ԼՂՀ նախագահը բարձր է գնահատում ABB-ի բաժնետեր Վ. Գրիգորյանցի հայրենանվեր գործունեությունը

Հոկտեմբերի 31-ին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Խորհրդի նախագահ, բարերար Վիտալի Գրիգորյանցը նպատակային հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր տեսակի ծրագրեր իրականացնելու հետագա ընթացքը և դրանց իրականացմանն առնչվող հարցերը: Ավելին, Բանկի հիմնադիրը Բակո Սահակյանին է ներկայացրել իր կողմից վերջերս ստեղծված ՙՎիտալի Գրիգորյանց՚ բարեգործական հիմնադրամի գործունեությունը, որը նպատակ ունի ավելի կազմակերպված ձևով ի կատար ածել մի շարք ընթացիկ և հեռանկարային բարեգործական ծրագրեր:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել Վիտալի Գրիգորյանցի դերը Արցախի պետականաշինության գործում, ինչպես նաև երախտագիտություն է հայտնել բարերարին նախաձեռնության իրականացման համար

Արցախում գտնվելու ընթացքում Վիտալի Գրիգորյանցը մասնակցել է զոհված ազատամարտիկների ընտանիքների, Պաշտպանության բանակի զինծառայողների ու պահեստազորի անձնակազմի համար մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում իր աջակցությամբ կառուցվելիք բազմաբնակարանային շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը:

Նշենք, որ ընդհանուր 7,100 ք.մ. շինարարական տարածք ունեցող, 108 բնակարանի համար նախատեսված 1 ստորգետնյա և 9 վերգետնյա հարկերով շենքի կառուցման ծրագրի նախնական արժեքը կազմում է 7 մլն ԱՄՆ դոլար:

ԼՂՀ նախագահն իր շնորհակալությունն է հայտնել Վիտալի Գրիգորյանցին, նշելով, որ բարձր է գնահատում նրա հայրենանվեր գործունեությունը, հատկապես՝ Արցախին մշտապես սատարելու պատրաստակամությունը:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետիրոջ մարդասիրական և ազգանվեր գործունեությունը միտված է որևէ կերպ բարելավելու հայի կյանքի որակը՝ փորձելով նպաստել սոցիալական խնդիրների լուծմանն ու տնտեսության զարգացմանը:

 

Տպել
7191 դիտում

Ռուս զբոսաշրջիկները ՀՀ-ում, Վոլյան ՀՀ տաքսիների մասին. Comedy-ի եւրեւանյան 1-ին թողարկումը

Ընտրողների մասնակցության թիվը խոսում է բավականին բարձր ակտիվության մասին. Տիգրան Մուկուչյան

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց՝ ինչպես են բաշխվելու Երեւանի ավագանու մանդատները

Երեւանի ընտրություններում փորձել են կատարել կրկնաքվերակություններ․ ՔԿ

Ջանի դե Բիազին՝  ՀՀ ֆուտբոլի հավաքականը գլխավորելու թեկնածու

Փաշինյանն առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակել

Պետք է օրենքով արգելվի եկեղեցու տարածքում բողոքի ցույցերն ու պատարագների խոչընդոտումը․ Շարմազանով

Բակո Սահակյանը Բորիս Դավիդովին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին

10 տարի, 85 միլիոն դոլար, 600 կմ ճանապարհային ենթակառուցվածք․ ՀԲ պատվիրակությունը Երեւանում է

Երեւանի ընտրությունները վկայեցին, որ ժողովրդավարություն հաստատելու աննախադեպ դրական իրավիճակ է․ «Սասնա Ծռեր»

Սին են բոլոր պնդումները․ Հայաստանում հակահեղափոխություն անել հնարավոր չէ․ Փաշինյան

Երեւանյան ընտրություններ․ միայն մեծ մասշտաբի խաղացողները տեղ ունեն սեղանի շուրջ․ փորձագետ

Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում

Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

Մարտի 1-ին եւ դրանից հետո Հայաստանի ողջ դատական համակարգը գործել է ապօրինի․ Փաշինյան

Ինչո՞ւ է անհանգստանում Բաքուն․ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքն Ալիեւի հայտարարությանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանում տեղի ունեցածն աշխարհի համար ֆանտաստիկ օրինակ է համարել

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս 

Հարուցվել է քրեական գործ՝ 2 օր առաջ կրակոցից զոհված զինծառայողի սպանության դեպքի առթիվ