Անդրեն, Սիրուշոն, Հայկոն...հայկական ողջ շոու բիզնեսը Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին

27/10/2016 schedule13:15

Դժվար է հիշել, թե վերջին անգամ, երբ էին հայկական շոու բիզնեսի բոլոր հայտնիները հավաքվել մեկ համերգի շրջանակներում: Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նրանց միավորել էր Վարդուհի Վարդանյանի հիշատակին նվիրված համերգը: 10 տարի է, ինչ Վարդուհին, ինչպես ընկերներն են սիրում նրան կոչել Թութուշը, երկրպագուների ու ընկերների հետ չէ, եւ վերջիններս համերգի միջոցով ցանկանում էին վերհիշել ու վերապրել այն բոլոր պահերը, որ նրա հետ անցկացրել են:

«Թութուշը մեզ համար միշտ կա: Ամեն անգամ նրան նվիրված համերգին հավաքվելով, մտածում ենք, որ նրա հետ ինչ-որ համերգի ենք: Ինչ սկսել ենք աշխատել բեմի վրա, ապրել, ուրախանալ, ամեն ինչ իրար հետ ենք արել: Թութուշը քաղցր մարդ էր, քաղաքի աղջիկ էր, սիրված էր, հենց դրա հետ է կապված այն, որ մարդիկ նրան սիրով են հիշում ու ուզում են անպայման ներկա լինել նրա հետ կապված միջոցառումներին»,- ետնաբեմում լրագրողների հետ զրույցում ասաց Հայկոն:

Արսեն Սաֆարյանը չի սիրում այն մարդկանց, որոնք փորձում են անփոխարինելի ձեւանալ եւ երբեք չի էլ համարել, որ այդպիսիք կան, սակայն հենց Վարդուհի Վարդանյանի օրինակով նա հասկացել է, որ կան մարդիկ, որոնց տեղը լրացնելն անչափ բարդ է, եթե ոչ անհնար:  

«Մեծամասամբ մտածում եմ, որ անփոխարինելի մարդիկ չկան, բայց կարծում եմ, որքան կերպարը վառ է, որքան իր մեջքի հետեւում կենսագրություն ունի, անկախ տարիքից, ապա այդքանով նա դառնում է անփոխարինելի»,- ասաց նա:

Էրիկի հիշողություններում հատկապես վառ է մնացել իր ու երգչուհու ծանոթությունը: Նրանք հանդիպել են պատահաբար սրճարանում:

«Ծանոթացել եմ Պապլավոկում: Երբ Ալլա Լեւոնյանն առաջին անգամ իր ամուսնու հետ ժամադրության էր գնացել, իր հետ տարել էր նաեւ Վարդուհուն, որպեսզի մենակ չգնա: Այդ օրը ես նույնպես այնտեղ էի, ու ինձ նրա հետ ծանոթացրին»,- պատմեց նա:

Երգչուհուն նվիրված համերգի խորագիրն էր «Մեզ ոչինչ չի բաժանի»: Սա նաեւ այն երգի վերնագիրն է, որով նրա մահից հետո Սիրուշոն փորձել է արտահայտել իր վիշտը:

«Երգի հեղինակը ես եմ: Գրել եմ շատ վաղուց, դա, երեւի, այդ շրջանում, այդ դեպքից հետո արտահայտման իմ միակ ձեւն էր: Այդ երգը միակ երգն է եղել, որն ինձ թույլ է տվել ինչ-որ չափով արտահայտվել»,- ասաց նա:

Համերգի ընթացքում Անդրեն կատարեց իր ու Վարդուհու վերջին դուետը՝ «Հորդ անձրեւ»-ը, որի տեսահոլովակը նկարահանվել է երգչուհու մահից հետո: Ելույթից հետո նա հուզմունքից չկարողացավ զսպել արցունքներն ու պատասխանել լրագրողների հարցերին, անմիջապես հեռացավ, իսկ հետո լրագրողներին փոխանցեց ներողությունը:

«Այսօր շատ հուզված եմ, դա մեծ կարոտից է, որը զգում եմ իմ հարազատ մարդու, սիրելի Վարդուհու հանդեպ: Նրա շունչը ելույթիս ընթացքում ինձ ուղեկցում էր, զգում էի, որ կողքիս է: Ցավում եմ, որ չեմ կարող գրկել ու ասել, թե որքան եմ զգում նրա կարիքն ու որքան եմ կարոտել իմ ամենամտերիմ, ամենաթանկ ու իսկական ընկերոջը: Ուղղակի ուզում եմ ասել, որ սիրում եմ ու կարոտել եմ նրան»,- նշեց նա:

Բացի Անդրեից՝ ելույթ ունեցան նաեւ Սիրուշոն, Հայկոն, Քրիստինե Պեպելյանը, Արսեն Սաֆարյանը, Շուշան Պետրոսյանը, Սյուզան Մարգարյանը, Զարուհի Բաբայանը, Արսեն Գրիգորյանը, Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Սոնա Շահգելդյանը, Էրիկը, Ինգա եւ Անուշ Արշակյանները, Տիգրան Պետրոսյանը, Աննա Խաչատրյանը, Նարե Գրիգորյանը, Սրբուհի Ստամբոլցյանը, Անչոկը, Սոնա Ռուբենյանը: Նրանք հանդիսատեսին ներկայացրին Վարդուհի Վարդանյանի երգացանկի սիրված երգերը: Միջոցառումը վարում էր Ավետ Բարսեղյանը:

Տպել
3211 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում