«Մանվել Գրիգորյանին չեմ ծեծել». Էջմիածնի նախկին քաղաքապետն անդամագրվել է ՀՎԿ-ին

02/11/2016 schedule18:38

«Մանվել Գրիգորյանին չեմ ծեծել». ՀՀ Կառավության աշխատակազմի նախկին կառավարիչ, Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի արձագանքն այսպիսինն էր, երբ իմացավ, որ լրագրող է զանգահարել:

Հետո պարզվեց, որ Աբգարյանը կատակում էր՝ հիշելով այս տարվա սկզբին մամուլում տարածված տեղեկությունները, որոնց համաձայն Մանվել Գրիգորյանը ծեծել է իրեն:

Մեր հարցին ի պատասխան Աբգարյանը տեղեկացրեց, որ մեկ շաբաթ առաջ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» (նախկին Օրինաց երկիր) կուսակցությանն է անդամագրվել: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Աբգարյանը հանդիպել է Բաղդասարյանի հետ եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՎԿ-ի համար ձայներ ապահովելու դիմաց ցանկացել է անցողիկ տեղ ունենալ կուսակցության ցուցակում:

Մեզ հետ զրույցում նախկին քաղաքապետը չհերքեց, որ հանդիպել է Արթուր Բաղդասարյանի հետ, սակայն վստահեցրեց, որ որեւէ պայմանավորվածություն, բացի կուսակցությանը անդամագրվելուց, չի ունեցել:

- էդքան էլ տենց չի, բայց հանդիպել ու խոսել ենք:

- Իսկ ի՞նչ եք պայմանավորվել:

- Պայմանավորվելու բան չկա, պայմանավորվել եմ, որ անդամակցեմ այդ կուսակցությանը, էդքան բան:

- Չե՞ք խոստացել Էջմիածնից ՀՎԿ-ի համար ձայներ ապահովել եւ փոխարենը պատգամավոր դառնալ:

- Տենց բան չկա, բացառված է: Ուղղակի էսօրվա մեր քաղաքական վիճակը տեսնելով չմասնակցել այդ ամենին, ոնց որ անտարբեր լինես ազգիդ նկատմամբ: Եթե էդ քաղաքում ապրում ես, պիտի մի բան անես: Քցեցինք-բռնեցինք, որ տեսնենք ինչով կարող ենք օգնել էս ճգնաժամից դուրս գալու համար, էդքան բան:

- Ի՞նչ եք կարծում՝ Արթուր Բաղդասարյանը որեւէ բան կարո՞ղ է անել այդ իմաստով:

- Դե կուսակցությունը էդքան մեծ ... ասենք Հայաստանի ժողովուրդ են, Հայաստանը սիրում են, Արթուր Բաղդասարյանն ի՞նչ անի, կուսակցությունը պետք է անի:

- Ինչո՞ւ որոշեցիք հենց Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կուսակցությանն անդամակցել:

- Որովհետեւ կայուն կուսակցություն է, չի փոխվում, ինչ կա, մնում է, ծայրահեղ չեն: Հասկանո՞ւմ եք ինչի մասին է խոսքը: Մարդիկ են, կարող է սխալներ են լինում, բայց բոլորը ժամանակի խնդիր է:

- Ընդամենն ամիսներ առաջ փոխվեց կուսակցության անունը: Ի՞նչ նկատի ունեք կայուն ասելով:

- Դե արդեն ժամանակը ցույց տվեց, որ ինչքան ժամանակ է այս կուսակցությունը կայացած կա: Նոր կուսակցությունների վրա հենվելը... Ես ընկերներ ունեմ այդ կուսակցությունում, Արթուր Բաղդասարյանը կարող է ինչ-որ բաներ է ասել, վրիպումներ ունի, բայց դա ամբողջ կուսակցության հետ կապ չունի:

- 2008-ի Մարտի 1-ից հետո, երբ ընդդիմությունը գրեթե հասնում էր հաջողության, Արթուր Բաղդասարյանը հետ կանգնեց՝ կոալիցիա կազմելով ՀՀԿ-ի հետ:

- Ես միայն կարող եմ ասել, որ առանց ծայրահեղության, հանգիստ, հանդարտ կուսակցություն է: Ես չեմ ուզում կռիվ անեմ, չգիտեմ ինչ անեմ, ինձ պետք է կուսակցություն, որը հանդարտ, երկխոսությունների միջոցով հարց լուծի: Մենք ճահիճի մեջ ենք մխրճված, քանի գնում, մխրճվում ենք, պետք է օգնենք՝ կամ հետ գնալ, կամ առաջ գնալ: Պետք է շատ բաներ մի կողմ դնենք, միասնական հարցեր լուծենք: Եթե Հայաստանում ես, էս երկիրը սիրում ես, պետք է շատ-շատ բաներ դնես մի կողմ ու փրկես ազգին: Եթե տնտեսություն չունենանք, եթե արտագաղթը շարունակվի, ո՞նց ենք Ղարաբաղ պահելու: Մենք այսօր ամեն ինչ պետք է մի կողմ դնենք ու միավորվենք, որովհետեւ մենք այսօր Հայաստան ենք կորցնում:

- Խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Հայկական վերածնունդի» ցուցակում կլինե՞ք:

- Կլինեմ, իհարկե, եթե բախտ վիճակվի, բայց իմ համար դա կարեւոր չի, ճիշտն ասած: Ես ուզում եմ, որ իմ ընկերները չգնան այստեղից: Բոլորը գնացել են, ես էլ հա փորձում եմ գնալ, գնում եմ, նորից հետ եմ գալիս:

- Պարոն Աբգարյան, Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների ժամանակ սատարում էիք գործող քաղաքապետի հակառակորդին՝ Արթուր Թումանյանին, ում ծեծի ենթարկեցին: Դուք հայտարարել էիք, որ պահանջում եք չեղյալ համարել ընտրությունները: Երեկ արդեն Կարեն Գրիգորյանը երդվել է ու ստանձնել պաշտոնը: Որեւէ քայլ չձեռնարկեցի՞ք:

- Երդվելուց ես տեղյակ չեմ: Բողոքարկման ժամկետն ավարտվել է:

- Կարեն Գրիգորյանի հետ հաշտվե՞լ եք այդ դեպքերից հետո, ձեր հորեղբոր տղային էին նաեւ ծեծել:

- (Լռում է:)

- Հաշտվե՞լ եք:

- Ու՞մ հետ հաշտվեմ, իմ հե՞տ: Բոլորի հետ հաշտվել եմ, բացի ինձնից, իմ հետ չեմ կարողանում:

- Կարեն Գրիգորյանի հետ հաշտվե՞լ եք:

- Ես նրան չեմ ճանաչում, ես նրանց հետ չեմ շփվում, որ հաշտվեմ կամ չհաշտվեմ: Ես բոլորի հետ հաշտվել եմ, բացի ինձնից, կարո՞ղ եք հաշտեցնել:

- Ի՞նչ խնդիր ունեք:

- Երբ իմանամ ինչ խնդիր ունեմ, լավ կլինի: Մարդ պիտի իմանա ինչ է ուզում եւ ուր է գնում: Դա շատ կարեւոր է:

Տպել
2293 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա