«Էրդողանի մարդ» համարվող Աթեշյանը կարող է Պոլսո պատրիարք դառնալ. կընդվզի՞ հայ համայնքը

Արամ Աթեշյանի վարկանիշը Պոլսի հայ համայնքի մոտ բարձր չէ, սակայն այնպես էլ չէ, որ նա աջակիցներ չունի համայնքում: Մեզ հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ ընդգծելով, որ ընտրություն հայտարարելու դեպքում չի կարելի բացառել Աթեշյանի ընտրվելը, որպես Պոլսո պատրիարք:

Ինչպես տեղեկացրել ենք, Պոլսի հայոց պատրիարքարանում պատրիարքական փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի գլխավորությամբ երեկ հրավիրվել է հոգեւոր խորհրդի ժողով, որի ժամանակ ձայների մեծամասնությամբ որոշվել է՝ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին ճանաչել «հանգստյան կոչված պատրիարք»՝ հաշվի առնելով, որ 2008 թվականից սկսած նա վատառողջ է եւ փաստացի անգործունակ:

Դա հիմք ընդունելով՝ ժողովում որոշում է կայացվել նոր պատրիարքի ընտրություն անցկացնելու համար համապատասխան դիմում ներկայացնել Թուրքիայի պատկան մարմիններին։

Նշենք, որ այսպիսի դիմում թուրքական իշխանություններին ներկայացվել է նաեւ 2008 թվականին, սակայն Թուրքիայի իշխանությունները նոր պատրիարք ընտրելու իրավունք չեն տվել՝ պատճառաբանելով, թե եկեղեցական կանոնադրության համաձայն, պատրիարքն ընտրվում է ցմահ եւ որ նոր պատրիարք կարող է ընտրվել միայն նրա մահից հետո: Դրա փոխարեն իշխանություններն առաջարկել են ընտրել պատրիարքի փոխանորդ: Դրա հիման վրա պատրիարքի փոխանորդ է ընտրվել արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որը հայ համայնքի կողմից ընկալվում է որպես «Էրդողանի մարդ»: Այդ կարծիքն ամրապնդվեց հատկապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին Աթեշյանի գրած սկանդալային նամակից հետո:

Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Թուրքիայի հայ համայնքը՝ թրքահաճո համարվող Աթեշյանին թույլ չտալու դառնալ Պոլսո պատրիարք: Ովքե՞ր կարող են լինել պատրիարքի մյուս թեկնածուները: Այս հարցերի շուրջ զրուցել ենք Բագրատ Էստուկյանի հետ:

- Պարոն Էստուկյան, հայկական համայնքը որեւէ քայլ ձեռնարկո՞ւմ է Աթեշյանի ընտրությունը թույլ չտալու համար:

- Ես ասեմ, որ այն կիսատ-պռատ հայտարարությունը, որ երեկ արվեց, դեռեւս ոչինչ չի նշանակում: Հայտարարության մեջ նշված էր, որ կրոնական ժողով է գումարվել եւ որոշվել է, որ քանի որ Մեսրոպ պատրիարքը 8 տարի բացակայում է իր պարտականությունից, հետեւաբար, դիմում պետք է կատարվի Թուրքիայի բարձրակարգ իշխանություններին, որ ընտրության գործընթացը սկսվի: Սակայն այդ դիմումը, երբ պետք է կատարվի, ով պետք է կատարի՝ այս հարցերն անպատասխան են առայժմ: Հավանաբար, առաջիկա օրերին պիտի ձեւավորվի այս հարցերի պատասխանը: Ինչ վերաբերում է ակցիաներին՝ առանց ընտրության նշանակման այդ մասին խոսելը շուտ է: Դեռ դիմում ներկայացված չէ թույլտվություն ստանալու համար: Սպասենք այդ դիմումը լինի, թույլտվություն լինի, հետո կորոշենք ինչ քայլեր անել:

- Այս գործընթացը լեգիտի՞մ է՝ հաշվի առնելով, որ Պատրիարքն ընտրվում է ցմահ:

- Պաշտոնապես հայտարարվել է, որ Պոլսո պատրիարք Մութաֆյանն ուղարկվում է հանգստի, անգործունակ է ճանաչվում: Դա իրողություն է: Արդեն 8 տարի է, որ նա անգործունակ է, պատրիարքական աթոռը թափուր է, բայց այսօր հայտարարվեց: Եկեղեցականներն ասում են՝ մենք հրաշքների հավատում ենք, աղոթում ենք նրա ապաքինման համար, բայց տրամաբանական չէր դա:

- Ովքե՞ր պետք է ընտրեն նոր պատրիարքին:

- Եթե նման որոշում կայացվի, պետք է հանձնախումբ ձեւավորվի: Հանձնախումբը պետք է ձեւավորի պատրիարքարանի ներկայացուցիչներից:

- Հույս կա՞, որ արդար կլինեն այդ ընտրությունները:

- Անշուշտ կա, այդ առումով մենք շատ մտահոգություն չունենք:

- Եթե արդար ընտրություն տեղի ունենա, Աթեշյանը կկարողանա՞ ընտրվել:

- Նրա վարկանիշը շատ բարձր չէ, այնպես որ ես շատ հավանականություն չեմ կարող տալ, որ նա կընտրվի, բայց չեմ էլ կարող խոստանալ, որ անկարելի է բան է նրա ընտրվելը, քանի որ ինքն էլ իր կողքին կանգնած մարդիկ ունի:

- Հայկական համայնքից նրան սատարողներ կա՞ն:

- Այո, այսօրվա համայնքի վարչակազմի կարեւոր մի մասն իր կողքին է: Անուններով չեմ կարող թվարկել:

- Դուք որպես հայ համայնքի ներկայացուցիչ՝ ո՞ւմ կուզենայիք տեսնել որպես Պոլսո պատրիարք:

- Այդ մասին հայտարարություն անել չեմ ուզում: Որոշ հակումներ ունեմ, բայց դրանք հրապարակելը ճիշտ չեմ համարում: Համենայնդեպս, Աթեշյանը չի լինի:

- Պարոն Էստուկյան, իսկ դուք տեղեկություններ ունե՞ք, թե ընտրության նշանակման դեպքում ովքեր կարող են լինել Պատրիարքի թեկնածուները:

- Բացի Արամ Աթեշյանից, մենք 3 թեկնածուի անուն գիտենք: Նրանք են՝ Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, որը Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի տեսուչ էր, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին եպիսկոպոս Բեքչյանը:

Տպել
3386 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը