«Միայնակ գայլ»-ի եղբայրը քաշել է մեկ ոստիկանի վահան. տուժել է 44 ոստիկան

01/11/2016 schedule19:05

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլի) եղբոր՝ Արարատի, գործով առաջին դատական նիստն այսօր սկսվեց եւ ավարտվեց լարված մթնոլորտում:

Գործով ամբաստանյալ Արարատ Խանդոյանի հարազատներն ամոթանքներով դիմավորեցին ու ճանապարհեցին սույն գործով տուժող ոստիկաններին: Այս գործով տուժող ոստիկանների թիվը հասնում է 44-ի, սակայն դատարան էր ներկայացել 15-ը: Նրանց համար երեք շարք էր առանձնացվել: Գործը քննվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ քաղաքական գործերով հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանավորված Արարատ Խանդոյանին դատարանում դիմավորեցին ծափողջույններով եւ «Արարատ», «ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով: Նրա հետ մասին ամբաստանյալի աթոռին է գտնվում նաեւ Արման Առաքելյանը: Խանդոյանը ի պատասխան դատավորի հարցին ասաց, որ առողջական վիճակը շատ վատ է: Նա հայտարարեց, որ իր հայացքների համար քաղաքական հետապնդման է ենթարկվում. «Իմ քաղաքական հայացքների համար շինծու մեղադրանք է առաջադրվել, միեւնույն է, հարգելի դատարան, արդեն իսկ իմ իրավունքները խախտվել են»,- դիմելով դատավորին ասաց նա:

Այս գործով նիստը, սակայն երկար չտեւեց. Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը միջնորդություն ներկայացրեց նիստը հետաձգելու վերաբերյալ: Նա ասաց, որ քրեական գործի հինգ հատորից դեռ երեք հատորին է հասցրել ծանոթանալ: Դատավարության մասնակիցները միջնորդության վերաբերյալ առարկություն չներկայացրին: Քննելով պաշտպանի միջնորդությունը, դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը:

Նիստի ավարտին Խանդոյանի հարազատները նրան ճանապարհեցին կրկին ծափահարություններով եւ «ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով: Ինչին ի պատասխան Խանդոյանն ասաց. «Լավ է լինելու»: Երբ Խանդոյանին արդեն դատարանից հեռացրել էին, ներկաներից մի կին բղավեց տուժող ոստիկանների վրա՝ ամոթանք տալով, որ բողոքում են ազատամարտիկի դեմ, որը հանուն իրենց է գնացել, կռվել: Կնոջ զայրույթը հասավ այնտեղ, որ թքեց ոստիկանների վրա, նրան կարգադրիչները մի կերպ հեռացրին դատարանի դահլիճից:

Նիստի ավարտից հետո Խանդոյանի մայրը՝ տիկին Ռիման, լրագրողների հետ զրույցում ասաց, որ որդին անմեղ է եւ պետք է ազատ արձակվի, քանի որ որեւէ հանցանք չի կատարել: «Ստեղ արդարություն չկա»,- ասաց Խանդոյանի տարեց մայրը: Խոսելով որդու առողջական խնդիրների մասին, տիկին Ռիման նշեց. «Երիկամի մեկը հեռացված է, լյարդի ¼-րդ մասը՝ նույնպես, փայծաղ չունի, հաստ աղին 30 սմ-ով կտրված է: Բազմիցս վիրավորվել է, նրա փորից երեք փամփուշտ են հանել, ամիսներով պառկել է առաջին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում»:

Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը մեր զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ինչից են «ենթադրաբար» տուժել 44 ոստիկանը, չգիտի, թե նրանք առհասարակ որեւէ վնասվածք ստացել են, թե՝ ոչ: «Ինձ էլ է հետաքրքիր, թե ով ինչ վնասվածք է ստացել, որովհետեւ ինչպես տեսա՝ դատական նիստերի դահլիճում առողջ պտտվում էին: Քրեական գործի նյութերին ծանոթ չեմ ամբողջությամբ, տեղյակ չեմ, բայց իմ ունեցած տեղեկություններով, նրանցից ոչ մեկ էական վնասվածք չի ստացել»,- ի պատասխան մեր հարցին ասաց պաշտպանը:

Մեր հարցին, թե ոստիկանները Խանդոյանի դեմ ցուցմունք տվե՞լ են, Ղարագյոզյանը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ առաջադրված մեղադրանքի հիմքում դրված են ոստիկանների ցուցմունքները եւ «ինչ-որ տեսանյութ»: «Այդ տեսանյությում չի երեւում՝ Արարատը խփում է, թե՝ ոչ: Պարզապես քաշքշուկ է ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ»,- հավելեց Ղարագյոզյանը: Նա նաեւ ասաց, որ տուժող ոստիկանների եւ Արարատ Խոնդոյանի մասնակցությամբ առերես հարցաքննություն է կատարվել: «Այս պահին ցուցմունքները չեմ կարող մեկնաբանել, քանի որ նախաքննական գաղտնիք է»:

Ըստ մեղադրական եզրակացության, Արարատ Խանդոյանը 2016 թվականի հուլիսի 20-ին զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:

Մեր դիտարկմանը, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնի է բազմաթիվ քաղաքական դատավարություններով, հնարավո՞ր է ինքնաբացարկ հայտնի դատավորին, Ղարգյոզյանը պատասխանեց, որ այս պահին նման մտադրություն չունեն: «Դատավարության ընթացքում, եթե նա կողմնակալ վերաբերմունք դրսեւորեց, չի բացառվում բացարկ հայտնենք դատավորին», - հայտարարեց Ղարագյոզյանը:

Վերջինս  նշեց, որ հաջորդ դատական նիստին միջնորդությամբ է հանդես գալու` Արարատ Խանդոյանի տեսակցությունների վրա դրված արգելանքը հանելու վերաբերյալ: Նա նաեւ ասաց, որ ոստիկանների կողմից հուլիսի 20-ին արձակված լուսաձայնային նռնակների պատճառով Արարատ Խանդոյանի մոտ տեսողության հետ կապված խնդիրներ են առաջացել:

Նշենք, որ մեղադրանքը հաստատվելու դեպքում Արարատ Խանդոյանին սպառնում է երեքից ութ տարվա ազատազրկում:

Տպել
6839 դիտում

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան