ՀՀ-ի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ադրբեջանցին քաղաքական ապաստան է խնդրել Շվեյցարիայից

01/11/2016 schedule18:23

Ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը քաղաքական ապաստան է խնդրել Շվեյցարիայից։ Ավելի վաղ այնտեղ ապաստան էր ստացել նրա ընտանիքը: Այս մասին գրում է BBC-ն` վկայակոչելով լրագրողի փաստաբան Ֆուադ Աղաևի` «Թուրան» լրատվական գործակալությանը տված հարցազրույցը։

«Զերկալո» ռուսալեզու անկախ թերթի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը ձերբակալվել էր 2014 թվականին Թուրքիայում և փոխանցվել Ադրբեջանին: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով՝ պետական դավաճանություն:

Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ մեղադրվող լրագրողին Առանձնապես ծանր հանցագործությունների գործով Բաքվի դատարանը 2015 թվականի դեկտեմբերին դատապարտել էր վեց տարվա ազատազրկման: Սակայն այս տարվա մարտին Վերաքննիչ դատարանը սույն պատիժը փոխարինել էր 5 տարվա պայմանական ազատազրկմամբ:

2016 թվականի ամռանը Միրկադիրովին թույլատրել էին դուրս գալ Ադրբեջանից՝ ընտանիքին այցելելու համար։ Նա հայտարարել է, որ ապաստանի հայց է ներկայացրել Շվեյցարիայի իշխանություններին, քանի որ ցանկանում է լինել իր ընտանիքի հետ, և, բացի այդ, իր ազատությունն ու առողջությունը վտանգված են Ադրբեջանում։

Տպել
1273 դիտում

Ոստիկանության համակարգում իսպառ վերացել է «հանցագործությունը թաքցնելու» արատավոր գաղափարը. Օսիպյան

Զինվորների բնակարանի վարձերի եւ զինգրքույքների շուրջ բարձրացած աղմուկը՝ կառավարության նիստում

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը վնասվածքից հետո վերսկսել է մարզումները

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը կոշտ կերպով արձագանքել է լրագրող Դորենկոյի քննադատությանը

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը պատրաստ է. ի՞նչ է առաջարկվում

110 մլրդ դրամ. 2019 թ.-ի պետական բյուջեն ներկայացվել է Արցախի խորհրդարանին

Օսիպյանի ներկայացրած նախագիծը Փաշինյանին հայտնի անեկտոդ հիշեցրեց

Մոտ 460 մլն դրամ կտրամադրվի աղետի գոտու 44 բնակելի տան շինարարությունն ավարտելու համար

«Այո»-ն պոլիտեխնիկում. ձայնս գաղտնի թող մնա

Գործ. որդեգրել է շահադիտական նպատակով

Փակուղիներ. գժի կանխավարկա՞ծ, թե՞ անորակ փաստաթուղթ

Նախկին նախարարը 102 հազար դոլար եւ 45 հազար ֆունտ ստերլինգ ունի

Արամ MP3-ը միայն ձմռան վերջին կհասցնի նոր տեսահոլովակ ներկայացնել

Հանգիստ չեմ լինի մինչեւ ժապավենը չկտրենք. Մնջախաղի թատրոնին Մակունցը նոր տարածք է խոստացել

«Դուռ-լուսամուտ կփակենք, որ կռիսները եկեղեցի չմտնին». խնդիրներ Կումայրի պատմական միջուկում

Փաշինյանը Սեւանի հետ կապված Ավինյանին հատուկ հանձնարարական տվեց

Սպիտակում գողացված մոտ կես տոննա քաշ ունեցող բրոնզե արձանը գտնվել է

Վրաստանի նախագահն ափսոսում է, որ կառավարությունը չի ստեղծել Անվտանգության խորհրդին փոխարինող կառույց

Նույնիսկ նրանք, որ քննադատում են կառավարությանը, ՀՀԿ-ին չեն ընտրելու․ որ ուժերը կանցնեն խորհրդարան. քաղաքագետ

Գերմանիան Հայաստանին 13 միլիարդ դրամի դրամաշնորհ կտա. քննարկում կառավարությունում