Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ՄԻԱՎ-ի համաճարակ է

02/11/2016 schedule11:00

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ՄԻԱՎ-ի համաճարակ է: Այդ մասին այսօր հայտնել է Եկատերինբուրգի առողջապահության վարչության պետի տեղակալ Տատյանա Սավինովան: Վերջինս պարզաբանել է, որ քաղաքն անցել է ՄԻԱՎ-ի տարածման բարձր՝ գեներալիզացված մակարդակը: Նրա խոսքով, վարակն արագորեն տարածվում է բնակչության շրջանում եւ դրա տարածումը գրեթե կախված չէ ռիսկի խմբերի մեջ մտնող անձանցից:

Սվինովայի հրապարակած տվյալների համաձայն, Եկատերինբուրգում ամեն հարյուր հազար մարդուն 1826 ՄԻԱՎ վարակակիր է բաժին է ընկնում: Դա քաղաքի բնակչության 1.8 տոկոսն է: Այդ ցուցանիշով Սվերդլովսկի մարզն առաջին տեղում է Ռուսաստանում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներով՝ եթե ՄԻԱՎ վարակակիրների թիվը գերազանցում է բնակչության 1 տոկոսը, դա համարվում է վարակի տարածման բարձր՝ գեներալիզացված մակարդակ եւ համաճարակ:

Ներկա պահին, նրա տվյալներով, քաղաքում արձանագրվել է ՄԻԱՎ-ով վարակվելու 26 հազար 693 դեպք: Այնուամենայնիվ, Սավինովան ընդգծել է, որ  դրանք սոսկ պաշտոնական թվեր են եւ վարակի իրական տարածվածությունը զգալիորեն ավելի մեծ է: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ միայն Եկատերինբուրգում ՄԻԱՎ վարակակիր է հանդիսանում 774 երեխա:

Պաշտոնական տվյալներով՝ 2015 թվականի վերջին Ռուսաստանում գրանցված է եղել ավելի քան 1 միլիոն ՄԻԱՎ վարակակիրներ: Նրանցից 212 հազարը մահացել են: ՄԻԱՎ վարակակիրների թիվը բնակչության 1 եւ ավելի տոկոսն է կազմում նաեւ Կեմերովոյի, Ուլյանովսկի, Իրկուտսկի, Տյումենի մարզերում, Պերմի երկրամասում, Լենինգրադի, Չելյաբինսկի եւ Օրենբուրգի շրջաններում, Խանտի-Մանսիսկի ինքնավար մարզում, Ալթայում, Նովոսիբիրսկում, Մուրմանսկում, Տվերում, Իվանովոյում, Օմսկում:

Տպել
1902 դիտում

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է

Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին

Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են․ ավարտվել է Պուտին-Ալիև հանդիպումը

Որ հայ ծանրորդները կմասնակցեն Օլիմպիական խաղերին․ անունները հայտնի են