Շեշտադրումները չեն փոխվել. հոկտեմբերի 27. չորս տարի անց

27/10/2016 schedule14:48

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հոկտեմբերի 28-ի համարում

Թվում է, հոկտեմբերի 27-ից չորս տարի անց, տեղի ունեցած ողբերգության շուրջ կրքերը պետք է որոշակիորեն հանդարտված լինեին: Սակայն երեկ, խորհրդարանում տեղի ունեցած ողբերգության չորրորդ տարելիցին, մթնոլորտը դարձյալ շիկացած ու լարված էր:

Եռաբլուր եւ Կոմիտասի անվան պանթեոն ընդդիմությունն ու իշխանության ներկայացուցիչներն աշխատել էին այցելել այնպես, որ հանկարծ իրար չհանդիպեն: Եւ դա երկու կողմերին էլ հաջողվել էր: Առավոտյան ժամը 10-ի սահմաններում Եռաբլուր էր այցելել Պնախարար Սերժ Սարգսյանը, իսկ նախագահ Քոչարյանը ե՛ւ Սպարապետի, ե՛ւ Կարեն Դեմիրճյանի շիրիմին ծաղկեպսակներ էր ուղարկել: Այդուհանդերձ, թե՛ Պանթեոնում, թե՛ Եռաբլուրում առավոտից խմբվել էին քաղաքացիներ, որոնք անհամբեր սպասում էին իշխանության ներկայացուցիչներին, ինչպես ասաց ՀԺԿ-ական հերթապահ մի ակտիվիստ՝ նրանց բմբլելու համար:

Սակայն բարձրաստիճան իշխանավորների շարքից Պանթեոնում ընդդիմադիր ակտիվիստների ձեռքն ընկավ միայն ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որի հասցեին մի կին բղավեց. «Ես անհարմար չեմ զգում ասել, որ ձեզ օգտագործեցին եւ շպրտեցին մի կողմ: Ինչպե՞ս համարձակվեցիք նման անբարո որոշում կայացնել»: ՍԴ նախագահը հռետորական այդ հարցադրումը թողեց անպատասխան: Ի դեպ, վերջինս երեկ հրաժարվեց պատասխանել նաեւ լրագրողների հարցերին:

Ի տարբերություն ՍԴ նախագահի, երեկ զարմանալիորեն բարեհաճ էր լրագրող չսիրող, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, որը Եռաբլուր էր այցելել զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի եւ ԵԿՄ վարչության անդամ Մուշեղ Սաղաթելյանի հետ: Մեր հարցին ի պատասխան, թե արդյո՞ք ինքը գոհ է հոկտեմբերի 27-ի ավարտվող դատավարությունից, գեներալը պատասխանեց. «Ես իմ հոգու մեջ իմ բաները ունեմ: Ախպոր պես, ինձ մի խոսացրու: Էդ բաները թող մնա իմ մեջ»: Իսկ մեր հաջորդ հարցին, թե իր համար այս գործի կազմակերպիչները հստա՞կ են, ԵԿՄ նախագահը ծանր հոգոց հանեց. «Է՜հ, ինչ ասեմ»:

Ինչեւ, երեկ, ժամը 11-ին, Եռաբլուր այցելեց կառավարությունը՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ: Ու երբ վարչապետը մոտենում էր Եռաբլուրին, կին ակտիվիստների խմբից մեկն այն է՝ պատրաստվում էր հերթական հայհոյանքը տեղալ, երբ մյուս ակտիվիստները նրան սաստեցին: «Վարչապետին պետք չէ. նա դավաճան չի»,- գրոհը կանխեց ազատամարտիկի հագուստով մի կին: Ավելի ուշ, մենք վարչապետին հարցրինք՝ արդյո՞ք ինքը դեռ հույս ունի, որ երբեւէ կբացահայտվեն հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները:

«Հարցեր կան, որոնց պատասխանը հնարավոր չէր ստանալ այս դատավարության ժամանակ: Ուստի, կա առանձնացված մասով գործը, որը հետագայում ցույց կտա՝ իրո՞ք այդ հինգը ե՛ւ կատարողներն էին, ե՛ւ պատվիրատուները, թե՞ նրանք միայն կատարողներն էին»,- ասաց վարչապետը: Այդուհանդերձ, ի տարբերություն վարչապետի, ընդդիմության  լիդերները միանշանակ վստահ են, որ հոկտեմբերի 27-ն ունի կազմակերպիչներ, որեւէ հույս չեն կապում անջատված մասի հետ ու համոզված են, որ կազմակերպիչների անունները կհնչեն միայն իշխանափոխությունից հետո: «Հոկտեմբերի 27-ի դատավարությունն ընդամենն ամրագրեց այդ հինգի վարկածը: Իսկ թե ով է պատվիրել այդ վարկածը՝ բոլորիս էլ հայտնի է:

Ես վստահ եմ, որ թե՛ դատավարության եւ թե՛ անջատված մասով կուտակված բոլոր փաստերը պետք են գալու հաջորդ իշխանություններին, քանզի այս իշխանությունների օրոք հոկտեմբերի 27-ը չի բացահայտվելու»,- Եռաբլուրում ասաց նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: Այս կարծիքին է նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Վերջինս երեկ, մեր հարցին ի պատասխան, ասաց. «Դատավարությունը վերածվեց ֆարսի, եւ ամեն ինչ արվեց, որ գործը կոծկվի: Դատավարությունը, որը պետք է սպառիչ պատասխաններ տար, հակառակը՝ է՛լ ավելի խորացրեց հասարակության մեջ եղած կասկածները: Միանշանակ է, որ այս իշխանությունների օրոք հոկտեմբերի 27-ը չի բացահայտվելու»:

Այդուհանդերձ, առջեւում դեռ մեղադրյալների վերջին խոսքն է, ու արդյո՞ք ընդդիմությունը հնարավոր համարում է, որ իր վերջին խոսքում Նաիրի Հունանյանը կտա կազմակերպիչների անունները, եթե այդպիսիք կան: «Ես վստահ եմ, որ իր վերջին խոսքում ոճրագործները հայտարարելու են, որ հոկտեմբերի 27-ի կազմակերպման գործում իր ուրույն դերն է ունեցել Քոչարյանը՝ իր ամբողջ շքախմբով»-, ասաց ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը:

Այսպիսով, հոկտեմբերի 27-ից չորս տարի անց, դատավարության ավարտին, դարձյալ բաց է մնում հարցը, որը հնչում է ուղիղ չորս տարի՝ ովքե՞ր են կանգնած հոկտեմբերի 27-ի ոճրագործության թիկունքում: Նախագահ Քոչարյանը 99-ի հոկտեմբերի 28-ին արդեն ասել է, որ այդ հնգյակի ետեւում մարդ չկա: Իշխանության մեծ մասը չի հավատում այդ վարկածին, բայց հավատալ ձեւացնելը նրանց համար այս պահին հարմար է: Իսկ ընդդիմությունն ասում է, թե բոլորն էլ գիտեն՝ ովքեր են կազմակերպել հոկտեմբերի 27-ը: Անուններ դարձյալ չեն տրվում: 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1182 դիտում

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում