ՏՄՊՊՀ-ն խիստ նկատողություն է արել «Յանդեքս»-ին

28/10/2016 schedule16:50

Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նիստում հրապարակվել են «Յանդեքս» տաքսի ծառայության գործունեության ուսումնասիրության արդյունքները։ Նիստը, որը վարում էր ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, ասաց. «Մամուլի հրապարակումների և բողոքների հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։ Պարզվել է,որ ընկերության գործունեությունը չի համապատասխանում օրենքի պահանջին և պարունակում է հակամրցակցային գործունեության տարրեր։ Հանձնաժողովի գնահատականն է, որ «Յանդեքսի» գործունեությունը հակամրցակցային է, սակայն հաշվի առնելով, որ այն նոր ընկերություն է, հանձնաժողովը որոշել է նկատողություն տալ «Յանդեքսին»»։ 

ՏՄՊՊՀ նիստում նշվել է, որ նկատի ունենալով օրենքով սահմանված չափորոշիչներ, ինչպես նաև այն,որ նախքան շուկային վնաս հասցնելը խնդիրը կանխվել է, որոշվել է «Յանդեքսի» հանդեպ կիրառել խիստ նախազգուշացում։ Նիստում նշվեց, որ հանձնաժողովի կողմից «Յանդեքսի» վարքագծի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ընկերությունը փորձել է շրջանցել օրենքը։ Պարզվել է, որ «Յանդեքսը» իր հետ համագործակցող բոլոր վարորդներին յուրաքանչյուր պատվերի համար վճարում է 400 դրամ։

Այսինքն, եթե  վարորդն օրական կատարում է 10 պատվեր, ապա անկախ նրանից, թե որքան գումար է գանձել, ստանում է 4000 դրամ։ ՏՄՊՊՀ դիտարկմամբ, այն կարող էր հանգեցնել դաշտից որոշ տաքսի ծառայությունների դուրս մղվելուն։ Հանձնաժողովի նիստին մասնակցող «Յանդեքս» ընկերության ներկայացուցիչներն ընդունեցին ՏՄՊՊՀ պահանջը՝ պարտավորվելով կանոնակարգել իրենց գործունեությունը՝ աշխատելով օրենքի պահանջին համապատասխան։ Հարցին, թե «Յանդեքսը» հոլանդական ընկերություն է, արդյո՞ք պատրաստվում է գրանցվել Հայաստանում, ընկերության ներկայացուցիչը դրական պատասխան տվեց։ 

Նիստի ընթացքում Արտակ Շաբոյանն ասաց, որ բացի «Յանդեքսից» էլեկտրոնային հարթակի միջոցով տաքսի ծառայություն մատուցող մյուս ընկերությունների վարքագիծը ևս ուսումնասիրվել է, ինչպիսիք են «GG տաքսի», «Մոբի տաքսի», «Օ-S պատվեր», «Տաքսի օնլայն», «Վիվա Գոլդ» ընկերությունները, որոնց գործունեությունը ևս ենթակա է լիցենզավորման: «Այս ընկերությունները չեն վճարում լիցենզավորման տուրք, արտոնագրային վճար, եկամտային հարկ։ Այս ոլորտի կարգավորման համար ՏՄՊՊՀ-ն պատրաստել է համապատասխան օրենսդրական առաջարկությունների փաթեթ, որը կուղարկվի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն»,- ասաց Շաբոյանը։

Տպել
2691 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են