Ինչու է ՌԴ-ի նկատմամբ դրական վերաբերմունքը ՀՀ-ում երկնիշ անկում գրանցել. վտանգի պահը

Շատ հաճախ, երբ Հայաստանի եւ Ռուսաստանի անգամ ամենավերին էշելոնի պաշտոնյաները խոսում են բարեկամական, եղբայրական հարաբերությունների ընդլայնման ու խորացման մասին, երկու երկրների հասարակություններում միմյանց նկատմամբ ընկալումների մեջ ֆունդամենտալ տեղաշարժեր են տեղի ունենում: Այդ տեղաշարժերի դինամիկան չի համապատասխանում եղբայրության մասին պաշտոնական բուռն հռետորաբանությանը, եւ դեռ ավելին՝ ճիշտ հակառակ գործընթացի ականատեսն ենք դառնում:

Ըստ վերջերս հրապարակած Եվրասիական զարգացման բանկի հետազոտության արդյունքների, ՀՀ բնակչության շրջանում Ռուսաստանի՝ որպես բարեկամական երկրի նկատմամբ դրական վերաբերմունքը կտրուկ, ավելի ճիշտ երկնիշ անկում է գրանցել: Մեկ տարվա ընթացում Հայաստանում ավելի քան 17 տոկոսով նվազել է Ռուսաստանը որպես բարեկամ պետություն համարող մարդկանց քանակը: Այժմ ՀՀ բնակչության 69 տոկոսն է Ռուսաստանին բարեկամ պետություն համարում: Եթե տարիների ծիրում ենք դիտարկում այս տվյալները, ապա ՌԴ-ի նկատմամբ հանրային ընկալումներում բացասական միտումները կարծես դառնում են անկասելի: Եվրասիական զարգացման բանկի հետազոտության համաձայն` 2015 թ.-ին նույն ցուցանիշը կազմում էր 86 տոկոս, իսկ 2014 թ.-ին՝ 87 տոկոս:

Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի կտրուկ փոփոխությունը, նույն հետազոտության հեղինակները պայմանավորում եմ մի քանի հանգամանքների հանրագումարով: Առաջին, 2015-2016 թթ. հայ-ադրբեջանական հակամարտության սրման ժամանակ դաշնակից Ռուսաստանի պահվածքից Հայաստանի դժգոհություններով, ինչի մասին անգամ խոսվել է ամենաբարձր մակարդակով: Երկրորդ, Ռուսաստանին պատկանող ՀԷՑ-ի կողմից էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման անցյալ տարվա որոշմամբ, որը մեծ սոցիալական բողոքի ալիք բարձրացրեց «ԷլեկտրիկԵրևանի» տեսքով:

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով, Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ հանրային տրամադրությունների փոփոխությունները նորություն չեն: «Եթե շուրջ 10 տարի առաջ հանրության շրջանում, մեդիա դաշտում ու քաղաքական շրջանակներում ավելորդ էր խոսել հակառուսական տրամադրությունների մասին, այժմ այն վերածվել է հանրային եւ մեդիա քննարկումների նորմայի», - մեզ հետ զրույցում նշեց նա՝ հավելելով, որ այս երեւույթի արմատները խորն են եւ գալիս են քաղաքական մոտեցումներից: «Մինչեւ վերջերս Ռուսաստանը Հայաստանի եւ շատ այլ հետխորհրդային երկրների նկատմամբ որդեգրել էր՝ «ուր եք փախնելու մեզնից» սկզբունքը եւ ոչ մի աշխատանք չէր տանում այդ երկրների հասարակությունների հետ», - պարզաբանեց նա:

Ռուսաստանի նկատմամբ հանրային ընկալումների փոփոխությունները նա դասակարգում է մի քանի փուլերի: Մեդիա դաշտում Ռուսաստանի նկատմամբ քննադատական բնույթի հոդվածներ սկսեցին տպագրվել հայտնի «Գույք պատքի դիմաց» գործարքից հետո: «Ռուսաստանը պարտքի դիմաց Հայաստանից վերցրեց մի քանի գիգանտ գործարաններ եւ չգործարկեց դրանք: Նույն ժամանակաշրջանում ու դրանից հետո Ռուսաստանը բազմաթիվ պետությունների ներեց ծավալով շատ ավելի մեծ պարտքեր, թեպետ այդ պետությունները նրա ստրատեգիական դաշնակիցները չէին: Սա միանշանակ բացասական ընկալվեց հանրության շրջանում եւ մեդիա դաշտում», - ասաց մեր զրուցակիցը:

Այնուհետեւ Ռուսաստանը, ռուսական պետական լրատվամիջոցներն ու փորձագետները «չհանձնեցին» տեղական բողոքի գործընթացների նրբությունները հասկանալու միանգամից երկու թեստ: 2015 թ.-ի սկզբին Գյումրիում Պերմյակովի կատարած դաժան սպանությանը հետեւած հանրային բողոքի ցասումը կամ չէր լուսաբանվում ՌԴ կենտրոնական լրատվամիջոցներով, կամ լուսաբանվում էր շատ միակողմանի: Իսկ Պերմյակովը հայկական արդարադատությանը գոնե ֆորմալ հանձնվեց միայն կես տարի հետո, երբ տեղի ունեցավ «ԷլեկտրիկԵրևանը»: Հոսանքի սակագների բարձրացմամբ պայմանավորված բողոքի ակցիաները Ռուսաստանի պաշտոնական շրջանակներում մեկնաբանվեցին իբրեւ քաղաքական իրադարձություններ, իսկ ռուսական մեդիա դաշտում շատ հաճախ լուսաբանվեց որպես ԱՄՆ-ից ֆինանսավորվող ուկրաինական սցենարի հայաստանյան բեմադրություն:

«Այս բավականին նուրբ հարցերում չտեսնել սեփական սխալները եւ ամեն ինչում մեղադրել ԱՄՆ-ին Ռուսաստանի մոտեցման հիմնական մեխն է, ինչն ուղղակի կրկնակի անգամ թուլացնում է այդ երկրի նկատմամբ հանրային համակրանքը: Մյուս կողմից բավական թույլ է աշխատում հանրության հետ Ռուսաստանի դեսպանատունը: ՌԴ-ն Հայաստանում դեսպաններ է նշանակում մարդկանց, ովքեր շատ հեռու են տեղական իրողությունները հասկանալուց: Իսկ դեսպանատան կազմակերպած միջոցառումներն անցյալ դարի համար են, դրանք սովորաբար չեն հետաքրքրում երիտասարդությանը», - նշում է Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ԼՂ հակամարտության գոտում ապրիլյան արյունալի իրադարձությունների ժամանակ Ռուսաստանի՝ հիմնականում իներտ, իսկ երբեմն պաշտոնական մակարդակով ցինիկ եւ ցավը բորբոքող «շարունակելու ենք Ադրբեջանին զենքի մատակարարումը» ոճի հայտարարությունները միայն ու միայն խորացնում էին հանրային զայրույթը:

«Օրինակ, այդ առումով Ռոգոզինի հայտնի հայտարարությունը կամ Ֆեյսբուքյան հայտնի գրառումը դագաղի վերջին մեխն էր», - ասաց նա:

Փորձագետի դիտարկումները կիսում են նաեւ կովկասյան քաղաքականության յուրահատկությունները հասկացող ռուսաստանցի փորձագետները: Նույն Ռոգոզինի եւ շատ այլ ՌԴ պաշտոնյաների ոչ ադեկվատ հայտարարությունների մասով բավականին հետքրքիր դիտարկումներ է անում հայտնի ռուսաստանցի քաղաքագետ, Կովկասի հարցերով փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը: «Սա ընկալումների ասիմետիայի խնդիրն է: Հասկանում եք, եթե Ռուսաստանում երրորդ, հինգերորդ կամ տասներորդ կարգի պաշտոնյաներ կատարում են որոշակի հայտարարություններ, ապա շատ հետխորհրդային երկրներում, այդ թվում Հայաստանում, դրանք ընկալվում են գրեթե որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: Ուստի ժամանակն է, որ Ռուսաստանը սկսի հստակ աշխատանքներ տանել, թե ովքեր են կոմպետենտ խոսելու եւ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը հայտնելու այս կամ այն տարածաշրջանի վերաբերյալ հարցերով», - նշում է քաղաքագետը: 

Երկու փորձագետներն էլ համամիտ են, որ եթե կողմերը պաշտոնական մակարդակով այս ցուցանիշներից հետեւություններ չանեն, ապա բացասական տրամադրությունները Ռուսաստանի հանդեպ Հայաստանում գնալով աճելու են: Իսկ հաշվի առնելով ՌԴ շահերը տարածաշրջանում եւ Հայաստանի անվտանգության խնդիրները, այս դինամիկան երկու կողմերի համար էլ կարող է ունենալ խիստ բացասական հետեւանքներ: Վերջապես, ՌԴ-ի հետ հարաբերություններում Ուկրաինայի եւ Վրաստանի փորձերը մեր աչքի առջեւ են:

Հ.Գ. Ի դեպ, համաձայն նույն հետազոտության այս տարի եվրասիական ինտեգրման աջակցության ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Հայաստանում: 2016-ին դրական վերաբերմունքը ԵՏՄ հանդեպ կտրուկ նվազել է մինչև 46 տոկոս, իսկ բացասականը հասել 15%-ի:

Տպել
4368 դիտում

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ