«ՎՏԲ-Հայաստանը» և Mastercard-ը հայտարարել են «Մեկնում ենք Մալդիվներ» ակցիայի արդյունքները

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Masterсard միջազգային վճարային համակարգը ամփոփել են «Մեկնում ենք Մալդիվներ» համատեղ ակցիայի արդյունքները: Մրցանակների ամփոփիչ խաղարկությանը մասնակցել են ՎՏԲ-Հայաստան Բանկի Cirrus®/Maestro®, MasterCard Standard® Gold և MasterCard® 100 առավել ակտիվ քարտապանները, որոնք 2016 թվականի հունիսի 15-ից սեպտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում վճարել են գնումների դիմաց քարտերով (այդ թվում՝ ինտերնետ-խանութներում) 500,000 և ավելի ՀՀ դրամ:

Մրցանակները խաղարկվեցին 2016 թ. հոկտեմբերի 29-ին ժամը 21:00-ին «Արմենիա TV» հեռուստաալիքի ուղիղ եթերում: Հաղթողները որոշվել են պատահական ընտրանքի մեթոդով: Խաղարկվեց Հայաստանում հանգստի 5 տուրիստական փաթեթ երկու անձի համար, և դրանց մրցանակակիրներ դարձան Լիլիթ Լազարյանը, Արտյոմ Խաչատրյանը, Մարիա Սարգսյանը, Մարիետա Մելքոնյանը եւ Հրաչիկ Կաղինյանը, իսկ ակցիայի երջանիկ հաղթող դարձավ Ռուդիկ Օհանջանյանը, որը ստացավ դեպի Մալդիվյան կղզիներ ճամփորդության երկու անձի ուղեգիր:

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Masterсard-ը պարբերաբար են անցկացնում մարքեթինգային արշավներ, որոնք ուղղված են անկանխիկ վճարումների խթանմանը և վճարային քարտերի ֆունկցիոնալության և հարմարավետության վերաբերյալ սպառողների իրազեկման բարձրացմանը, և ամեն անգամ թվով ավելի շատ Բանկի հաճախորդներ են մասնակցում դրանց:

Ակցիային նախորդող ժամանակահատվածի համեմատ ակցիայի ընթացքում անկանխիկ շրջանառությունը տարբեր կատեգորիաների քարտերով աճել է 25%-ից մինչև 107%, ինչը հնարավոր է դարձել հաճախորդների ակտիվ մասնակցության շնորհիվ:

Տպել
3551 դիտում

Ռուսական կողմում կուտակված 279 բեռնատարներ դեռ սպասում են Լարսի ճանապարհի բացմանը

Սահմանամերձ Ջիլիզայի դպրոցում ընդամենը 12 աշակերտ է սովորում

Երազանք էր, որն իրականացավ. Մխիթարյանի 1-ին հարցազրույցը որպես «Արսենալի» խաղացող

Թուրքիայի պատերազմական գործողությունները չեն սահմանափակվելու միայն սիրիական Աֆրինով

Լեւոն Արոնյանը Հայաստանը կներկայացնի Ջիբրալթարի շախմատային փառատոնում

Հայաստանը 3 օլիմպիական ուղեգիր ունի դահուկասպորտից. ֆեդերացիայում կորոշեն՝ ում ուղարկել

Մխիթարյանը պաշտոնապես «Արսենալի» խաղացող է. (լուսանկարներ)

Բաթումիում տեղի է ունեցել Բաքվի ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Թեհրանի հարաբերությունները Եվրոպայի հետ զարգանում են՝ անկախ ԱՄՆ-ի դիրքորոշումից. Քասեմի

Թումանյանում ակտիվացել է սողանքը. ԱԻ նախարարությունում առաջարկում են բնակիչներին տարհանել

Խոսում ենք Ս. Սարգսյանի և նրա թիմի կողմից կազմակերպված հանցավոր խմբավորման մասին.Փաշինյան

Հարկադիր ծառայությունում ոմանց պարգեւատրել են, ոմանց՝ խրախուսել ու ամփոփել անցած տարին

Կիեւում հայկական Եկեղեցու ներկայացուցիչները մասնակցել են քրիստոնյաների միասնության աղոթքին

Շուկայում հայտնաբերվել է սուրճ առանց պիտանելիության ժամկետի

«ՄՏՍ Հայաստան» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը կվաճառվեն

«Ուժերի զարթոնք». «ՀԺ»-ն կտպագրի հատվածներ Միխեիլ Սահակաշվիլու ինքնակենսագրականից

Եկեք բիզնեսով զբաղվեք Հայաստանում. վարչապետը՝ շվեյցարացի գործարարներին (լուսանկարներ)

Իտալիայի երիտասարդական հավաքականի մասնագետն աշխատել է «Փյունիկի» հետ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ (լուսանկարներ)

Հունվարի 23-ից փետրվարի 4-ը Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի այցելուների համար