Վարչապետն անհարմար դրության մեջ գցեց գյուղնախարարին՝ լուծարելով տեսչությունը (տեսանյութ)

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ գյուղատնտեսության նախարարության տեսչություններից մեկը լուծարելու որոշում է կայացվել: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը փորձեց ընդհատել վարչապետին, սակայն Կարեն Կարապետյանը հորդորեց իր խոսքն ավարտելուց հետո առարկությունները հայտնել:

Նախարարը վարչապետի խոսքից հետո ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչու է լուծարվում իր ղեկավարած գերատեսչության ենթակայության տակ գտնվող տեսչությունը եւ այդ գործառույթն ո՞վ պետք է իրականացնի: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, որ նույն գործառույթն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը եւ պետհամարանիշների տրամադրումը կիրականացվի ոստիկանության կողմից: «Ուղղակի չգիտեի, դրա համար եմ ասում»,- արդարացավ նախարարը: «Իսկ իր գործառույթները ձեզ բավարարու՞մ էին»,- հարցրեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Իգնատի Առաքելյանն ասաց, որ իր մտքին կար այդ տեսչությունը լուծարել: Կարեն Կարապետյանն էլ ասաց, որ նախարարի միտքը հաշվի առնելով են որոշել: Կառավարության անդամները ծիծաղեցին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
17514 դիտում

Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում. Ադրբեջանի ներկայացուցիչը հարցեր է ուղղել

Մ. Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից

Արմեն Գրիգորյանը պարզաբանում է ներկայացրել «Կոմերսանտ»-ում իր խոսքերի վերաբերյալ

Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Պետք է գիտությունը վերադարձնենք բուհեր. ԿԳ նախարարը բժշկական համալսարանում է

Այսօր ու վաղը կեսօրից հետո, գիշերը ՀՀ որոշ շրջաններում անձրեւ ու ամպրոպ է սպասվում

Հայաստան-ԵՄ, կրթական համագործակցության նոր հեռանկարներ. Սվիտալսկին ԿԳ նախարարությունում էր

Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ուսումնասիրել ԱՄՆ-ում և ՀՀ-ում եկամտահարկի համաձայնագիրը

Գեղարքունիքում մեքենան բախվել է ծառին. կա 1 զոհ, 18, 19, 20-ամյա տղաները հիվանդանոցում են

Թուրքիան և ԱՄՆ-ը բանակցում են «Pariot» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգերի շուրջ

Գորիս քաղաքում ամբողջությամբ այրվել, մոխրացել է բնակելի տուն

Աուտիզմով հիվանդ տղայի որոնումներն այսօր վերսկսել են Այնթափում, ավարտել անարդյունք

Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի. ըստ Tert.am-ի ասել է Ռուբեն Հայրապետյանը

Նախագահ Արմեն Սարգսյանն ու մի խումբ երեխաներ նախագահականի մոտ ուսումնասիրել են աստղերը

Վրաստան գնալիս մեքենայի սեփականատիրոջ լիազորագրի պահանջը ժամանակավոր հետաձգվում է

Երեք գյուղերը սպասարկող տրանսպորտը չի աշխատում, բայց կաշխատի. պարզաբանում է փոխնախարարը

Բողոքների տեղատարափից հետո «Օդից փող» հաղորդաշարն այլեւս եթերում չի լինի

73-ամյա միայնակ թոշակառուի դեմ հայցը 6 տարի է՝ լուծում չի ստանում. բաց նամակ վարչապետին

Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը պաշտոնից ազատման դիմում է գրել

Բազմաթիվ կոնֆլիկտներից հետո, վերջապես տեղի ունեցավ Արամ Մանուկյանի արձանի բացումը