Ձկնկուլի բնակարանում խուզարկություն է կատարվել

26/10/2016 schedule18:15

Մեր տեղեկություններով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աշխատակից, Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանին առեւանգելու, շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նրա բնակարանում խուզարկություն է կատարվել:

Նույն այդ տեղեկություններով, խուզարկության ժամանակ էլեկտրոնային կրիչ չի հայտնաբերվել: Այսինքն՝ մինչ իրավապահների բնակարան գնալը  կա՛մ Իսրայելյանը վախից ոչնչացրել է էլեկտրոնային կրիչը, կա՛մ էլ այն հանձնել է Սամվել Ալեքսանյանին:

Այս տեղեկությունները փորձեցինք պաշտոնապես ճշտել, սակայն ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանն ի պատասխան ասաց, որ դրանք քննության տվյալներ են եւ հրապարակման ենթակա չեն:

Հիշեցնենք, որ մեր հարցազրույցում Իսրայելյանը նաեւ հայտարարել էր, որ իր տան անդամներին էլեկտրոնային կրիչ է տվել, որ եթե իրեն ինչ-որ բան պատահի, ապա ողջ պատասխանատվությունը կրում է Սամվել Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ առեւանգելու, շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը կարճվել է մեկ շաբաթ առաջ՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեցինք, թե սույն գործով հսկողություն իրականացնող դատախազը ստուգե՞լ է վարույթի կարճման օրինականությունը, թե՞ ոչ: Ի պատասխան մեր հարցին՝ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից ասացին, որ այժմ ստուգման գործընթացն է եւ այն ավարտվելուց հետո համապատասխան գնահատական կտրվի: Այսինքն՝ կա՛մ պետք է դատախազը որոշման օրինականությունը հաստատի, կա՛մ էլ լրացուցիչ ցուցումներ տա գործը քննող քննիչին:

Հենց քրեական գործը կարճելու ժամանակ էլ Նոր Մոսկվայի շրջանում սպանվեցին Արմեն Իսրայելյանն ու նրա ընկերը՝ Էդուարդ Նշանյանը (Մականունը՝ ճուտ): Հիշեցնենք, որ նրանց դիերը ՌԴ իրավապահները հայտնաբերել են սպանությունից մի քանի օր հետո միայն, երբ Նշանյանի քույրը չի կարողացել կապ հաստատել եղբոր հետ եւ դիմել է ոստիկանություն: Նրանք երկուսն էլ հրազենային վնասվածքը ստացել են գլխի շրջանում:

Արմեն Իսրայելյանի եւ Էդուարդ Նշանյանի դիերը դեռ գտնվում են ՌԴ-ում: ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մամուլի խոսնակ Լեւոն Թորգոմյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ դատաբժշկական փորձաքննությունը շարունակվում է եւ դեռ երկու օր էլ դիերը պետք է մնան: Հարցին՝ տեղափոխման գործընթացն ինչպե՞ս է արվելու, Թորգոմյանն ասաց. «Ընդունված կարգն այսպես է. հարազատները գալիս են, համապատասխան փաստաթղթեր են լրացնում, նոր դրանից հետո մարմինները հանձնվում են հարազատներին: Բայց մինչ դա, պետք է դատաբժշկական փորձաքննությունն ավարտվի, նոր դրանից հետո զբաղվենք այդ հարցերով»,- մանրամասնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ սպանության դեպքի առթիվ ՌԴ գլխավոր քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մասով (2 եւ ավելի անձանց սպանություն) եւ ՌԴ ՔՕ 222-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի զենք պահելը, կրելը կամ ձեռք բերելը):

Տպել
5849 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա