Երբ հացը պակասում է. ԱՎԾ-ի ձեռնածությունները

Մեր տնտեսության սահուն ու համառ գահավիժումը այլեւս չի կարողանում թաքցնել մեր ամենակարող ԱՎԾ-ն` ազգային վիճակագրական ծառայությունը: Այս գրասենյակը երեկ հրապարակել է ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների սոցիալ- տնտեսական ցուցանիշները եւ հաստատել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի բնորոշումը մեր տնտեսության վիճակի մասին:

Իսկ վիճակը վատ է` շատ վատ: Չնայած ԱՎԾ-ն, ինչպես միշտ, ցույց է տվել, որ առաջին 9 ամիսներին մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 1.6 տոկոսով, բայց երբ ուսումնասիրում ենք շատ ու շատ այլ ցուցանիշներ, պարզվում է, որ աճերի մասին խոսելն ավելորդ է:

Սկսենք ամենահանապազօրյայից` հացից: Հացի արտադրությունը, ըստ ԱՎԾ-ի, նվազել է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2.3 տոկոսով: Սա սովորական ապրանք չէ, եւ դրա արտադրության վերաբերյալ տվյալները, պատկերավոր ասած, ռազմավարական են: Խնդիրն այն է, որ հացը ճոխություն չէ, ոչ էլ թանկարժեք կերակրատեսակ: Իսկ դա նշանակում է, որ որքան էլ աղքատանա կամ հարստանա մարդը, հացի սպառման ծավալը փոփոխության չի ենթարկվի: Այնպես չէ, որ երկու անգամ հարուստը երկու անգամ շատ հաց է ուտում: Ուստի հացի սպառման ծավալների փոփոխությունը բնակչության թվաքանակի հաշվարկի այլընտրանքային մեթոդներից մեկն է համարվում: Եթե հացի արտադրությունը նվազում է, նշանակում է մոտավորապես այդքանով էլ նվազել է բնակչությունը: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանից արտագաղթը շարունակվում է եւ ավելի լայն թափով:   

Ինչո՞ւ է բնակչությունը հեռանում Հայաստանից: Ակնհայտորեն դրա հիմնական պատճառներից մեկը սոցիալ-տնտեսական վիճակն է: Չնայած պաշտոնապես արձանագրվում է, որ Հայաստանում բարձրանում են աշխատավարձերը եւ նույնիսկ կոնկրետ թվեր են ներկայացվում, այլ ցուցանիշներ խոսում են այն մասին, որ մարդկանց գնողունակությունը նվազում է երկնիշ տեմպերով: Այսպես, ըստ ԱՎԾ-ի պաշտոնական տվյալների՝ այս տարվա 9 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մանրածախ առեւտրի ծավալները նվազել են 3.4 տոկոսով: Անցած տարի էլ էր նախորդ տարվա համեմատ մանրածախ առեւտրի ծավալը նվազել: Եթե իրար հետ համեմատենք վերջին երկու տարիների տվյալները, պատկերը, մեղմ ասած, մտահոգիչ կլինի:

Այսպես. 2014 թվականի առաջին 9 ամիսներին մանրածախ առեւտրի ծավալը կազմել է 985. 7 միլիարդ դրամ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում` 858.5 մլրդ դրամ: Անկումը երկու տարվա ընթացքում 13 տոկոս է: Բայց սա՝ 9 ամիսների ընթացքում: Այս տարվա սեպտեմբերը 2014 թվականի նույն ամսվա հետ համեմատելու դեպքում անկումը կկազմի արդեն 18 տոկոս: Իսկ սա նշանակում է, որ ամսեամիս բնակչության գնողունակությունը ավելի արագ է նվազում: Նույնը պարզ երեւում է նաեւ շինարարության ցուցանիշներից: Եթե 9 ամիսների ընթացքում շինարարության ծավալների նվազումը կազմել է 9.3 տոկոս, ապա սեպտեմբերին նվազումը արդեն 17.3 տոկոս է: Ընդ որում, նվազում է բնակչության միջոցներով իրականացվող շինարարությունը, ինչը եւս գնողունակության, կամ այսպես ասենք, բնակչության կողմից տնօրինվող եկամուտների նվազման ապացույց է:

Թե ինչ է կատարվում մեր գյուղատնտեսության հետ, ճիշտն ասած, այնքան էլ հասկանալի չէ: 9 ամիսների կտրվածքով գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նվազել է 2.9 տոկոսով: Բայց հանկարծ սեպտեմբերին, անցած տարվա նույն ամսվա համեմատ այն նվազել է միանգամից 20 տոկոսով: Սեպտեմբերին տարերային հզոր աղետների մասին տվյալներ չկան` չի եղել համատարած կարկուտ կամ երաշտ... Այսինքն, չի եղել մի բան, որը այդ ծավալով բերք կոչնչացներ: Մնում է ենթադրել, որ պահանջարկի եւ սպառման կտրուկ անկման հետեւանքով արտադրված գյուղմթերքները չեն իրացվել:  

Ընդ որում, ԱՎԾ-ն գյուղմթերքների արտադրության պաշտոնական ցուցանիշները ներկայացնելիս ակնհայտ մեքենայություններ է արել: Օրինակ, գյուղմթերքների մեջ շատ մեծ մասնաբաժին ունեցող մսի արտադրության ծավալները ուղղակի կեղծված են: Ըստ ԱՎԾի, այս տարի արտադրվել է 33.7 հազար տոննա միս, որը 4.7 տոկոսով ավելին է, քան անցած տարի: Այսինքն, անցած տարի արտադրվել է 32.2 հազար տոննա: Եվ այս թիվը ԱՎԾ-ն հրապարակել է երեկ: Մեկ տարի առաջ նույն օրը ԱՎԾ-ն նույնպես պաշտոնական ցուցանիշ էր հրապարակել, եւ ըստ դրա, 2015-ի 9 ամիսներին արտադրված մսի ծավալը ավելի քան 35 հազար տոննա էր: Այսինքն, նույն ցուցանիշը մեկ տարվա տարբերությամբ «շեղվել է» մոտ 3 հազար տոննայով: Ու եթե համեմատենք այս տարվա ցուցանիշը ԱՎԾ-ի` անցած տարի հրապարակած ցուցանիշի հետ, կստացվի, որ մսի արտադրությունը զգալիորեն նվազել է, մինչդեռ ԱՎԾ-ն նկարել է աճ: 

ԱՎԾ-ի պաշտոնական ցուցանիշներում այսպիսի վիճակագրական մեքենայությունների պակաս չկա: Օրինակ, պարզվում է, որ Հայաստանում մանածագործական արտադրանքի ծավալները մի քանի անգամ ավելի պակաս են, քան արտահանումը: Այս ֆենոմենը արձանագրվում է արդեն ամիսներ շարունակ: Թե ինչպես ենք մենք ավելի քիչ արտադրելով ավելի շատ արտահանում, առայժմ հանելուկ է մնում:

Բայց նման մեքենայությունների շնորհիվ ԱՎԾ-ն Հայաստանից մոտ 20 տոկոսի արտահանման աճ է արձանագրում: Եվ մեր պաշտոնյաներին դա թույլ է տալիս խորը վերլուծություններ անել, թե Հայաստանի տնտեսությունը որակական զարգացում է ապրում` մենք ավելի քիչ սպառում ենք, բայց ավելի շատ արտահանում:

Դժվար է ասել, թե ինչպիսին է մեր տնտեսության իրական վիճակը: Հետաքրքիր է` երբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ասում է, որ վիճակը շատ վատ է, նա նման պնդումներ անելիս հիմնվում է ԱՎԾ-ի հրապարակած պաշտոնական ցուցանիշների՞ վրա, թե նրան ներկայացնում են իրական ցուցանիշներ:

Տպել
4219 դիտում

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը ապօրինի գործող գիշերային ակումբներ է հայտնաբերել

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Լույս» դաշինքի 3 անդամները

Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը աշխատանք է առաջարկում

Երեւանցիները քվեարկեցին՝ անսալով վարչապետի կոչին. «Երկիր Ծիրանի»-ի հայտարարությունը

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած ԲՀԿ-ի 5 անդամները

Հայաստանի ու Կանադայի վարչապետներն անսպասելի հանդիպել են ԱՄՆ-ում

Աննա Հակոբյանը Կանանց եվրասիական համաժողովի մասնակիցներին կոչ արեց միանալ խաղաղության իր արշավին

Մեկնարկել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը. նոր ծանոթությունների ժամանակը

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Իմ քայլը» դաշինքի 57 անդամները

Պուտինը հայտնել է Ասադին С-300 համակարգերի մատակարարման մասին

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան ՀՀ-ն, Բելառուսը եւ Ադրբեջանը. Շարմազանով

Տոնոյանը Մուրացանի հոսպիտալում այցելել է վիրավորված զինծառայող Արթուր Գեւորգյանին

«Մանկական եվրատեսիլում» ՀՀ-ն կներկայացնի 12-ամյա L.E.V.O.N-ը

Իգոր Դոդոնը ժամանակավորապես հեռացվել է նախագահի պաշտոնից

Հարվածել են լրագրողի ձեռքին, օպերատորի ուսից քաշել․ Երեւանի ընտրություններում խախտվել են լրագրողների իրավունքները

Երթեւեկության փոփոխություն Կիեւյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներ հատվածներում

Երեւանի ընտրություններին ցածր մասնակցության մասին փաստարկները, մեղծ ասած, ծիծաղելի են. վարչապետ (տեսանյութ)

ՕԵԿ-ը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին Երեւանի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված. Բաբլոյան

Մենք հիմքեր չենք տեսնում նոր խորհրդարանական ընտրությունների. ՀՀԿ խմբակցության ղեկավար