Քաղաքական դաշտում կռիվ է ընկել. Ինչու են Սեյրան Օհանյանին ձեռքից ձեռք քաշքշում

Խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում եւ Հայաստանից դուրս երկրաչափական պրոգրեսիայով աճում է նորաստեղծ քաղաքական միավորների թիվը: Պարզվում է` վերջերս ստեղծվել է կամ մոտ ժամանակներս ստեղծվելու է  «Միացյալ Արմենիա» անունով կազմակերպություն, որի հիմնադիրներն են բարերար Վահագն Հովնանյանի փեսան եւ դուստրը`ազատամարտիկ Արթուր Ալեքսանյանն ու Նինա Հովնանյանը, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ու ազատամարտիկ Արամ Ավետիսյանը:

Արթուր Ալեքսանյանը երեկ «Իրավունքին» ասել է, թե 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն  իրենք առայժմ չունեն: «Պարզապես ցանկանում ենք ազգը համախմբել, որ գալիք ԱԺ-ն ընտրություններից հետո լինի երկպալատանի խորհրդարան, սփյուռքը խորհրդարանում տեղ ունենա»,- ասել է նա:

Ազատ Արշակյանը «Ժողովրդին» ասել է, որ  իրենք ներկայում իրենց հռչակագիրն են ձեւավորում եւ բանակցությունների մեջ են սփյուռքի հայ համայնքների հետ: «Միացյալ Արմենիայի» հռչակագրի անկյունաքարը լինելու է «Արցախ-Սփյուռք-Հայաստան համերաշխության եւ ՀՀ ԱԺ երկրորդ պալատի ստեղծման գաղափարը»: Ասել է նաեւ, որ իրենք լինելու են իրական, իսկական ընդդիմություն:

Հիշեցնենք, երկպալատ խորհրդարանի եւ դրանում սփյուռքի ներգրավվածության  գաղափարի հեղինակը, որքան էլ դա հաճելի չլինի «Միացյալ Արմենիայի» անդամներին, Սերժ Սարգսյանն է: Դեռեւս 2011 թվականի փետրվարին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կալիֆորնիայի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը մտադրություն ունի սահմանադրական փոփոխությամբ խորհրդարանը երկպալատ դարձնել, «ինչը հնարավորություն կընձեռի խորհրդարանի Վերին պալատի կազմում ընդգրկել նաեւ աշխարհասփյուռ հայրենակիցների ներկայացուցիչներին»:

Հայաստանի քաղաքական ուժերն այնքան էլ ոգեւորությամբ չարձագանքեցին սույն հայտարարությանը, թեպետ սփյուռքն էլ առանձնապես հետաքրքրություն ցույց չտվեց դրա նկատմամբ: Ի վերջո, սահմանադրական փոփոխություններում խորհրդարանի բաժանում չնախատեսվեց: Հրանուշ Հակոբյանն էլ բացատրեց, որ երկքաղաքացիության մասին օրենքի ընդունումից հետո երկպալատ խորհրդարան ունենալու անհրաժեշտությունը վերացել է, քանի որ բոլոր այն սփյուռքահայերը, ովքեր կուզեին մասնակցել Հայաստանի քաղաքական կյանքին, կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ եւ մասնակցել ցանկացած ընտրության:

Ինչու է «Միացյալ Արմենիան» թարմացնում Սերժ Սարգսյանի երբեմնի առաջ քաշած օրակարգը, դժվարանում ենք ասել: Ակնհայտ է, սակայն, որ սփյուռքի մեր հայրենակիցները առայժմ իրենք էլ ձեռնպահ են մնում հայրենիքում քաղաքականությամբ ուղիղ զբաղվելուց: Նրանք ավելի շատ նախընտրում են դեկլարատիվ բնույթի հայտարարությունները, կամ առավելագույնը որեւէ հայաստանյան քաղաքական ուժի թիկունքից են միջամտում Հայաստանի ներքին գործերին: Սա բացատրում են նրանով, որ հայաստանցիներն իրենց թույլ չեն տալիս ավելին անել, համարելով, որ իրենք ներհայաստանյան իրողությունները լավ չեն հասկանում: 2017-ի ընտրություններից առաջ, ճիշտ է սփյուռքում մեծ ակտիվություն է նկատվում, բայց առայժմ անհասկանալի է, թե ով ում բարեկամն է:

Ինչ վերաբերում է նորաստեղծ «Միացյալ Արմենիային», նշենք, որ այս նախաձեռնության մասին լրատվության մեջ անսպասելիորեն կենտրոնական տեղ գրավեց Սեյրան Օհանյանը: Ընդհանրապես, պաշտպանության նախկին նախարարը հայտնվել է պոտենցիալ բոլոր քաղաքական ուժերի ու միավորումների ուշադրության կենտրոնում: Նրան այսկողմ-այնկողմ են քաշքշում եւ ձեռքից ձեռք խլում:

Երկար ժամանակ լրատվամիջոցները գրում էին, որ Օհանյանը գլխավորելու է Վիկտոր Դալլաքյանի նոր ստեղծվելիք կուսակցությունը: Այս լուրը առավել ինտենսիվ տարածվում էր Դալլաքյանի հանդեպ բարեհաճ տրամադրված լրատվամիջոցներով: Մի փուլ եկավ, որ նրանք սկսեցին միահամուռ գրել, թե իշխանությունները ամեն կերպ փորձում են խոչընդոտել Սեյրան Օհանյանի եւ Վիկտոր Դալլաքյանի էպիկական միավորմանը:

Երեկ էլ գրվեց, որ Օհանյանին անհայտ ուժերն ուղղորդում են դեպի «Միացյալ Արմենիա»: Նման վերլուծության հիմքում Արթուր Ալեքսանյանի հետ Օհանյանի քավոր-սանիկ հարաբերություններն էին: Դալլաքյանական թեւը խուճապի մեջ ընկավ: Բարձր լրագրողական պրոֆեսիոնալիզմով, երկու ժամվա ընթացքում առաջին ձեռքից ինֆորմացիա հայտնվեց, որը հերքում էր Օհանյանի հնարավոր համագործակցությունը «Միացյալ Արմենիայի» հետ: Արթուր Ալեքսանյանն իրեն ուղղված հարցին ի պատասխան ասաց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում, ու թեեւ ինքն ու նախկին նախարարը քավոր-սանիկական հարաբերություններ ունեն, սակայն քաղաքական դաշտում իրար հետ չեն շփվում:

Սեյրան Օհանյանի կերպարի նկատմամբ անառողջ հետաքրքրության պատճառը, թերեւս, Վազգեն Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի թողած խորը ենթագիտակցական հետքն է առ այն, որ պաշտպանության նախկին նախարարները քաղաքականության մեջ հզոր են լինում: Մինչդեռ, նախադրյալներ, թե Օհանյանը ի վիճակի է լրացնել այս շարքը, չեն նշմարվում: Քաղաքականության մեջ նա ավելի շուտ Վազգեն Մանուկյանին կնմանվի, քան Սարգսյաններին: Այնպես որ, կարծում ենք, միանգամայն անտեղի է նրա շուրջ այս աժիոտաժը:

Հ.Գ. Երեկ տեղեկություն եղավ նաեւ, որ Վիկտոր Դալլաքյանի կուսակցական գործընթացը կասեցվել է, ֆինանսավորումը դադարել: Դալլաքայնն իր հայտնի ասուլիսում խոստացավ հոկտեմբերի վերջին եւս մեկ ասուլիս հրավիրել եւ  ավելի կոնկրետ հայտարարություններ անել կուսակցության անվան եւ անդամների մասին: Մինչեւ այժմ նման բան տեղի չի ունեցել:

Հետեւություններ անել, թե սա նշանակում է, որ ինչ-ինչ խնդիրներ այնուամենայնիվ ծագել են, ամեն դեպքում վաղ է: Դալլաքյանը շատ լուրջ էր տրամադրված իր գործին: Նա նույնիսկ ֆիլմ հրապարակեց, թե ինչպես է լողավազանում շաբաթը երկու անգամ լողում, կամ ընկերների հետ ֆուտբոլ խաղում: Դրանք իհարկե այնքան էլ էսթետիկական տեսարաններ չէին, սակայն Վիկտոր Դալլաքյանին թվացել էր, թե մեծ զարկ կտան իր նոր կուսակցությանը:

Տպել
22588 դիտում

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ