Նոր կանոնակարգով ԱԺ նախագահը չի կարող միանձնյա որոշումներ կայացնել. կձեւավորվի ԱԺ խորհուրդ

28/10/2016 schedule16:10

Ազգային ժողովի նոր կանոնակարգ-օրենքում ամրագրվել է Ազգային ժողովի խորհրդի ձեւավորման մասին սահմանադրական նորմը:

Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հրավիրված աշխատանքային քննարկմանն ասաց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Տեղեկացնենք, որ Ազգային ժողովի խորհրդի կազմում ընդգրկվելու են խմբակցությունների ղեկավարները, մշտական հանձնաժողովների նախագահները, ԱԺ նախագահը եւ տեղակալները:

«Մի շարք խնդիրներ, հարցեր, գործառույթներ, որոնք այժմ վերապահված են Ազգային ժողովի նախագահին եւ Ազգային ժողովի նախագահը միանձնյա է որոշում այդ հարցերը, դրանք այլեւս կանցնեն Ազգային ժողովի խորհրդի լիազորությունների ներքո: Սա նույնպես կոլեգիալ մարմին է, եւ սրանով մենք ապահովել ենք որոշումների ընդունման լեգիտիմությունը»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Ուստի առաջարկվում է երկուշաբթի օրերը հրավիրել խորհրդի նիստ, իսկ քառօրյան՝ երեքշաբթիից ուրբաթ:

Քառօրյա նիստերին հաջորդող շաբաթը կհատկացվի խմբակցությունների նիստերի անցկացմանը, որոնց ընթացքում խմբակցությունները կկարողանան իրենց տեսակետը հստակեցնել նախագծերի վերաբերյալ, դրա հաջորդ շաբաթը կլինեն մշտական հանձնաժողովների նիստերը:

Սահակյանի խոսքով, նոր կանոնակարգ-օրենքը հնարավորություն է տալիս ընդդիմությանն իրենց ծրագրերն առաջ քաշելու:

«Մասնավորապես, մենք գիտենք, որ սահմանադրական օրենքներն ընդունվում են որակյալ մեծամասնությամբ՝ պատգամավորների թվաքանակի առնվազն 3/5-ով: Այստեղ մենք բազմաթիվ անգամներ ենք ասել այս դրույթի մասին, որովհետեւ եթե մենք չհամագործակցենք եւ կոնսենսուսի չգանք ընդդիմության հետ, կարծես թե, չենք կարողանալու որոշումներ կայացնել, քանի որ նոր Սահմանադրությամբ եւ նոր կանոնակարգով ձեւավորված խորհրդարանում հարցերի քննարկման առումով շատ մեծ է լինելու ընդդիմության դերը»,- ասաց պատգամավորը:

Սահակյանը հիշեցրեց, որ պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ի ձայներով են ընտրվելու հանրապետության նախագահը, Սահմանադրական դատարանի դատավորները, վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն, բարձրագույն դատական խորհրդի անդամները, գլխավոր դատախազը, մարդու իրավունքների պաշտպանը, հաշվեքննիչ պալատի նախագահը եւ այլն:

«Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցություններից մեկից: Այսինքն, մենք Սահմանադրությամբ էլ սահմանել ենք, որ Ազգային ժողովի տեղակալներից մեկը պետք է պարտադիր ընդդիմադիր խմբակցությունից լինի, հիմա այդ նորմը ներառել ենք նաեւ կանոնակարգում»,- ասաց Հովհաննես Սահակյանը:

Ի դեպ, նոր կանոնակարգ-օրենքը հնարավորություն է ընձեռնում ստեղծել քննիչ հանձնաժողովներ, որոնք կարող են քննարկման առարկա դարձնել հասարակական հնչեղություն ունեցող ցանկացած հարց:

Տպել
1266 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում