Պարարտանյութերի սուբսիդավորումը կոռուպցիայի բուն է. ՀՀԿ-ական պատգամավորը՝ նախարարին

02/11/2016 schedule14:56

2017 թվականի պետական բյուջեով Գյուղատնտեսության նախարարությանը նախատեսվել է հատկացնել 10 միլիարդ 309 միլիոն 306.000 դրամ, որից 6,5 միլիարդը՝ բյուջետային ծրագրերի համար:

Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ Գյուղատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

«2017 թվականի ընթացքում քաղաքականությունն ուղղվելու է տնտեսվարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, մասնավորապես՝ բարձրորակ սերմերով ապահովմանը, բույսերի պաշտպանությանը, անասնաբուժական հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը, գյուղատնտեսությունում իրականացվող հիմնական ռեսուրսների մատչելությանը»,- ասաց նախարարը:

Նախարարի խոսքով՝ նախորդ տարվա հատկացված բյուջեի համեմատ նախարարությունն առաջարկել է 7 տոկոս տնտեսում:

«Պարարտանյութը եւ դիզվառելիքը տրամադրում ենք, բայց սուբսիդավորման ուղղությունները պետք է ուղղվեն, մեր կարծիքով, գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ պարարտանյութերի սուբիդավորման հարցը մանրամասն քննարկվում է ԱԺ համապատասխան հանձնաժողովում:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, դիմելով նախարարին, ասաց, որ կուզենար բյուջետային միջոցները տրամադրվեն այն ուղղությամբ, որ «նպաստեն մասնավոր մարդկանց ներդրումներին».

«Էդ պարարտանյութերի սուբսիդավորումը կոռուպցիայի բուն է, անիմաստ միլիարդներ են, որը չի աշխատում»,- ասաց նա:

Նախարարը համաձայնեց պատգամավորի դիտարկման հետ, սակայն հավելեց, որ «մինչեւ մի մեխանիզմը վերացնեն, պետք է հստակ գործող մեխանիզմ ներդնեն»:

ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Խոսրով Հարությունյանն էլ ասաց, որ ժամանակին, երբ քննարկվում էր գյուղացիական տնտեսություններին սուբիսադավորման կարգով պարարատանյութեր տրամադրելը, հարց էր առաջանում՝ ինչո՞ւ է գնումներն անում նախարարությունը, այլ ոչ թե՞ մասնավորը.

«Կուզենայի ձեր մեկնաբանությունը լսել այս մասին, համոզված եմ, որ մենք լավագույն ճանապարհը չենք ընտրել»,- ասաց Հարությունյանը:

Իգնատի Առաքելյանը համաձայնեց, որ պարարտանյութերի գնման ընթացակարգը պետք է վերանայվի.

«Համոզված եմ, եթե մենք նոր մեխանիզմը ներդնենք, պարարտանյութերի շուկան ավելի դեմոկրատ կդառնա ու ավելի էժան գներ կլինեն ՀՀ-ում»,- ասաց նախարարը:

Տպել
19915 դիտում

Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են, 979 թեկնածու կպայքարի ավագանու 65 տեղի համար

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը