2017թ. խորհրդարանական ընտրություններին իշխանությունը մեծամասնականով իր հարցերը լուծել է

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտում որոշակի քննարկումներ են սկսվել:

Ընդդիմադիր կուսակցություններն այս անգամ էլ համախմբվելու եւ ընտրություններին դաշինքով մասնակցելու կոչեր են հնչեցնում, անգամ արդեն հանդիպումներ են սկսել ու այդ գաղափարի շուրջ բանակցություններ են վարում: Կիրակի օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համաժողովին ներկա գործիչները կարեւորեցին համախմբման անհրաժեշտությունը: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չբացառեց այլ ուժերի հետ նախընտրական համախմբումը: Անցած շաբաթ 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերի հետ իշխանափոխություն իրականացնելու նպատակով համագործակցության քննարկումներ սկսելու պատրաստակամություն էր հայտնել ՀԱԿ-ը: Դեռեւս տարեսկզբին պատգամավոր Հրանտ Բագրատյանն էր ընդդիմությանը համախմբվելու կոչ արել:

Նման կոչերը, նախաձեռնություններն ու քննարկումները գնալով ավելի ինտենսիվ բնույթ կստանան: Եվ, ամենայն հավանականությամբ, ոչ իշխանական ուժերը նախընտրական որոշակի դաշինք, ինչու չէ՝ նաեւ դաշինքներ կկազմեն: Նոր Սահմանադրությամբ ընդդիմությունը խորհրդարանում պետք է ստանա ԱԺ մանդատների 1/3-ը, անկախ այն հանգամանքից, թե որքան ձայն է ստացել: Ընդդիմության համախմբման ու այդ հարցի շուրջ ծավալված քննարկումների մասին էլ զրուցեցինք Հրանտ Բագրատյանի հետ:

- Պարոն Բագրատյան, ոչ իշխանական կուսակցությունները նախընտրական համախմբման շուրջ բանակցություններ են սկսել: Դուք ո՞ր ուժի հետ եք նման քննարկումներ անցկացնում:

- Տարեսկզբին ես առաջինն ասացի, որ եկեք՝ համախմբվենք: Որոշ կուսակցություններ ասել են, որ կպատասխանենք, բայց մինչեւ հիմա դեռ չեն պատասխանել: Մեկ-երկուսը արձագանքել են:

- Ընդդիմադիր դաշտում ինչպիսի՞ համախմբում եք պատկերացնում:

- Գոյություն ունեն գաղափարներ, մոտեցումներ, որոնց շուրջ էլ պետք է համախմբվել: Գոյություն ունի լիբերալ մտածողություն, գոյություն ունի սոցիալիստական մտածողություն:

- Ընդդիմադիր դաշտում երբեմն համախմբվում են արեւմտամետ կամ ռուսամետ կողմնորոշում ունեցող ուժերը: Եվ այդ սկզբունքը հաճախ որոշիչ դեր է ունենում:

- Ես դա վիրավորական եմ համարում եւ քաղաքական դաշտն այդպես չեմ բաժանում: Հայաստանի քաղաքական դաշտում բոլորը պարտավոր են լինել հայամետ:

- Նախօրեին, օրինակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համաժողովին ներկա ընդդիմադիր գործիչները կարեւորեցին համախմբման գաղափարը: Այն չբացառեց նաեւ ՔՊ վարչության անդամ եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հնարավոր համարո՞ւմ եք այդ ուժերի համագործակցությունը:

- Երեկվա հայտարարություններն ինձ համար պարզ չեն: Այնտեղ ասվում էր, թե մի կուսակցություն դառնանք: Բայց ե՞րբ պետք է հասցնենք մի կուսակցություն դառնալ:

- Ոչ իշխանական դաշտում կան նաեւ ՀԱԿ, «Հանրապետություն», «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ» եւ այլ կուսակցություններ: Այս ուժերի միջեւ համագործակցությունը հնարավոր համարո՞ւմ եք, կամ դուք նախընտրական դաշինք կկազմե՞ք նրանց հետ: Հատկապես որ նրանցից ոմանք նախկինում նախընտրական դաշինքում եղել են:

- ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» իմ հարցադրումներին դեռ չեն պատասխանել, բայց նախնական պատասխան է եղել, որ կարձագանքենք: Երբ պատասխանեն, կքննարկենք: Բայց համախմբման դեպքում կան որոշ սկզբունքային արժեքներ, որոնք պահպանելու ենք: Օրինակ, «Ժառանգության» պարագայում դա կարող է լինել՝ ուժը լիբերա՞լ արժեքներ է ներկայացնում, թե ավելի շատ սոցիալիստական ուղղվածություն ունի: ՀԱԿ-ի պարագայում դա կարող է լինել հարցը, թե Հայաստանի տնտեսական զարգացումը դեպի ուր են կողմնորոշում: Իսկ Արամ Սարգսյանը պնդում է, որ պետք է հեղափոխություն անել: Այդ գաղափարին զգուշորեն ենք վերաբերվում՝ որոշակի փորձ ունենալով: Խ. Քոքոբելյանի հետ աշխատում ենք:

- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը կարծես թե նորից քաղաքականություն վերադառնալու ցանկություն է հայտնում, իսկ ԲՀԿ-ն այսօր ընդդիմադիր դաշտում է: Ի՞նչ եք կարծում, նրա վերադարձի նպատակը նորից ընդդիմադիր էլեկտորատի ձայները մասնատե՞լն է:

- Չեմ կարող ասել, կարծիք կկարողանամ հայտնել, երբ նա հստակ հայտարարություն կանի՝ իսկապես ընտրություններին մասնակցելո՞ւ է:

- 2017թ. խորհրդարանական ընտրությունների դեպքում ընդդիմության համախմբումն ի՞նչ նշանակություն կարող է ունենալ այն պարագայում, երբ դա այս անգամ երկրի ղեկավարի ընտրությունն է:

- Նախ, գոյությունն ունի կայուն մեծամասնության թեզ, եւ Ազգային ժողովում ընդդիմությանը հատկացված է տեղերի 1/3-ը: Մեր Սահմանադրությունն այդպիսով յուրահատուկ է: Իսկ իշխանության խնդիրն այսօր իր 2/3-ը ստանալը չէ, իշխանությունն իր այդ հարցը լուծել է մեծամասնական ընտրակարգով: Տեղերում մենք 100 տոկոս մեծամասնական համակարգի հետ գործ ունենք, որտեղ իշխանությունը լծակներ ու առավելություն ունի: Իշխանության խնդիրը ընդդիմության 1/3 մասն է:

- Իսկ իշխանության համար կարեւո՞ր է, թե ով է լինելու ընդդիմությունը: Միգուցե իշխանություններին պետք է հաջորդ խորհրդարանում ունենալ այնպիսի ընդդիմություն, որ հնարավորինս իր ազդեցության տակ կլինի:

- Վստահ չեմ, բայց կարծում եմ՝ այո, նման զարգացում հնարավոր է: Բայց կարող է նաեւ ասել՝ թող 1/3-ն էլ ընդդիմություն լինի: Մենք պայքարում ենք, որ ընդհանրապես 2017-ին իրական ընդդիմություն լինի պառլամենտում՝ այլախոհ:

Տպել
10518 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր