Ամուսնու կալանավորվելուց հետո 5 երեխայի հետ դրսում մնացած կինն Էջմիածնում տուն է վարձել

Մանկահասակ երեխաների, այդ թվում 5 ամսական դստեր հետ Աբովյան փողոցում մուրացկանությամբ զբաղվող կինը համացանցում բարձրացած աղմուկից հետո հավաքված գումարով կարողացել է Էջմիածնում տուն վարձակալել: Այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ինքը՝ Մարինա Սարգսյանը:

Օրերս համացանցում տարածվել էր այս ընտանիքի 5-րդ երեխայի՝ 5 ամսական Մարիամի լուսանկարը եւ տեղեկությունը, որ նրա համր մայրն իր երեխաների հետ ապրում է Աբովյան փողոցում: Նշվում էր, որ նրանց հայրը Սարի թաղում հուլիսին տեղի ունեցած բախումների ժամանակ ձերբակալվել է, իսկ վարձով ապրող ընտանիքը, զրկված լինելով կերակրող, պաշտպանող ձեռքից, հայտնվել է փողոցում՝ անճար ու անօգնական վիճակում:

Փորձեցինք զրուցել այս ընտանիքի ավագ դստեր՝ Սյուզաննայի հետ՝ հաշվի առնելով, որ մայրը համր է: Պարզվեց՝ մայրը համր չէ, այլ այդպես է ձեւացել՝ «մարդկանց հետ կոնտակտի մեջ չմտնելու համար»: Պարզվեց նաեւ, որ նրա ավագ դստեր անունն էլ իրականում ոչ թե Սյուզաննա է, այլ՝ Ռիմա: Իրականում Մարինա Սարգսյանը ոչ թե 3 երեխա ունի (Աբովյան փողոցում նրա հետ միայն 3-ն էին եղել), այլ՝ 5: Ռիման 11 տարեկան է, Միլենան՝ 10, Գեւորգը՝ 8, Դիաննան՝ 3, իսկ Մարիամը՝ 5 ամսական:

Մեզ հետ զրույցում Մարինան ասաց, որ արդեն 3 օր է՝ ապրում են Էջմիածնում վարձակալած տանը. «Մեզ օգնեցին, գումար տրամադրեցին, տունը վարձակալել ենք Էջմիածնում: Մեկ ամսվա վճարը տված է, եթե գումարով օգնեն, կվճարենք երկրորդ ամսվա գումարը, մինչեւ տեսնենք ոնց կլինի: Հավաքված մնացած գումարով մի քիչ ուտելիքի խնդիր ենք լուծել: Կային մարդիկ, որ հագուստով են օգնել»,- ասաց երիտասարդ կինը՝ ընդգծելով, որ մինչ այդ Մասիվում վարձած բնակարանում են ապրել, սակայն ամուսնու՝ Էդուարդ Սրապյանի ձերբակալվելուց հետո իրենց հանել են տնից՝ վարձը չտալու պատճառով:

Մեր հարցին, թե ամուսինն ինչո՞ւ է կալանավորվել՝ Մարինա Սարգսյանն ասաց, որ Սարի թաղի միտինգներին է մասնակցել: «Ընկերոջ հետ միտինգին է եղել, մի ոստիկանի է հարվածել, դա գիտենք միայն»,- ասաց նա: Հարցին՝ ամուսինն իրո՞ք ոստիկանի է հարվածել, թե՞ ոստիկանությունից են իրեն այդպես ասել՝ Մարինան պատասխանեց. «Ոստիկաններն են ասել մեզ»: 

Նա նշեց նաեւ, որ մինչ այժմ ամուսնուն չի կարողացել այցելել՝ գումար չունենալու պատճառով: Հիմա էլ, երբ նրա խոսքով փաստաբան տրամադրելու հնարավորություն կա՝ ամուսնու տեղը չգիտի: «Փաստաբան պիտի տրամադրեն, որոնում են, տեսնեն որ բանտում է, որ անվճար փաստաբան տրամադրեն»,- նշեց կինը: Մարինա Սարգսյանի խոսքով ամուսինը մինչ կալանավորվելն աշխատել է շինարարությունում:

Ի դեպ, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի բաժնից մեզ հայտնեցին, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Էդուարդ Սրապյան անունով կալանավոր չկա:

ՀՀ Քննչական կոմիտեից էլ տեղեկացանք, որ Սարի թաղի դեպքերի հետ կապված քրեական գործերով եւս նման անուն-ազգանունով անձ չի անցնում:

Տպել
3093 դիտում

Գործարարները պատրաստակամություն են հայտնել աջակցել «Իմ քայլը» հիմնադրամին ոչ միայն ֆինանսապես

Քիչ առաջ Վանաձորում բերման են ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եղբորորդուն

Հայկական ստորաբաժանումը առաջիկայում լիովին պատրաստ կմեկնի Սիրիա. Դավիթ Տոնոյան

Կարգադրվել է բարձրացնել զինվորականներին տրվող ներքնաշորերի որակը. Դավիթ Տոնոյան

Արցախում կայացել է մարտավարական զորավարժություն. ՊԲ-ն ներկայացնում է լուսանկարներ

Բուռն քննարկումներից հետո ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել արտահերթ ընտրություններին

Հայաստանի մի մասում անձրեւ, մյուսում՝ ձյուն է սպասվում. ԱԻՆ-ը հորդորում է անցնել ձմեռային անվադողերի

Գալուստ Սահակյանին փոխարինելու է Նաիրա Կարապետյանը

Պարգեւատրվել են լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչները

Դատախազությունն ուսումնասիրում է Հակոբ Հակոբյանի հայտարարությունը՝ կեղծ դեղեր գնվելու մասին

Հիմա էլ որպես ընդդիմություն են ստում. վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանը չէր հրաժարվի նաեւ ժողովրդի դեմ չերյոմուխա կիրառել

Քաղաքապետը Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է պարասպորտի զարգացումը

Քրեական հեղինակություն Շալիկոյի սպանությունը նախապատրաստելու համար մարզիկին մեղադրանք է առաջադրվել

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես  մարքեթինգային արշավի արդյունքները

Աննա Հակոբյանը Մոսկվայում է. հանդիպումների ժամանակ ներկայացրել է իր ծավալած գործունեությունը

Վարչապետի խորհրդականը՝ ռեյտինգային թեկնածու

Ազգային ժողովի արձակումից հետո նոյեմբերի 11-ին տեղի կունենա առաջին լիագումար նիստը

Թուրքիային Քեմալ Օքսուզին հանձնելու միջնորդությունը ստացվել է ԱՄՆ-ի միջնորդությունը բավարարելուց հետո

Քունջութի յուղից և մածուկից մինչև դիզայն ու փրոդաքշն. սփյուռքահայերի բիզնեսը Հայաստանում (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին