Քոչարյանին թյուրիմացության մեջ են գցել. հարցազրույց փաստաբան Հովիկ Արսենյանի հետ

27/10/2016 schedule14:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հոկտեմբերի 28-ի համարում

Տիգրան Նաղդալյանի սպանության գործով ամբաստանվող Արմեն Սարգսյանի պաշտպան Հովիկ Արսենյանին «ժամանակավորապես» հեռացնելով դատարանի դահլիճից, դատավոր Սարո Արամյանը հարցում արեց Փաստաբանների միություն՝ պարզելու նրա արտոնագրի օրինականությունը:

Քանի որ արտոնագիրը տրամադրում է Փաստաբանների միությունը եւ արտոնագրից կարող է զրկել միայն միությունը, ենթադրվում էր, որ Արսենյանի փաստաբանական գործունեության արտոնագրի օրինականությունը հաստատող պատասխանը ստանալուց հետո Արսենյանի մասնակցության հարցը արագ կլուծվի: Սակայն պատասխանը ստացվել է, իսկ դատարանը չի շտապում այդ հարցը քննության առնել: Այդ խնդրի եւ Տ.Նաղդալյանի գործի դատավարության շուրջ երեկ մենք զրուցեցինք փաստաբան Հովիկ Արսենյանի հետ:

- Պարոն Արսենյան, Դուք արդեն մեկ ամիս է հեռացվել եք դատարանից, դատավորը կարծես թե մոռացել է, որ Ձեզ «ժամանակավորապես է հեռացրել»: Ի՞նչ եք անում դատավարությանը կրկին մասնակցելու համար, ինչո՞ւ չի քննարկվում Ձեր հարցը:

- Ես դատարանից պահանջեցի կոնկրետ հստակ որոշում՝ ինձ հեռացնելու մասին, որ կարողանամ բողոքարկել այն: Սակայն, դժբախտաբար, դատարանն իրեն այնպես պահեց, որ կարծես վեր է օրենքից՝ օրենքից չբխող որոշում կայացնելով: «Ժամանակավոր հեռացում» հասկացությունն օրենսդրին հայտնի չէ: Սեպտեմբերի 25-ին Փաստաբանների միության կոլեգիան, քննելով այս հարցը, միաձայն որոշում է կայացրել, որ ինձ տրված արտոնագիրն օրինական է: Այդ պատասխանն ուղարկվել է դատարան: Դատավորը հայտարարություններ է անում, թե պատասխանն անգրագետ է եւ այլն: Եթե միության պատասխանը նրան չի բավարարում, կարող էր, չէ՞, հարցում կատարել միությանը, թե այսպիսի որոշում եմ ուզում ստանալ կամ այսպիսի լրացուցիչ փաստաթղթեր են ինձ անհրաժեշտ: Բայց զլանում է դա անել:

- Ձեզ դատավարությունից հեռացնելով չբավարարվեցին, քրեական գործ են հարուցել Ձեր նկատմամբ: Ի՞նչ ընթացքում է գործը:

- Մի գործը հարուցվել է սեպտեմբերի 12-ին՝ 325 հոդվածի (փաստաթղթեր կեղծելը) հատկանիշներով. իբր արտոնագիր ստանալիս կեղծ փաստեր եմ ներկայացրել՝ թաքցրել եմ իմ դատվածությունը: Գոնե չսպասեցին մեր միության տված գնահատականին, որ տեսնեն՝ կեղծ փաստաթղթեր ի հայտ գալի՞ս են, թե՞ ոչ: Այստեղ իմ իրավունքները եւ պարտականությունները շփոթելու խնդիր կա: Մի՞թե ես պարտադրել եմ որեւէ հանձնաժողովի, որեւէ պաշտոնատար անձի, թե խախտեք օրենքը եւ ինձ արտոնագիր տվեք: Իմ իրավունքն է՝ պահանջել, արտոնագիրը տվողի իրավունքն է՝ մերժել: Երկրորդ քրգործը հարուցվեց սեպտեմբերի 29-ին՝ 34-349 հոդվածով. իբր ես կեղծ ապացույցներ եմ ներկայացրել դատարանին, դրդել եմ Գեղամ Շահբազյանին՝ կեղծ ցուցմունքներ տալ:

Իրականում այս հոդվածի հանցակազմը պահանջում է, որ պաշտպանը, հօգուտ իր պաշտպանյալի, կեղծ իրեղեն կամ գրավոր ապացույցներ ներկայացրած լինի դատարանին: Իմ գործողություններում հանցակազմը բացակայում է: Միշտ էլ դատարանում առաջարկում ենք ամբաստանյալներին՝ ճիշտ ցուցմունք տալ, այսինքն, ցանկացած նման առաջարկ կարող է գնահատվել՝ որպես ապացույցների կեղծման փո՞րձ: Բացի այդ, մենք հայտարարել ենք, որ քրգործում եղած ապացույցները լիովին բավարար են, որ նորմալ մրցակցության դեպքում ապացուցվի Արմեն Սարգսյանի անմասն լինելը Նաղդալյանի սպանությանը: Այսինքն, կեղծ ապացույց ստեղծելու, ինչ-որ ցուցմունքների դրդելու փորձի կարիքը չկար:

- Փաստաբանների միության պատասխանից հետո որեւէ փոփոխություն չկա՞ Ձեր նկատմամբ հարուցված քրգործում:

- Ոչ մի. ավելին՝ մոտ օրերս իմացա, որ գլխավոր դատախազության քրդատ բաժնի ղեկավարությունը շրջաբերական է ուղարկել իր ստորաբաժանումներին՝ հրահանգավորելով, որ փաստաբան Արսենյանին չթույլատրեն ներգրավվել  քրեական գործերով պաշտպանությանը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դատախազությունը ցանկության դեպքում ամեն ինչ՝ ցանկացած  ապօրինություն, կարող է անել: Իմ արտոնագրի գործողությունը դադարեցված չէ եւ գործում է այնքան ժամանակ, քանի դեռ դադարեցված չէ:

- Դուք, անշուշտ, հետեւում եք Նաղդալյանի գործի դատաքննությանը, ինչպե՞ս կգնահատեիք դատավարության ընթացքը:

- Այս դատավարությունը արդարադատության պարոդիա է: Առաջին իսկ օրից փաստորեն չպահպանվեց կողմերի մրցակցության սկզբունքը: Պաշտպանական կողմին անգամ չեն թույլատրում միջնորդություններ ու հայտարարություններ անել: Արմեն Սարգսյանին դատարանի դահլիճից հեռացնելու որոշումն արդեն դատավարական կարգի խախտում էր, իսկ հեռացնելուց հետո դատարանում նրա բացակայությամբ ոչ միայն ամբաստանյալները հարցաքննվեցին, այլեւ բազմաթիվ դատավարական գործողություններ կատարվեցին: Դատավարական կարգը խախտվեց նաեւ այն ժամանակ, երբ ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանից առաջ թույլատրվեց նրա կնոջ՝ վկա Գայանե Մելքոնյանի արտահերթ հարցաքննությունը:

Նա մի գրություն ներկայացրեց դատարանին, որն ամուսինը իբր ուղարկել էր նրան փախուստի մեջ գտնվելու ժամանակ: Եթե ուշադիր ուսումնասիրենք քրգործի նյութերը, ապա կհասկանանք, որ սա մտացածին նամակ է: Գ.Մելքոնյանը ցուցմունք տվեց, որ դիմել է Սարգսյանների ընտանիքին, սակայն նրանց ընտանիքի ոչ մի անդամ չի ընդառաջել իրեն: Անհասկանալի է, թե ինչպես կարող էր հետախուզման մեջ գտնվող Ապերը գրել. «Գրետին ասա՝ այնպես չլինի, որ գլխիս տակ փափուկ բարձ դնեն»: Ո՞վ, ե՞րբ եւ ի՞նչ երաշխիք էր տվել նրան, որ խոսում էր փափուկ բարձ դնելու մասին:

Գործում ոչ մի ապացույց չկա, որ Սարգսյանների ընտանիքից որեւէ մեկը տեղյակ է եղել նախապատրաստվող կամ կատարված սպանության մասին: Միեւնույն ժամանակ մարտի 19-ին ոսկերչական գործարանում տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը խոսել է Սարգսյանների ընտանիքում այդ սպանության մտահղացված լինելու մասին: Ստիպված եմ ենթադրել, որ սեպտեմբերի 30-ին դատարան ներկայացված եւ մինչ այդ քրգործում չեղած գրության մասին Քոչարյանը մարտի 19-ին տեղյակ է եղել, քանի որ միայն այդ նամակն է վկայում Սարգսյանների ընտանիքի՝ սպանությանն ունեցած մասնակցության մասին:

Կարծում եմ՝ հերթական անգամ Քոչարյանին թյուրիմացության մեջ են գցել: Այդ գրությունն այն ժամանակ նախաքննության մարմինը չի համարձակվել կցել քրգործին, սակայն Քոչարյանին, հավանաբար, տեղեկացրել են դրա գոյության մասին: Ես խորհուրդ կտայի Ռ.Քոչարյանին՝ դիտել հարցաքննությունների տեսաձայնագրությունները, որից նա հստակ պատկերացում կստանար, թե իրականում ինչպես է սարքվել այս գործը:

Արմինե Օհանյան

Տպել
1242 դիտում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել