Արձագանք. այդպես չի կարելի վարվել

27/10/2016 schedule14:51

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հոկտեմբերի 28-ի համարում

Ռուսաստանցի խոշոր գործարար, «ՅՈՒԿՕՍ» ընկերության նախագահ Միխայիլ Խոդորկովսկու ձերբակալությունը վերջին երկու օրերի թիվ մեկ համաշխարհային նորություններից է:

Ձերբակալվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդը, որը ղեկավարում է ՌԴ խոշորագույն մասնավոր ընկերություններից մեկը: Սա, բնականաբար, խիստ բացասական արձագանք է գտել Ռուսաստանի լեգալ գործարարների շրջանում: Եւ ոչ միայն Ռուսաստանի: «Շատ բացասաբար եմ վերաբերվում տեղի ունեցածին»,- Խոդորկովսկու ձերբակալությունը մեկնաբանելու մեր խնդրանքին ի պատասխան  ասաց ԱԺ պատգամավոր, «ՍԻԼ գրուպ» ընկերության պատվավոր նախագահ Խաչատուր Սուքիասյանը: Նրա ասելով՝ վերջին տարիներին Ռուսաստանի տնտեսությունը բավական կայուն էր, կայուն էր նաեւ արժեթղթերի շուկան, եւ այդ երկրում ցիվիլ տնտեսվարումը հաստատուն քայլերով դառնում էր գերակա:

«Մենք դա շատ կարեւորում էինք եւ համոզված էինք, որ Ռուսաստանում բիզնեսը մոտենում է միջազգային չափանիշներին»,- ասում է Խ.Սուքիասյանը՝ նշելով, որ Խոդորկովսկու ձերբակալությունն անպայմանորեն կհանգեցնի ներդրումների ծավալների նվազմանը եւ Ռուսաստանից կապիտալի արտահոսքին: Սուքիասյանը չի բացառում, որ սա ազդեցություն կունենա նաեւ Հայաստանի տնտեսության վրա: «Ռուսաստանը, Հայաստանը եւ ԱՊՀ մյուս երկրները, օտարերկրյա կապիտալի տեսակետից, դիտվում են, պատկերավոր ասած, որպես մեկ տնտեսական տարածք, եւ Ռուսաստանում առկա մթնոլորտը կարող է ինչ-որ չափով փոխել նաեւ Հայաստանի նկատմամբ օտարերկրյա ներդրողների ունեցած վերաբերմունքը»,- կարծում է Խ.Սուքիասյանը:

Վերջինս հետեւել է Խոդորկովսկու գործունեությանը, ծանոթ է նրա աշխատություններին, վերլուծական հոդվածներին: Սուքիասյանի կարծիքով, Խոդորկովսկին ոչ միայն խոշոր գործարար է, այլեւ խոշոր տնտեսական գործիչ, որը զբաղվում է նաեւ տնտեսության հետազոտմամբ եւ ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս արժեքավոր վերլուծություններով: Ռուս գործարարի վերջին զեկույցներից մեկում տեղ է գտել մի վերլուծություն, որը վերաբերում է Ռուսաստանի ռեգիոններում վարվող տնտեսական քաղաքականությանը: «Խոդորկովսկին վերլուծել է տնտեսության արդյունավետությունը ռեգիոններում եւ մի շարք կարեւոր եզրահանգումներ արել, որոնք հրատապ են նաեւ Հայաստանի համար»,- ասում է Սուքիասյանը:

Վերջինս համոզված է, որ այսօր Խոդորկովսկին Ռուսաստանի տնտեսությունը ժամանակակից միջազգային ստանդարտների դաշտ տեղափոխող «շոգեքարշներից» մեկն է: «ՍԻԼ գրուպի» պատվավոր նախագահը հատուկ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Խոդորկովսկու նկատմամբ իրավապահների իրականացրած գործողություններին շատ արագ արձագանքեց  արժեթղթերի շուկան: Կտրուկ անկում ապրեցին ոչ միայն նրա գլխավորած «ՅՈՒԿՕՍ»-ի արժեթղթերը, այլեւ ընդհանրապես բորսայում գրանցվեց գնանշման կտրուկ անկում: Ըստ Սուքիասյանի, սա վկայում է այն մասին, որ «ՅՈՒԿՕՍ»-ը առավել թափանցիկ ընկերություն է, տնտեսվարման սկզբունքներով ավելի մոտ է միջազգային չափանիշներին:

Իսկ Խոդորկովսկու հետապնդումը քաղաքակա՞ն ենթատեքստ ունի, թե՞ ընդամենը տնտեսական-իրավական զարգացումների շրջանակներում էր: Խաչատուր Սուքիասյանը համոզված չէ, որ այստեղ միայն քաղաքական հրահանգ կա: Ըստ նրա, չպետք է բացառել, որ այս գործում էական դեր է խաղում այն հանգամանքը, որ ռուսական ցիվիլ բիզնեսն արդեն նկատելիորեն առաջ է գնացել, իսկ իրավապահ համակարգը դեռ առաջնորդվում է սոցիալիստական երկրի արժեքներով: «Ես կասեի, որ այստեղ ավելի շուտ գործ ունենք Ռուսաստանի իրավապահ համակարգի անհեռատեսության հետ»,-ասում է նա:

Խոդորկովսկու պես գործիչների նկատմամբ նման գործողություններից առաջ, համոզված է Սուքիասյանը, իրավապահ մարմինները պետք է առավել լավ պատկերացնեն եւ մանրամասն վերլուծեն իրենց քայլերի հնարավոր հետեւանքները, քանի որ այդ գործարարը ղեկավարում է Ռուսաստանում ինստիտուցիոնալ գործառույթներ ունեցող հզոր կազմակերպություն: ԱԺ պատգամավորը համոզված է, որ ինչպես 1998 թվականին Ռուսաստանում իրականացված դեֆոլտը ԱՊՀ երկրներին ստիպեց ավելի մեծ ուշադրություն դարձնել իրենց ներտնտեսական իրավիճակին, այնպես էլ՝ Խոդորկովսկու ձերբակալության հետեւանքները օրինակ կծառայեն բոլորի համար եւ ցույց կտան, թե ինչպես չի կարելի վարվել:

Հայկ Գեւորգյան

Տպել
1271 դիտում

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կնոջ կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին