Լուսաձոր գյուղում կովերին կթում են դասական երաժշտության հնչյունների ներքո

02/11/2016 schedule22:40

Հայաստանը, որքան էլ տխուր է արձանագրելը, արդեն իսկ համարվում է ծերացած բնակչություն ունեցող երկիր: Իսկ Տավուշի մարզում ժողովրդագրական խնդիրները հատկապես սուր են:

Այստեղ առավել մեծ թվով տարեց մարդիկ են ապրում, մահերի թիվը հաճախ գերազանցում է ծնունդների թվին, կան համայնքներ, որտեղ մի ամբողջ տարի ոչ ոք չի ծնվում կամ չի գրանցվում որեւէ ամուսնություն: Տավուշի մարզում ապրողների 36 տոկոսը 63 եւ ավելի տարիք ունի: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալության պետ Աիդա Աչինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս պատկերի մասին վկայող մի շարք տվյալներ ներկայացրեց: Լրագրողների շրջայցն, ի դեպ, կազմակերպել էր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը:

Ըստ պաշտոնական վիճակագրության, մարզի, օրինակ, Բարեկամավան գյուղում 2015 թվականի ընթացքում որեւէ երեխա չի ծնվել: Համայնքում 185 տնտեսություն կա եւ 232 մշտական բնակիչ: 2011 թվականին գյուղում եղել է 2 ծնունդ եւ 6 մահ, 2012-ին` 1 ծնունդ, 4 մահ, 2013-ին` 2 ծնունդ եւ 3 մահ: 2014 թվականին Բարեկամավանում ծնունդների թիվը եղել է ընդամենը 3, իսկ մահերինը` 9: 2015-ին, ինչպես արդեն նշեցինք, ոչ ոք չի ծնվել, եւ մահացել է 6 մարդ:

Աղավնավանք համայնքը ավելի քան 250 մշտապես ներկա բնակչություն ունի, բայց 2015 թվականին գյուղում որեւէ ամուսնություն չի գրացվել: «Հանրապետության բոլոր պրոբլեմները կան մեր մարզում, գումարած` սահմանամերձ լինելը»,- առկա իրավիճակին անդրադառնալով` նկատում է Աիդա Աչինինյանը: Նա նաեւ փաստում է, որ մարզում մահացություններն ավելի շատ պայմանավորված են շաքարախտով եւ արյան շրջանառության համակարգի հիվանդություններով:

Այսինքն` ի տարբերություն ամբողջ հանրապետության ընդհանուր ցուցանիշների, ըստ որոնց` մահաբերությամբ առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են, երկրորդում` ուռուցքները, Տավուշի մարզում պատկերն այլ է: Պաշտոնյան կարծում է, որ սրան նույնպես սահմանին մոտ գտնվելն է նպաստել, ինչի պատճառով բնակիչներն ապրում են մշտական լարվածության ու սթրեսի պայմաններում:

Արքայանարինջ` կարտոֆիլի դիմաց

Տավուշի մարզում լրագրողները սահմանափակ թվով բնակավայրեր այցելելու հնարավորություն ունեին` անվտանգության նկատառումներից ելնելով: «Բաց» գյուղերից մեկը Լուսաձորն էր: Այս համայնքում եւս սեպտեմբերին ընտրություններ էին անցկացվել: Շուրջ 10 տարվա ընդմիջումից հետո կրկին վերընտրվել էր երկարամյա նախկին գյուղապետ Վարդան Սարդարյանը: Նա, որպես առաջնահերթ լուծման կարիք ունեցող խնդիր, առանձնացրեց համայնքի դպրոցի ջերմության հարցը: Ասաց, որ թեպետ շենքն ունի կենտրոնացված ջեռուցման համակարգ, հնացած լուսամուտներից ներխուժում են միջանցիկ քամիները:

«Վերջին 10-11 տարում դպրոցում ոչ մի ծրագրով ոչ մի աշխատանք չի կատարվել: Ընդհանրապես ասեմ` մեր դպրոցի դիրքը գյուղի ամենաբարձրադիր մասում է, ու եկող հյուսիսային քամիները անընդհատ մտնում են դպրոց: Պատուհանները հին են, ու պատերի փուլ գալուց եւ այլն, ճեղքեր են առաջացել, երեխաները հիմնականում այդ պատճառով մրսում են: Եթե մենք կարողանանք այդ խնդիրը լուծել, երեխաները չմրսեն... Ինձ թվում է ամենակարեւոր ծրագրերից մեկը դա է»,- ասաց Սարդարյանը:

 

Հետաքրքրվեցինք` նախընտրական ծրագրում լուծման ճանապարհ ներկայացրե՞լ է: «Ես խոստացել եմ: Արդեն մի քանի գործ արել եմ, գյուղի երեխաները` աշակերտներ, ուսանողներ, որոնք սովորում են Իջեւանում, խոստացել եմ, որ իրենք պետք է 100 դրամով գնան Իջեւան, այսինքն` հին գնով` 150 դրամի փոխարեն, որովհետեւ տուն կա երկու երեխա, երեք երեխա, չորս երեխա է ուղարկում»,- ասաց գյուղապետը:

Լուսաձորը մոտ 750 բնակիչ ունի ու մոտ 160 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ եւ հողագործությամբ: Վերջին տարիներին այստեղ արքայանարնջի (կոռոլյոկի) ծառեր են տնկվել: Գյուղացիները գոհունակությամբ են պատմում ՄԱԿ-ի այդ ծրագրի մասին` նկատելով, որ արքայանարնջի ծառերը չեն պահանջում առանձնահատուկ, ֆինանսական միջոցներ ենթադրող մշակում, միայն ջրիր ու վերջ: Իսկ արդյունքում բերքը ե՛ւ ավելի դիմացկուն է լինում, ե՛ւ արժեքավոր Լուսաձորցիներն իրենց աճեցրած այդ միրգը գավառցիների հետ փոխանակում են կարտոֆիլի հետ` 1 կգ արքայանարնջի դիմաց 2-3 կգ կարտոֆիլ` այդպիսով ձմռան պաշարն ամբարելով:

«Մեր գյուղը հնուց ծխախոտի մշակման լավ ավանդույթներով գյուղ է: Երեւանաբնակ մի գործարար այս տարի 20 հեկտար հողատարածքներում, որոնք վարձակալել է, ծխախոտ է մշակել ու երեւի մի 20 ընտանիք այդ աշխատանքով, որպես աշխատատեղ, զբաղվում է»,- ասաց համայնքի ղեկավարը: Լուսաձորի մոտակայքում անասնաֆերմա է գործում: Այստեղ Դանիայից ու Ավստրիայից ներկրված կովերն ապրում են ժամանակակից պայմաններում: Նրանց կթելու կիսաավտոմատացված պրոցեսն էլ ընթանում է դասական երաժշտության հնչյունների ներքո: Ասում են`համոզվել են, որ կաթնատվությունն այդպես իրոք ավելի բարձր է լինում:

Իսկ ստացված կաթը վերամշակվում է հարակից «Էկոտավուշ» արտադրամասում, որտեղ տասը տեսակի արտադրանք է ստացվում` պանիրներ, կաթնաշոռ, կարագ: Այստեղ նվազագույնը 150, իսկ առավելագույնը 300 հազար դրամ աշխատավարձով աշխատում է 16 մարդ, այդ թվում լուսաձորցի 5 ընտանիք: Բայց որքան էլ գյուղում որոշ չափով աշխատատեղի խնդիրը լուծված է, արտագաղթն այստեղ էլ լուրջ խնդիր է:

Համայնքի ղեկավարի տվյալներով` ամեն տարի գարնանը 40 ընտանիքից մարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի, իսկ նրանց մի մասը չի վերադառնում: Ու եթե խորհրդային տարիներին Լուսաձորի դպրոցում սովորել է մինչեւ 120 երեխա, այսօր արդեն նրանց թիվը, աստիճանաբար նվազելով, հասել է 32-ի:

Կազբեկի քամին` դպրոցում

Լուսաձորի դպրոցում իսկապես ցուրտ էր, չնայած դրսում շողացող արեւին: «Կազբեկը երեւում է: Կազբեկի քամին էլ էստեղ է»,- ասաց դպրոցի տնօրեն Արմեն Սարդարյանը, որն, ի դեպ, գյուղապետի եղբայրն է: Դասերն այստեղ կազմակերպվում են երկկոմպլեկտ դասարաններում: Այսինքն` երկու տարբեր դասարանների աշակերտները միասին են դաս անում: Ուսուցիչների աշխատանքը դա ավելի է բարդացնում, բայց ասում են` կարող էր ավելի դժվար լինել, եթե աշակերտների քանակը մի քիչ մեծ լիներ:

Ներկայիս դրությամբ ամենաշատ աշակերտներն 9-րդ դասարանում են եւ նրանց թիվն ընդամենը 6-ն է: Թե՛ աշակերտները, եւ թե՛ ուսուցիչները հասկանում են, որ այս իրավիճակը վատ կառավարման, արդարության ու ազնվության պակասի հետեւանք է: Արդեն 32 տարի հայոց լեզու եւ գրականություն դասավանդող ուսուցչուհի Սոնիկ Զեյնալյանն ասում է, որ երբ զրուցում է աշակերտների հետ, մեծ մասը ցանկանում է ապրել գյուղում, բայց ոչ առկա պայմաններում:

«Ե՛վ առարկայի բերումով, ե՛ւ ընդհանրապես որպես հայ ինձ համար շատ ցավալի է, որ ես տեսնում եմ մեր դատարկված գյուղերը, ես տեսնում եմ ոչ պետական մտածողություն մեր պետական այրերի մեջ եւ չեմ տեսնում, որ իրենց անձնականից վերանան մարդիկ ու մտածեն երկիրը բարձրացնելու մասին: Շատ կուզենայի ամեն հայ մտածեր միայն դրա մասին: Այսօր մենք ոչ միայն գրեթե չունենք սերունդ, այլեւ այդ սերունդը այնպես չի դաստիարակվել, որ պետք է մտածել երկրի, ոչ թե անձնական գրպանի, սեփական բարեկեցության եւ նման բաների մասին: Մենք պետք է մի քիչ վեր կանգնենք մեր անձնականից, որպեսզի կարողանանք երկիր փրկել: Ես ուզում եմ, որ նրանց մակարդակը միջին մակարդակից բարձր լինի, ծանոթ լինեն համաշխարհային մշակույթին, տեսնեն, որ հարցը միայն փողը չէ, կան իրական արժեքներ, որոնք պետք է գնահատել»,- ասաց միաժամանակ երկու դասարանում վեց աշակերտի հետ դաս անցկացնող վաստակաշատ ուսուցչուհին:

Նա նշեց, որ երբ առարկայի շրջանակներից դուրս զրույցներ է ունենում աշակերտների հետ, անդրադառնում են տարբեր այլ թեմաների: Հենց այդ օրն էլ աշակերտների հետ քննարկել էին գյուղում մնալու կամ հեռանալու խնդիրը: «Այսօր հենց այդպիսի զրույց ենք անցկացրել հայոց լեզվի դասին` որտեղ կուզենայի ապրել: Աշակերտներից միայն մեկն ասաց, որ կուզենար ապրել քաղաքում, մյուսները ասացին, որ կուզենան ապրել գյուղում, բայց ոչ այսպիսի կյանքով: Երեխաները իրենք էլ գիտեն, որ այսպիսի առօրյան այնքան է ձանձրացրել, որ էլ տեղ չկա»,- եզրափակեց ուսուցչուհին:

Տպել
3843 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի