Քաղաքացիական պայմանագիր կուսակցության արտահերթ համաժողովն ավարտվեց. թարմացված

18:30 Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նորընտիր վարչությունը քիչ առաջ կուսակցության վարչության նախագահ ընտրեց:

Վարչության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ վարչության թեկնածուները երկուսն են եղել՝ Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը: Վարչության անդամները նախագահ են ընտրել Սասուն Միքայելյանին:

Արտահերթ Համաժողովն ավարտվեց:

17:30 Քիչ առաջ ավարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունը: Քվեների հաշվարկից հետո կուսակցության հաշվիչ հանձնաժողվի նախագահ Գոհար Աբաջյանը ներկայացրեց արդյունքները:

13:16 ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ծրագրային ելույթ ունեցավ, որից հետո սկսվեց վարչության նոր կազմի թեկնածուների ընտրությունը: Քվեարկությունն ընթանում է փակ, գաղտնի:

 

12:48 ՔՊ վարչության արդեն նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն իր ելույթում ասաց, որ շուրջ չորս շաբաթ տևած քննարկումներից, սուր քննադատություններից ու բանավեճերից հետո պատրաստվում են ձևավորել նոր վարչություն: «Վարչության նոր կազմը կուսակցությանը կառաջնորդի առաջիկա ամիսներին, իսկ հաջողելու դեպքում նաեւ առաջիկա երկու տարիների ընթացքում»,- ասաց Արայկ Հարությունյանը:

12:40 ՔՊ հիմնադիր անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն իր ելույթում հայտարարեց, որ քաղաքական ուժերի կողմից ձեւավորված դաշինքները սպառվել են եւ չեն կարողացել համախմբել եւ միակ դաշինքը, որ կարող էր հաջողություն ունենալ, դա Միասնություն դաշինքն էր, որ ունեցավ ողբերգական վախճան: «Մեկ ընդդիմություն դառնալով հաջողության հասնելու հավանականությունը կբարձրանա»,- նկատեց Սասուն Միքայելյանը

Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին նա ասաց, որ կուսակցության տարածքային կառույցները դեռեւս ձեւավորման փուլում մասնակցել են ընտրություններին` գրանցելով ե՛ւ հաջողություներ, ե՛ւ անհաջողություններ: «Չկարողանցանք մեր գաղափարներն իրացնել հասարակության լայն շերտերում, որն էլ պատճառ դարձավ վարչության քաղաքական որոշմանը՝ հրաժարականին: Ելնելով ստեղծված իրավիճակից չեմ բացառում որոշակի տակտիկական փոփոխությունների հնարավորությունը»,- ասաց Սասուն Միքայելյանը եւ շնորհակալություն հայտնեց հրաժարական տված վարչության նախագահ Արայիկ Հարությունյանին եւ վարչության մյուս անդամներին:

12:34 ԱԺ պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանն էլ հայտարարեց, որ մեծ հետաքրքրությամբ են հետեւում Քաղաքացիական պայմանագրի գործունեությանը, քանի որ կուսակցության գործունեությունը բերեց նրան, որ լճացած քաղաքական դաշտում շարժումներ սկսվեցին:

12:25 Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր ողջույնի խոսքը հղեց համաժողովի մասնակիցներին եւ կարճ ելույթ ունեցավ: Արամ Սարգսյանի խոսքով` առաջիկա խորհրդարանական ընտրությունները շատ տարբեր են լինելու, որովհետեւ քաղաքական կուսակցությունները ներկայացնելու են իրենց ծրագրերը, իսկ ցուցակի առաջին համարին դիտարկելու են երկրի ղեկավարի թեկնածու: «Այդ առաջին համարները ստիպված են լինելու քվեներ հավաքելու համար քննադատել երկրի առաջին դեմքին ու դրանով այս ընտրություններն ունենալու են նախագահական ընտրությունների բնույթ: Էդ ցուցակներում ներգրավված անձինք տեղերում պայքարելու են իրենց կուսակցության առաջին համարի հաջողությունն ապահովելու եւ իրենց տեղերում հաղթելու համար, եւ էս այս առումով նաեւ այս ընտրությունները խորհրդարանական ընտրությունների բնույթ են ունենալու»,- ասաց Արամ Սարգսյանը՝ նշելով, որ եթե ընտրությունները լինեն ազատ եւ արդար, ապա իրենք կսեղմեն հաղթողի ձեռքը, բայց եթե այս իշխանությունները թիվ կկրակեն, ընտրախախտում կիրականացնեն, այդ ժամանակ վստահաբար տեղերում առաջադրված բոլոր թեկնածուներն իրենց ազգ ու տակով, բարեկամներով, շտաբներով գալու են Ազատության հրապարակ:

Արամ Սարգսյանը նկատեց, որ իշխանությունները ցավոք հետեւություններ չեն անում եւ իշխանությունը պահելու համար ոչնչի առաջ չեն կանգնելու: «Այսօրվա իշխանությունների պարագայում ես անհնար եմ համարում քվեաթերթիկ հաշվելով ընտրություններում հաղթելը: Հետեւաբար, եթե մենք ուզում ենք խորհրդարան գնալ, եթե մենք իրական փոփոխություն ենք ուզում, այստեղ շատ կարեւոր է տարբերել իրական ընդդիմությանը եւ կեղծ ընդդիմությանը»,- հայտարարեց Արամ Սարգսյանը՝ ընդգծելով, որ իշխանությունները վերակենդանացնում են կեղծ ընդդիմադիրների: 

«Տեսեք, ինչ են անում իշխանությունները` վերակենդանացնելով նորանոր հաճախորդներ, նորանոր ոչ իշխանական ուժեր, այս պարագայում իրենց հաղթելը շատ դժվար է լինելու, ուստի, իմ խորին համոզմամբ, քաղաքական թիմերի, իրական ընդդիմության թիվ մեկ խնդիրը միավորման մեջ է»,- ասաց Արամ Սարգսյանն ու ՔՊ ապագա վարչությանն առաջարկեց քննարկել իր նկատառումը:

12:09 Քիչ առաջ ՀՀ պետական օրհներգով մեկնարկեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության արտահերթ համաժողովը ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում (Մելիք Ադամյան 1):

11:58 Քիչ անց կմեկնարկի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության արտահերթ համաժողովը, որի ժաանակ պետք է ընտրվի կուսակցության նոր վարչություն: Համաժողովին ներկա են նաեւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Ազատություն կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀՀՇ-ից Ալեքսանդր Արզումանյանը եւ այլք հրավիրվածների շարքերում են:

Հիշեցնենք, որ ՔՊ-ն արտահերթ համաժողով է անցկացնում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գրանցած արդյունքներից հետո վարչության հրաժարականով պայմանավորված:

Տպել
3372 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա