա, ովքե՞ր են օգտվում ձեր ծառայություններից եւ արդյո՞ք այդ ծառայությունները մասնավորի կողմից չեն մատուցվում»:

Նախարարի խոսքով՝ նույն ծառայությունները մասնավորի կողմից մատուցվում են եւ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է պետությունը նույն ծառայությունը կրկնօրինակում:

«Ուսումնական կենտրոնը ՊՈԱԿ է, որը վաճառքի չի հանվի: Բայց ՊՈԱԿ-ը, ես կարծում եմ, որ մենք գնալու ենք այն տարբերակով, որ լուծարենք, այդպես է լինելու»,- ասաց նա՝ նշելով, որ խնդիր կա, որովհետեւ ուսումնական հաստատությունները չեն համագործակցում պետության հետ: Հարցին՝ իսկ շենքը, կահույքը ի՞նչ է արվելու, նա պատասխանեց. «Դա արդեն պետք է հանձնվի պետգույքի կառավարման վարչությանը, որն էլ ունի կառավարության որոշմամբ հատուկ հաստատված ծրագիր: Ես մտադիր եմ նույն ծառայությունն իրականացնել այլ ուսումնական հաստատությունների միջոցով: Անիմաստ է նորը կառուցել»:

Վարդան Արամյանը չցանկանալով գնահատական տալ նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի աշխատանքին, որքանով էլ նա էր նախաձեռնել ուսումնական կենտրոնի շինարարությունը, ասաց, որ կարելի էր խելամիտ մոտենալ յուրաքանչյուր հարկատուի գումարներին:

Տպել
7833 դիտում

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում