Պետական այց. հայացք դեպի արեւելք

28/10/2016 schedule15:44

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հոկտեմբերի 29-ի համարում

Վերջին նախագահական ընտրություններց հետո Ռոբերտ Քոչարյանի համար բավական կարեւոր են տարբեր երկրներ կատարվող պետական, պաշտոնական, աշխատանքային այցերը:

Ժողովրդավարության չափանիշներին չհամապատասխանող ընտրություններից հետո մեծ է քաղաքական մեկուսացման մեջ հայտնվելու վտանգը, եւ այդ վտանգի առկայության պայմաններում, սովորաբար, ինչպես լավատեղյակ աղբյուրներն են վկայում, նախագահի նստավայրից ՀՀ նախագահի այցեր կազմակերպելու մասին հրահանգ է իջեցվում տարբեր երկրներում գտնվող ՀՀ դեսպաններին: Հիշեցնենք, որ 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը հուլիս- սեպտեմբեր ամիսներին պաշտոնական այցերով եղել է Ֆրանսիայում եւ Բուլղարիայում, հունիս-օգոստոս ամիսներին՝ աշխատանքային այցերով Վրաստանում եւ Ռուսաստանում:

Վաղը, Հնդկաստանի նախագահ Աբդուլ Կալամի հրավերով, նախագահ Քոչարյանն իր տիկնոջ, մի քանի նախարարների ու պաշտոնյաների ուղեկցությամբ պետական այցով կմեկնի Հնդկաստան: Կարծիքներ կան, որ չմեկուսացվածության տպավորություն ստեղծելու համար ՀՀ նախագահն առանձնապես ընտրություն չի կատարի երկրների միջեւ եւ պետական այցերով կմեկնի երկրներ, որոնց հետ հարաբերությունները որեւէ էական նշանակություն չունեն Հայաստանի համար: Հնդկաստանը, սակայն, ոչ մի դեպքում այդ երկրների շարքում չէ:

Փորձագետների գնահատմամբ, հարավասիական տարածաշրջանի հզոր եւ մեծ դերակատարում ունեցող երկրներից մեկի՝ Հնդկաստանի հետ քաղաքական համագործակցությունը կարեւոր է ցանկացած երկրի համար, այդ թվում՝ Հայաստանի: Ինչպես հայտնի է, Հնդկաստանը աշխարհում երկրորդն է իր բնակչության թվով: Ընդհանրապես, այն աշխարհի ամենամեծ ժողովրդավարական երկիրն է, վայելում է նաեւ միջազգային մեծ հեղինակություն, որի օրեցօր աճն ակնհայտ է: Հնդկաստանը նաեւ միջուկային երկիր է՝ ոչ հեռավոր ապագայում գերտերություն դառնալու ակնհայտ ամբիցիաներով: 

Մասնագետների գնահատմամբ, Հնդկաստանի կշիռը մեծանում է նաեւ սեպտեմբերի 11-ից հետո առաջացած նոր աշխարհքաղաքական հարաբերությունների ֆոնին. միանալով ահաբեկչության դեմ տարվող պայքարին՝ Հնդկաստանը, փաստորեն, պրոամերիկյան քաղաքականություն է որդեգրում: Եւ Հնդկաստանի հետ հարաբերությունների սերտացումը Հայաստանի համար ինչ-որ առումով նշանակում է նաեւ ամերիկյան ուղղության ամրապնդում: Մյուս կողմից, սակայն, հայ-հնդկական հարաբերությունների սերտացման մեջ կարելի է մշուշոտ վտանգ նույնպես տեսնել, քանի որ, որքան էլ որ այդ մասին բարձրաձայն չի խոսվում, այնուամենայնիվ հայտնի է, որ արեւմտյան աշխարհի հայտարարած հակաահաբեկչական պայքարը հակաիսլամական բնույթ ունի, եւ սերտ հարաբերությունները Հնդկաստանի հետ կարող է դիտվել որպես Հայաստանի աջակցությունը այդ պայքարին, իսկ դա Հայաստանի համար վտանգավոր է՝ հաշվի առնելով մեր երկրի աշխարհագրական դիրքը: 

Սակայն տարածաշրջանում Հնդկաստանի քաղաքական աջակցությունը Հայաստանի համար հատկապես կարեւոր է այն պատճառով, որ այդպես էլ հաջողություն չեն ունենում Պակիստանի հետ լավ հարաբերություններ զարգացնելու մեր երկրի փորձերը: Այս մասով հարաբերություններում որոշակի հակասություն կա, քանի որ Քաշմիրի  հակամարտության (շատ նման է ԼՂ հակամարտությանը) հարցում Հայաստանին ավելի մոտ է Պակիստանի դիրքորոշումը, եւ ճիշտ կլիներ, որ Հայաստանը, ըստ էության, լավ հարաբերություններ հաստատեր Պակիստանի հետ:  Սակայն  հայտնի է, որ Հայաստանը միանշանակ պաշտպանում է Քաշմիրի նկատմամբ Հնդկաստանի իրավունքները:

Մյուս կողմից՝ Պակիստանն ի սկզբանե խիստ հակահայկական կեցվածք է ընդունել Ղարաբաղյան հակամարտության հարցում եւ պարբերաբար հայտարարություններ է անում Ադրբեջանին աջակցելու մասին: Այս հակասությունը, թերեւս, պայմանավորված է երկու գործոնով. Պակիստանը ԼՂ հակամարտության հարցում հակահայկական դիրքորոշում ունի՝ ելնելով իսլամական համերաշխության սկզբունքից,  իսկ Հայաստանը Հնդկաստանի հետ քաղաքական լավ հարաբերությունները ժառանգել է դեռեւս Խորհրդային Միությունից: Նշենք, որ Հնդկաստանի Հանրապետության եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992 թվականին: Սակայն, բացի նրանից, որ Հայաստանի համար Հնդկաստանի հետ հարաբերությունները կարեւոր են քաղաքական տեսակետից, տնտեսական ոլորտում նույնպես հարաբերությունների զարգացումը շահեկան կլինի Հայաստանի համար:

Օրինակ՝ Հայաստանի համար չափազանց օգտակար կարող է լինել համակարգչային ծրագրերի զարգացման Հնդկաստանի փայլուն փորձը: Թե ՀՀ նախագահն իր եռօրյա այցի ընթացքում  ինչ հարցերի վրա է նախատեսում կենտրոնանալ, ՀՀ նախագահի խոսնակ Աշոտ Քոչարյանը նպատակահարմար համարեց տեղեկացնել վերադարձից հետո: Նա մեզ հետ զրույցում միայն ասաց, որ այցի ընթացքում երկու նախագահները Հռչակագիր կստորագրեն: Նշենք, որ այլ աղբյուրներ վկայում են, որ այցի ընթացքում նախատեսվում է տեղեկատվական տեխնոլոգիաների փորձի փոխանակման, կրկնակի հարկումից խուսափելու եւ դիվանագիտական անձնագրերով, առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի անցնելու մասին երկկողմ փաստաթղթերի ստորագրում:

Մեզ չհաջողվեց պարզել նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվո՞ւմ է արդյոք անդրադառնալ Հնդկաստանում հայկական ունեցվածքի պատկանելության հարցին: Իսկ հարցը հետեւյալն է. Հնդկաստանում կան բազմաթիվ հայկական կոթողներ, եկեղեցիներ, այլ շինություններ, սակայն քանի որ 15-րդ դարից հիմնված հնդկահայ հռչակավոր գաղութից մնացել է ընդամենը երկուհարյուր հոգանոց հայ համայնք՝ Կալկաթայում, ապա կարծիքներ կան, որ մոտ ապագայում կարող է հարց ծագել, թե ով եւ ինչպես պետք է տնօրինի Հնդկաստանում գոյություն ունեցող հայկական ունեցվածքը: Թերեւս, այս հարցը ենթակա է  միջպետական մակարդակով քննարկումների եւ լուծման, չնայած դիվանագետները դժվարանում են ասել, թե զուտ տեսականորեն ինչպիսի կարգավիճակ հնարավոր կլինի վերապահել տիրոջից զրկվող հայկական ունեցվածքին:

Աննա Վ. Հակոբյան

Տպել
975 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)