Ազատ խուց չկա. բախումների գործով կալանավորված հացադուլավորին առանձին խուց չեն տեղափոխում

02/11/2016 schedule20:25

Հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների գործով կալանավորված 24-ամյա Նարեկ Սագսյանը արդեն 3 օր է՝ հացադուլ է հայտարարել:

Նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը մեր զրույցում ահազանգեց, որ իր պաշտպանյալը պահվում է անմարդկային պայմաններում, նրան հացադուլավորների համար նախատեսված խուց չեն տեղափոխում. նա պահվում է այն խցում, որտեղ մեկ տասնյակից ավելի կալանավորներ կան: Պաշտպանի խոսքով՝ Նարեկն այս ծայրահեղ քայլին է դիմել՝ բողոքելով իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի դեմ:  «Նա ասում է՝ որ իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը ապօրինի, է եւ գտնում է, որ իրեն կարող էին ստորագրությամբ ազատ արձակել: Նարեկն ամուսնացած է, ունի փոքրիկ երեխա, ծնողներ չունի, սոցիալապես ծանր պայմաններում են ապրում: Հիմա բարեկամներն են հոգ տանում կնոջ եւ երեխայի մասին: Նարեկը ընտանիքի միակ կերակողն է, բայց արդեն մի քանի ամիս է՝ անազատության մեջ է գտնվում»,- ներկայացրեց Պապիկյանը:

Նա այսօր է տեսկացել իր պաշտպանյալին եւ պնդում է, որ արդեն 3 օր է, որեւէ բուժաշխատող չի մոտեցել Նարեկ Սարգսյանին, չի զննել նրան, այնինչ հացադուլ հայտարարած անձը պետք է գտնվեր բժիշկների հսկողության տակ: «Եթե շարունակեն նրան պահել նույն խցում, ապա մի քանի օրից Նարեկի մոտ առողջական խնդիրներ կառաջանան: Սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է: Եթե խցերում գերծանրաբեռնված է, ապա ինչո՞ւ են անազատության մեջ պահում նրան», - դժգոհեց պաշտպանը: Նա ասաց, որ այսօր վերը նշվածի հետ կապված դիմում է գրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետին:

Շուրջ 4 ամիս ճաղերի ետեւում գտնվող  Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հուլիսի 20-ին Խորենացի փողոցում զանգվածային անկարգությունների ընթացքում ձեռքերով, ոտքերով եւ մահակով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկակացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին: Այս գործով նախաքննությունն արդեն մեկ ամիս է՝ ավարտվել է եւ գործն ուղարկվել է դատարան: «Եթե նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը մտավախություն ուներ, որ ազատության մեջ պաշտպանյալս նախաքննությանը կխոչընդոտի, հիմա գործն արդեն դատարանում է եւ այդ մասով չի կարող խոչընդոտել նախաքննությանը: Ըստ գործի նյութերի՝ Նարեկ Սարգսյանը 46 ոստիկանի վնասվածք է պատճառել, գործով 46 տուժող կա: Թե ինչպես են տուժել այդ ոստիկանները, հույս ունենք, որ գոնե դատարանում այդ մասին տեղեկություն կունենանք: Բայց եթե անգամ փորձենք ենթադրել, թե ինչպես են տուժել 46 ոստիկան, ապա դա անհավանականության տեսությունից է, ինչպես կարող է Նարեկ Սարգսյանի մեկ գործողությամբ այդքան ոստիկան տուժել: Դա հնարավոր չէ»,-նկատեց Արայիկ Պապիկյանը: Նա ասաց, որ խնդրել է իր պաշտպանյալին՝ դուրս գալ հացադուլից, սակայն Սարգսյանը չի համաձայնել: Նարեկ Սարգսյանի կինն արդեն մի քանի ամիս է, չի կարողանում տեսակցել ամուսնուն, քանի որ  տեսակցությունների վրա արգելանք է դրված: Արայիկ Պապիկյանն ասաց, որ այս գործով նշանակված դատական նիստի ընթացքում հանդես կգա համապատասխան միջնորդությամբ: Պաշտպանը հույս ունի, որ մինչեւ դատական նիստը, Նարեկ Սարգսյանը կդադարեցնի հացադուլը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի աշխատակից Տիգրան Տոնոյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ Նարեկ Սարգսյանը հացադուլավորների համար նախատեսված խուց չի տեղափոխվում, քանի որ հիմնարկը գերծանրաբեռնված է, ազատ խուց չկա: Մեր ճշտող հարցին, թե Նարեկ Սարգսյանը որքա՞ն ժամանակ պետք է գտնվի մյուս կալանավորվածների հետ, Տոնոյանը դժվարացավ պատասխանել: Հարցին՝ այս պահին հացադուլավորների համար նախատեսված խցում քանի՞ դատապարտյալ եւ կալանավոր է գտնվում, Տիգրան Տոնոյանը պատասխանեց, թե որպես այդպիսին հացադուլավորների համար նախատեսված խուց չկա, կան առանձին խցերը, որոնք ինչպես նշեց՝ հիմա ծանրաբեռնված են: Մեր հարցին ի պատասխան նա նաեւ ասաց, որ Նարեկ Սարգսյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ, մինչդեռ Նարեկ Սարգսյանը իր պաշտպանին փոխանցել է, որ այս երեք օրերի ընթացքում իրեն ոչ մի բուժաշխատող չի մոտեցել:

Ի դեպ, երեք օր հացադուլ հայտարարած կալանավորին դեռ ՄԻՊ գրասենյակից չեն այցելել: Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից մեր հարցին ի պատասխան ասացին, թե Նարեկ Սարգսյանի հացադուլի մասին մամուլից տեղեկացել են եւ առաջիկա այցերի ընթացքում իրեն եւս կայցելեն:

Նշենք, որ այս գործով, բացի Նարեկ Սարգսյանից, ամբաստանյալի աթոռին են գտնվում նաեւ Հայկ Հովհաննիսյանը, Արման Մխիթարյանը եւ Ալբերտ Ավագյանը: Նրանք եւս մեղարդվում են ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու, քար նետելու, ոստիկանի վահանը քաշելու եւ գույքը վնասելու մեջ:

Գործը Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ընդհատության կարգով  ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ մակագրվել դատավոր Մեսրոպ Մակյանին: Առաջիկա դատական նիստը նշանակված է նոյեմբերի 18-ին, ժամը 15:00-ին:

Տպել
2685 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին