Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա միայն ու միայն Մոուրինյոյի որոշմամբ

Թեեւ եվրոպական առաջատար ֆուտբոլային առաջնություններում այսօր կայանալու են մի քանի հանդիպումներ, որոնց նշանակությունը հաստատապես չի սահմանափակվում միայն տվյալ երկրով, այլ կրում է համաեվրոպական բնույթ, բայց հայ ֆուտբոլասերներին առավել շատ հուզում է «Մանչեթսեր Յունայթեդի» մասնակցությամբ հանդիպումը: Նախ նշեմ, որ Ռուսաստանի առաջնությունում այսօր, Երեւանի ժամանակով 19:00-ին մեկնարկելու է մոսկովյան ամենահետաքրքիր, ամենասկանդալային եւ ամենաինտրիգային՝ «Սպարտակ» - «ԲԿՄԱ» հանդիպումը: Հանդիպման շուրջ աննախադեպ աժիոտաժ է ամբողջ Ռուսաստանում:

Հանդիպումը կայանալու է «Սպարտակի» «Օտկրիտիե Արենա» ստադիոնում եւ դեռ օրեր առաջ բոլոր՝ 45 հազար 360 տոմսերը վաճառված էին: Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում «Սպարտակ» - «ԲԿՄԱ» հանդիպումը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է մի քանի մեծ կինոթատրոններում, եւ 2 թիմերի ագրեսիվ ֆանատների ընդհարումներից զերծ մնալու համար ոտքի են հանվել Մոսկվայի գրեթե բոլոր ուժային կառույցները: Իտալիայի առաջնությունում էլ Երեւանի ժամանակով 22:45-ին մրցելու են անցյալ տարվա չեմպիոնն ու փոխչեմպիոնը՝ Թուրինի «Յուվենտուսը» եւ Նեապոլի «Նապոլին»: Արգենտինացի հանրահայտ հարձակվող, «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Գոնսալո Իգուաինը առաջին անգամ խաղադաշտ է դուրս գալու իր նախկին թիմի՝ «Նապոլիի» դեմ եւ խոստացել է 2 գոլի հեղինակ դառնալ:  

Իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» այսօր, Անգլիայի առաջնության հերթական տուրում, Երեւանի ժամանակով 18:00-ին սեփական խաղադաշտում հյուրընկալելու է «Բառնլիին»: Բնականաբար, հայ ֆուտբոլասերներին այս պահին միայն մեկ հարց է հետաքրքրում՝ ինչու չի խաղում Հենրիխ Մխիթարյանը: Պարբերաբար այս հարցին անդրադառնում են նաեւ բրիտանական ԶԼՄ-ները՝ վերջիվերջո «Յունայթեդը» հայ ֆուտբոլիստի համար վճարել է ահռելի գումար՝ 42 միլիոն եվրո, եւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կողմից Մխիթարյանին չխաղացնելը բրիտանացի լրագրողների համար տարօրինակ է առնվազն թեկուզ այս տեսանկյունից: Բայց բոլորին է հայտնի, որ Մոուրինյոն իրոք յուրահատուկ է իր որոշումներում եւ կարողանում է իր սխալները բարդել ուրիշների վրա, իսկ հաղթանակները վերագրել իրեն:

Ֆուտբոլային մի հայտնի ասույթ կա՝ «հաղթում է թիմը, պարտվում՝ մարզիչը»: Պորտուգալացու դեպքում այս ասույթը ամբողջովին փոխված է՝ «հաղթում է Մոուրինյոն, պարտվում՝ թիմը»: Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում օրեր առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացավ 1-0 հաշվով  հաղթանակ տոնել «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ: Մոուրինյոն խաղադաշտ էր դուրս բերել հիմնական կազմի ֆուտբոլիստներին, իսկ «Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ գրեթե 2-րդ կազմը: Հանդիպման ավարտից հետո նախկինում «Լիվերպուլի» հայտնի ֆուտբոլիստ, ներկայումս «Sky Sports»-ի վերլուծաբան Ջեյմի Կարագերը միլիոնավոր հեռուստադիտողների առջեւ ուղղակի հայտարարել է. «Եկեք անկեղծ լինենք. «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Սիթիի» փոխարինողներին»:

Բայց այդ խաղից հետո շատ ավելի մեծ լսարան ունեցավ Մոուրինյոն, ընդ որում՝ առանց խոսելու: Խաղադաշտից դուրս գալիս Մոուրինյոն «Յունայթեդի» երկրպագուներին աջ ձեռքով ցուցադրել է 0 թիվը, ձախով՝ 4-ը՝ ի նկատ ունենալով Անգլիայի առաջնության վերջին տուրում «Չելսիից» կրած 0-4 հաշվով պարտությունը: Ապա ձեռքերը միացրել է իրար եւ խոնարհվել է՝ ժեստերով ներողություն է խնդրել: Մարզչական կարիերայի ընթացքում Մոուրինյոն բազմիցս ցույց է տվել, որ խաղի մեկնարկից առաջ եւ ավարտից հետո իր պահվածքը, խոսքերը շատ ավելի հետաքրքիր եւ դիտարժան են, քան իր գլխավորած թիմերի ցուցադրած ֆուտբոլը: Յուրաքանչյուր թիմում, ուր աշխատել է պորտուգալացին, ամենավառ աստղը եղել է հենց Մոուրինյոն, եւ այս իրավիճակը շարունակվում է «Մանչեսթեր Յունայթեդում»: Հետեւաբար Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա ոչ թե մամուլի կամ թիմի ղեկավարների ճնշմամբ, այլ միայն ու միայն Մոուրինյոյի որոշմամբ:  

  

Տպել
2012 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում