Տիգրան Ներսիսյանի եւ Նելլի Խերանյանի դստեր բաց նամակը ՀՀ վարչապետին ու ԿԳ նախարարին

01/11/2016 schedule13:55

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի արդեն նախկին դասախոս Անի Ներսիսյանը, որն, ի դեպ, հայտնի դերասաններ Տիգրան Ներսիսյանի եւ Նելի Խերանյանի դուստրն է, բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին։ 

Նամակը ներկայացնում ենք ստորեւ:

«Հարգելի պարոն Կարապետյան եւ պարոն Մկրտչյան, հարցը, որ ուզում եմ բարձրացնել, կարծում եմ շատ կարեւոր է մեր երկրի եւ մեր պետության համար:

Չորս տարի սովորել եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, եւս երկու տարի ուսանել եմ մագիստրատուրայում։ Ավարտելուց հետո ընդունվել եմ աշխատաքի հենց այդ նույն ինստիտուտում որպես դասախոս եւ աշխատել հինգ տարի: Ջանք եւ եռանդ չեմ խնայել, աշխատել եմ մեծ սիրով, որովհետեւ սիրել եմ միշտ մասնագիտությունը եւ աշխատանքը: Բայց այս հինգ տարվա ընթացքում հասկացել եմ, որ դասախոսի, մանկավարժի աշխատանքը, ցավոք սրտի, չի գնահատվում երկրի եւ պետության կողմից: Ես հիմա գրում եմ ոչ միայն իմ մասին, այլ բոլոր վաստակաշատ մանկավարժների եւ դասախոսների մասին, ովքեր սերունդ են դաստիարակում եւ կրթում, մասնագետներ են տալիս մեր երկրին, բոլոր այն ՀՀ արվեստի վաստակավոր գործիչների, ՀՀ ժողովրդական արտիստների, դոցենտների, պրոֆեսորների, ինչու չէ նաեւ երիտասարդ դասախոսների մասին, ովքեր չգնահատվելով պետության կողմից խղճուկ աշխատավորձով սերունդ են կրթում:

Այս ամենը վերաբերում է ոչ միայն արվեստի բուհին այլ նաեւ մեր հանրապետության մյուս բուհերին, դպրոցներին բոլոր կրթական հաստատություններին: Մի հին ու իմաստուն ասացվածք կա. ուսուցիչն է ստեղծում ազգը: Չէ որ այսօր շատ բարձր է մանկավարժի դերը մեր երկրի առաջընթացի գործում, մենք հասկանում ենք նրանց աշխատանքի կարեւորությունը պետության եւ հասարակության համար, չէ որ մանկավարժը պիտի ամենահարգված եւ ամենագնահատված մարդը լինի այս երկրում: Եթե ուզում ենք ունենալ ամուր պետություն, պետք է ունենանք կրթված հասարակություն: Այդ խղճուկ, ծիծաղելի, ողորմելի աշխատավարձով ինչպես շարունակի աշխատել ուսուցիչը, դասախոսը, որը ընտանիք ունի երեխաներ ունի, երազանքներ ունի, արժանապատիվ ապրել է ուզում եւ վերջապես մարդ է: Ես վստահորեն կարող եմ ասել, որ բոլորն էլ ուզում են բողոքել, գոռալ, որպեսզի իրենց խոսքը տեղ հասնի: Ինստիտուտի ներսում խոսում են, ասում են վրդովվում են, բայց հետո համակերպվելով եւ տեսնելով, որ ոչինչ չի փոխվում շարունակում են լուռ ու մունջ ընդունել ամեն ամսվա ողորմությունը:

Ես դիմում եմ բոլոր իմ կոլեգաներին, բավական է, հերիք է լռեք, մի բան պետք է անել, մենք մարդ ենք եւ մենք էլ պիտի ինքներս մեզ հարգենք: Էլ չեմ խոսում ուսանողների ցավալի խնդիրների մասին եւ նրանց իրավունքները խախտելու մասին, որի ականատեսն եմ եղել ինքս: Ծնողները մեծ գումարներ են վճարում ինստիտուտին, որոշ ուսանողներ հազիվ հասցնելով նաեւ աշխատում են, ուսման վարձը վճարելու համար, բայց արդյունքում իրենց իրավունքները նույնպես ոտնահարվում են: Սակայն սա առանձին ցավալի թեմա է, որին պետք է անդրադառնալ անպայման:

Պարոն վարչապետ, պարոն նախարար հուսով եմ, որ չեք անտեսի եւ այս ցավալի հարցին կանդրադառնաք եւ լուծում կտաք: Հնարավորություն կտաք դասախոսին շարունակել արժանապատիվ աշխատել եւ պիտանի լինել մեր պետությանը:

Իսկ ինչ վերաբերում է ինձ նվաստիս, սրտի մեծ ցավով կասեմ, որ այլեւս չդիմանալով բոլոր այս անարդարություններին, որ տեղի էին ունենում ինստիտուտում, չդիմանալով այս վիրավորանքին, որովհետեւ այդ ողորմությունն անձամբ ինձ համար մեծ վիրավորանք է, որը չեմ կարող այլեւս մարսել, միայն ուսանողների հանդեպ մեծ սեր ունենալով դիմացել եմ հինգ տարի շարունակ, այսօր արդեն բանը բանից անցել է, հասկանում եմ, որ բոլոր կողմերից միայն անշնորհակալ վերաբեմունք եմ ստացել, հարվածներ մեջքիս, դավաճանություն եւ վիրավորանք, այդ իսկ պատճառով շատ դժվարությամբ եւ ցավով դիմում եմ գրել եւ խնդրել ինձ ազատել աշխատանքից: Ես այլեւս չեմ աշխատում Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում: Երազում եմ եւ ակնկալում, որ մի օր ամեն բան կփոխվի, կտեղաշարժվի, դեռ հավատում եմ, որ ամեն ինչ չէ, որ արժեզրկված է»:

Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացի
Անի Տիգրանի Ներսիսյան:
31.10.2016

Տպել
2573 դիտում

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց