Օպտիմա՞լ գին է 660.000 դրամը՝ կոճակ սեղմելու համար

28/10/2016 schedule12:56

Հայաստանի տնտեսությունը ծայրահեղ վատ վիճակում է: Պետական ապարատը ուռճացված է եւ ոչ էֆեկտիվ: Հարկային եւ մաքսային ծառայությունները աշխատում են՝ չարաշահելով իրենց լիազորությունները:

Վարչապետ Կարեն Կարապետյանի այս արձանագրություններից հետո բոլորս շունչներս պահեցինք. վերջապես կիմանանք այն սրիկաների անունները, որոնք տնտեսությունը հասցրել են այս ծայրահեղ վատ վիճակին, պետական պարտքը հասցրել են 5.3 միլիարդ դոլարի, փոշիացնում են վարկերն ու մեր հարկերի հաշվին ուռճացված պետական ապարատ պահում: Անուններ չհնչեցին:

Ստացվում է, որ մեր հարկերով պահում ենք չինովնիկական մի հսկայական բանակ, որն առավոտյան ժամը 9-ից 18-ը զբաղված է ոչնչով: Ընդ որում, դրա համար նաեւ վարձատրվում է: Իսկ շատերին թվում էր՝ իշխանական բուրգին նստած մարդիկ գիշեր-ցերեկ աշխատում են:

Սա համարյա Կաֆկայի «Դղյակն» է. մարդիկ տեսնում են Դղյակից դուրսուներս անող չինովնիկներին, հավաքարարուհիները նկատում են, որ թղթերը մի սեղանից մյուս սեղանին են հայտնվում, մի թղթապանակից՝ մեկ այլ թղթապանակում: Բայց ո՞ւր եւ ի՞նչ նպատակով են այս ու այն կողմ մեկնում չինովնիկները, ի՞նչ օգտակար աշխատանք են անում պետության համար, ի՞նչ է գրված այդ թղթերում, որոնք նրանք այստեղից այնտեղ են դնում, դարձյալ ոչ ոք չգիտի:

Եվ չպետք է իմանա:

Վարչապետը փորձում է պետական բյուջեն ազատել ավելորդ բեռից, սակայն ովքե՞ր են տասնամյակներ շարունակ բացել զանազան այդ վարչություններն ու ենթաբաժինները, ամեն կարգի ՊՈԱԿ-ները:

Իսկ ուռճացված ոստիկանական համակա՞րգը. Հայաստանում յուրաքանչյուր 100 000 բնակչի «բաժին է հասնում» մոտ 1000 ոստիկան, ինչը 3 անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը: Սա օպտիմա՞լ է:

Եթե պետական ապարատը ուռճացված է, ուրեմն պետական բյուջեն ոչ նպատակային է ծախսվում: Բայց պետական բյուջեի հանդեպ յուրաքանչյուր ոտնձգություն, հատկապես՝ պետական պաշտոնյայի կողմից, ենթակա է խստագույն պատժի: Ինչո՞ւ որեւէ մեկը չի պատժվում:

Եվ ուռճացված այդ բանակի աշխատավարձը ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն առաջարկում է գոնե 10 տոկոսով բարձրացնել՝ կառավարության նախատեսած նպատակային կրճատումների հաշվին:

Առհասարակ, պետական բյուջեի հանդեպ չինովնիկները, հատկապես՝ բարձրաստիճան պաշտոնյաները, թուլություն ունեն:

Եվ այդ թուլությունը մեղմացնելու փորձ էր աշխատավարձի բարձրացումը: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուն պես՝ բարձրացավ նաեւ ԱԺ նախագահի (1 118 000 դրամ), պատգամավորների աշխատավարձը (660 000 դրամ):

Հայաստանում բարձրաստիճան չինովնիկների կամ դատավորների աշխատավարձը բարձրացնելիս` առաջին հիմնավորումն այն է, որ այդպիսով նվազում են կոռուպցիոն ռիսկերը: ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի աշխատավարձը 1 միլիոն 716 հազար դրամ է: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահն ամեն ամիս ստանում է 1 միլիոն 425 հազար դրամ, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը` 1 միլիոն 360 հազար դրամ: Եթե այս գումարին ավելացնում ենք նրանց ամսական կաշառքը, հեքիաթային թվեր ենք ստանում:

Նման աշխատավարձ սահմանել բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների, դատավորների համար, ըստ էության, լեգալացված ոտնձգություն է պետական բյուջեի հանդեպ: Գործող խորհրդարանում, օրինակ, պատգամավորների մեծամասնությունը կոճակը սեղմում է՝ առանց օրինագծերը կարդալու, առանց պատկերացնելու՝ ինչի օգտին կամ ինչի դեմ է քվեարկում: Որոշ պատգամավորների համար մինչ օրս անհայտ է դանակ-պատառաքաղի գյուտի իմաստը: Հետեւաբար, 660 000 դրամով կոճակ սեղմելը չափազանց թանկ վարձատրվող գործողություն է, որը, հիշեցնեմ, վճարվում է հարկատուներիս հաշվին, պետական բյուջեից:

2015 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտավ մեկ այլ՝ «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքը: Ըստ այդմ՝ պետությունը նպատակահարմար է գտել բարձրացնել նաեւ նվազագույն աշխատավարձը՝ 50 000-ից դարձնելով ամբողջ 55 000: Ինչո՞ւ պետությունն այդքան շռայլ է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձի եւ սեփական բարեկեցության հարցերում, սակայն գտնում է, որ 55 000 դրամն այնքան էլ քիչ չէ աստիճան չունեցող մարդկանց համար: Ըստ սոցապ նախարարության պաշտոնյայի՝ աշխատավարձերը սահմանելիս հաշվի են առնվում ծառայողների պատասխանատվությունը, ծանրաբեռնվածությունը, տվյալ աշխատանքի պատասխանատվության աստիճանը:

Ի վերջո, որքան էլ պետական բյուջեից, օրենքով բարձրացվում են պետական ծառայողների ու հատկապես` բարձրաստիճան ծառայողների աշխատավարձերը, նրանք, միեւնույն է, այդ աշխատավարձով չէ, որ ապրում են: Հիշո՞ւմ եք, երբ ԲՀԿ-ն դեռ «ձիու վրա» էր, ԲՀԿ առաջնորդը հրապարակայնորեն նկատեց, թե լրացուցիչ վարձատրում է իր նախարարներին, որպեսզի վերջիններս պետական գանձարանի վրա աչք չունենան:

Երբ Հայաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակներն են հրապարակվում, առաջին պատվավոր տեղերում ՀՀ էքս նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի անուններն են: Ապա ՀՀ բարձրաստիճան մի քանի չինովնիկների, ԱԺ պատգամավորների անուններ: Հետեւաբար, օպտիմալացում՝ նշանակում է ազգայնացնել այն հարստությունը, որն անօրինական ճանապարհով թալանվել է բյուջեից եւ պետական բյուջե վերադարձնել գողացած միլիոնները:

Կա՞ նման քաղաքական որոշում: Ի՞նչ են ասել վարչապետին գործատու կուսակցությունից, թե՞ ինչպես «Տունը, որը կառուցել է Սվիֆթը» ֆիլմում: Հավաքվում է երկրի «քաղաքական էլիտան»՝ հասկանալու՝ ի՞նչ տարօրինակ մարմին է հայտնվել Իռլանդիայի երկնքում:

Դատավոր. Խնդիրը որոշելու համար էլ մենք հարցում ենք ուղարկել Անգլիային:

Խորհրդի անդամ. «Եվ ի՞նչ են պատասխանել»:

Գիտնական. «Գիսա՞ստղ…»:

Եպիսկոպոս. «Ահեղ դատաստա՞ն…»:

Դատավոր. «Ավելի վատ. նրանք գրել են՝ ինքներդ որոշեք»:

Լիլիթ Ավագյան

Տպել
3444 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին