ՀՀԿ-ական պատգամավորն առաջարկեց իրենց մեկ ամսվա աշխատավարձն ուղղել Թալիշ

ՀՀ 2017թ-ի  պետական  բյուջեի քննարկմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը Ֆինանսների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեց՝ հնարավորություններ չկա՞ն ԼՂՀ-ին ուղղված բյուջետային հատկացումներն ավելացնելու: Պատգամավորը նաեւ տեղեկացրեց ՀՀԿ ֆրակցիայի նախաձեռնության մասին. առաջարկելու են, որպեսզի ԼՂՀ-ին հատկացվող  47,4 մլրդ դրամը դարձնեն նվազագույնը 50 մլրդ:

Հարցին միջամտեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ որտեղի՞ց գտնեն այդ գումարը:

Գագիկ Մելիքյանը պատասխանեց, որ ծախսերի նվազեցման առումով կրճատումներ են անելու:

Պատգամավորը հիշեցրեց, որ ԼՂՀ իշխանությունների կողմից Թալիշի վերաբնակեցման համար ֆոնդ է բացվել:

«Կցանկանայի մեր մասնակցությունն ունենանք, ուստի առաջարկում ենք, որ ես, պարոն Շարմազանովը եւ պարոն Բաղդասարյանը մեր մեկ ամսվա աշխատավարձով մասնակցություն ունենանք այդ ֆոնդի համար, քանի որ Թալիշն ապահովում է զինվորի թիկունքը»,- ասաց նա:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանեց, որ Ղարաբաղին տրվող կարգավորումը փորձում են հատկացնել այն չափով, որքանով կարողանում են՝ «գոտիները ձգելով»:

Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ Կառավարությունն այս տարի 3,3 մլդ-ով ավելացնելու է Ղարաբաղին ուղղված վարկավորումը:

«47,4 մենք պլանավորել ենք մեր բյուջեի միջոցների հաշվին, որը հատկացումների հստակեցումից հետո ավելի պարզ կլինի: Բայց հավանականությունը բավական քիչ է»,-պատասխանեց Ֆինանսների նախարարը:

Տպել
15879 դիտում

Վանաձորի Հայքի հրապարակում, որտեղ մեծ հանրահավաք է, լուսավորությունն անջատված է

Վանաձորում բազմահազարանոց հանրահավաք է (լուսանկարներ, տեսանյութեր)

Արցախի ՊԲ-ում հակառակորդի կրակոցից զինծառայող է թեթեւ վիրավորում ստացել

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից

Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորներին

Կարեն Կարապետյանը փոխնախարարների է ազատել աշխատանքից

Մեկնարկել է հերթական հանրահավաքը. Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է. թարմացվող

Կարեն Կարապետյանը հայտարարություններ է վերագրում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին (լուսանկար)

Բանակցել կարող է ժողովրդի լիազորած ներկայացուցիչը. «Ժառանգության» պատասխանը՝ Ա. Սարգսյանին

Ոստիկանության կապիտանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել եւ միացել շարժմանը

Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրելու ԵԼՔ դաշինքի նախագիծը

Այսպես երկար չի կարող շարունակվել. ՀՅԴ-ն դուրս է գալիս կոալիցիայից

Ես նման բան չեմ ասել, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է. ՀՀԿ-ական Գագիկ Մինասյան

ԵՄ-ը դեսպանը հավանել է ներքին վիճակի՝ իշխանությունների առաջարկած լուծմումը. Կարապետյան

Պահանջում ենք քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը. Երեւանի ավանագու ԵԼՔ խմբակցություն

Վ. Մանուկյանը ներքաղաքական իրավիճակում լուծումների իր ճանապարհային քարտեզն է ներկայացնում

«Անտանելի էր հեռվից հետեւել». Իվետա Մուկուչյանը վերադարձել է ՀՀ՝ միացել ցուցարարներին

Մենք պահանջում ենք ՀՀԿ-ի անվերապահ, առանց նախապայմանների կապիտուլյացիան. Փաշինյան

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատողները գործադուլ արեցին ու միացան ցուցարարներին

Գյումրի. «Նիկոլ, վարչապետ», «ՀՀԿ հեռացիր». տեսանյութ