«Խորոված-մորոված, գխտալ-մխտալ, վերջում էլ ստանում են էն թիվը, որն ուզում են». Հ. Բագրատյան

01/11/2016 schedule15:39

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պետական բյուջեի նախագծի քննարկումներին է  գալիս «ոչ թե որեւէ գյուղի ասֆալտի խնդիր» բարձրացնելու համար, այլ ավելի խորքային խնդիրների համար:

Այս մասին Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց նա:

Բագրատյանը նաեւ որոշ պարզաբանումներ ներկայացրեց երեկվա իր եւ ԱՎԾ-ի պետի միջեւ ծագած վիճաբանության վերաբերյալ՝ ներկայացնելով որոշ թվային ցուցանիշներ, ըստ որի, Ֆինանսների նախարարն ու ԱՎԾ-ն ոչ ճիշտ տվյալներ են ներկայացրել:

«Ֆինանսների նախարար Արամյանի բացատրություններն անընդունելի էին: Երեկ ֆինանսների նախարարը խոսեց նրա մասին, որ տնտեսական աճը 3,2 տոկոս է սահմանված, բայց դա տնտեսության ավտոմատ կապիտալիզացում է, թիվ չի, կառավարությունն իր առաջ խնդիր չի դնում: Նախարարն էլ ասեց, թե Վրաստանում էլ է այդպես: Կներեք, ՀՀ տնտեսությունը գումարային աճել է 8,5 տոկոս, Վրաստանինը՝ 29 տոկոս: Սա անընդունելի հայտարարություն է»,- ասաց նա:

Հրանտ Բագրատյանն իր հետ բերել էր որոշ փաստաթղթեր, որոնք վկայում էին կառավարության կողմից հնչեցրած թվերի սխալների մասին:

«Վիճվարչության պետն ասում էր, թե ինձ ինչ տալիս են, էն էլ գրում եմ: Դուք սխալ եք ասում, ես ձեզ բերել եմ համապատասխան էջեր, որ տեսնեք՝ ինչքան է: Թե չէ ամեն անգամ միջազգային կառույցներից մարդկանց բերում տանում եք՝ խորոված-մորոված, գխկալ-մխկալ, վերջում էլ ստանում էն թիվը, որը ուզում են»,- ասաց նա:

Պատգամավորը խոսեց նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեի մասին՝ առաջարկելով, որ եկամտահարկից ու շահութահարկից նույնպես պետք է հատկացումներ լինեն օրենքով սահմանված կարգով.

«Որպեսզի էստեղ նստած ամեն մարզպետ շահագրգռված լինի շատ աշխատի, ոչ թե ասի՝ սիրելի կառավարություն, մեզ փող տուր: Մենք էլ հնարավորություն ունենանք իրենց համեմատել՝ լավ են աշխատում, թե՝ չէ, թե չէ մեկին կառավարությունը շատ է  տալիս, մյուսին՝ քիչ, չի երեւում ով լավ աշխատեց, ով՝ վատ»,- ասաց Բագրատյանը:

Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը «չցանկանալով նախարարի փաստաբանի դերը ստանձնել» միեւնույն է, հակադարձեց.

«Չեմ ուզում վիճարկել ձեր բերված թվերը, բայց այն մասին, ինչի մասին երեկ խոսվել է, իրականությանը համապատասխանող ցուցանիշներ են»,- ասաց Ջանջուղազյանը:

Ինչ վերաբերում է եկամտահարկի ու շահութահարկի որոշակի մասի համայնքների բյուջեներում ամրագրելուն, փոխնախարարն ասաց.

«Եթե հիշողությունս չի դավաճանում, ժամանակին նման փորձ եղել է, որոշակի հարաբերակցությամբ եկամտահարկ-գույքահարկ վերաբաշխումն էր, դա ոչ նպատակահարմար գտնվեց: Հիմա դուք շարունակաբար առաջարկում եք քննարկել այդ տարբերակը, կարել է քննարկել»,- ասաց Ջանջուղազյանը:

Վերջում Բագրատյանը շնորհակալություն հայտնեց իր հարցերին «չպատասխանելու» համար, բաժանեց իր հետ բերած թղթերն ու հեռացավ:

Տպել
19365 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել