Երևան
27 °C
Արթուր Ալեքսանյանը՝ ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանի փեսան, նույն ինքը՝ Ամարասի Արթուրը, «Միասնական Հայաստան» անվանումով շարժում է սկսել, որի նպատակն է Ազգային ժողովում ստեղծել Վերին պալատ, որտեղ ընդգրկված կլինեն նաեւ սփյուռքահայերը: Երեկ մեզ հետ զրույցում Ալեքսանյանն ասաց, որ սույն հարցով խոսել է Սերժ Սարգսյանի հետ:
- Պարոն Ալեքսանյան, ի՞նչ է ձեր նախաձեռնությունն ի վերջո, շարժում, որը հետո կարող է կուսակցությա՞ն վերածվել:
- Շարժում է մեր նախաձեռնությունը, եւ նպատակը Ազգային ժողովում սփյուռքահայերից, արցախցիներից ու հայաստանցիներից կազմված երկրորդ պալատ ունենալն է, որպեսզի սփյուռքը կարողանա մասնակից լինել Հայաստանի կյանքին, կառավարմանը: Նպատակը մեր երկիրը համահայկական դարձնելն է: Հայաստանը միայն հայաստանցիների համար չէ, ամբողջ հայության համար է: Անկախության 25 տարիների փորձը ցույց է տվել, որ ինչ-որ մասնակցություն ունեցել են, բայց դրա դիմաց որեւէ իրավունք չունեն: Հայաստանը զարգացնելու, արդարություն հաստատելու նպատակով կառավարման իրավունքի հնարավորություն ընձեռվի նաեւ սփյուռքին: Մինչեւ հիմա միայն փող ենք հավաքել, կարծում եմ, պետք է վերջ տանք դրան:
- Ձեր նախաձեռնությանը միացել են նաեւ սփյուռքում ստեղծված տարբեր շարժումնե՞ր` «Հոգեւոր Հայաստան», «Արդարություն Հայաստանում», ինչպես նաեւ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, մշակութային ու հասարակական գործիչներ Հայաստանից:
- Ոչ մեկը չի միավորվել, պարզապես տարբեր կազմակերպություններ հավանություն են տվել: Այս պահի դրությամբ մենք չենք էլ պատրաստվում միանալ որեւէ կառույցի:
- Պարոն Ալեքսանյան, դուք գիտե՞ք, որ ՀՀ Սահմանադրությամբ Վերին կամ Ստորին պալատ ստեղծելու հնարավորություն չկա:
- Սահմանադրությունը պիտի փոխել, եթե այս նախաձեռնությունն ընդունվում է հայության կողմից, ինչու պիտի Սահմանադրությունը չփոխվի: Հանուն հայրենիքի, հանուն ՀՀ անվտանգության, հանուն հայ ազգի տասը րոպե հետո էլ կարելի է հանրաքվեի մասին որոշում ընդունել: Թե չէ Սահմանադրության գերին ենք: Կյանքը զարգանում է, ամեն օր բան է փոխվում:
- Իսկ ինչո՞ւ նման նախաձեռնություն չցուցաբերեցիք մի տարի առաջ, երբ Սահմանադրական փոփոխությունների նախագիծն էր մշակվում:
- Նոր եմ երազումս տեսել, շուտ երազ տեսնեի, շուտ կնախաձեռնեի:
- Բայց իշխանությունները պետք է համաձայնեն ձեր այդ առաջարկության հետ, որ նորից Սահմանադրությունը փոխեն: Դուք ձեր այդ նախաձեռնությունը քննարկե՞լ եք նրանց հետ:
- Ես ոչ թե քննարկել եմ, այլ նամակ եմ ուղարկել պարոն նախագահին եւ ասել, որ նման նախաձեռնություն կա: Եվ ասել, թե կարող եք, օգնեք, չեք կարող, չեք ուզենա՝ մի օգնեք, ինքներս մեր ուժերով կանենք: Նախագահն ասեց՝ սկսեք, արեք ինչ որ մտածում եք: Ազատ երկիր է, ինչ ուզում եք, արեք: Ես էլ չհասկացա՝ ոչ կողմ էր, ոչ էլ դեմ: Եվ մենք շարունակում ենք քարոզել այդ գաղափարը: Կսպասենք, ԱԺ-ն ձեւավորվի, նոր ԱԺ-ում այդ հարցը բարձրացնենք:
- Հնարավո՞ր է, ձեր նախաձեռնությունը ծավալվի ու դառնա ընդդիմադիր շարժում:
- Ո՞ւմ ընդդիմադիր, դա ազգային շարժում է, իսկ մենք ոչ մեկին դեմ չենք: Հակառակը, մենք ուզում ենք համախմբել ազգը ՀՀ-ի շուրջ: Իսկ իշխանությունը երեւի մտածում է, թե մենք թույլ ենք: Մեր իշխանությունը ուժեղներին եւ փողատերերին է հարգում: Երբ տեսնի, որ մենք ուժեղացել ենք, կարծում եմ, իրենք էլ մեզ կմիանան: Նե կուդա նե ձենիտսյա ս պոդվոդնի լոդկի:
- Կարծիք կա, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ կարող է միանալ ձեր շարժմանը:
- Ոչ, մենք որպես ընկերներ քննարկել ենք մեր նախաձեռնությունը: Նա պարզապես հավանություն է տվել, որ միտքը լավն է: Ընդամենը: Մենք որեւէ քաղաքական հայացքներ չունենք: Ես որեւէ կառույցի հետ չեմ քննարկել, մենք քաղաքականության մեջ չենք: Միտք է, եւ ես վստահ եմ, որ Հայաստանի փրկությունը հայ ազգի համախմբման մեջ է: Ուրիշ ինչ մոդելներ էլ մտածեն, ինչ կառավարություններ ու վարչապետներ փոխեն, որեւէ բան չի փոխվի, եթե համազգային չդառնա մեր իշխանությունը:
- Նոր վարչապետից ու կառավարությունից դրական սպասումներ կան:
- Շատ լավ, եթե մի օր վարչապետը հրավիրի այս թեմայով քննարկելու, ես նրա հետ սիրով կկիսվեմ, բայց մենք աջակցության կարիք չունենք, մենք չենք ուզում հեղափոխություն անել: Մենք ուզում ենք սերմանել ողջ հայ ժողովրդի, սփյուռքի մեջ, որ իրենք իրավունք ունեն մասնակցելու մեր երկրի ղեկավարմանը: Ես նրանց հուշում եմ, որ դուք ձեր իրավունքները մի թողեք: Մեր պետությունը փողից բացի ուրիշ բան չի ակնկալում սփյուռքից:
- Եթե ձեր նախաձեռնությունը կյանքի կոչվի, կարծում եք սփյուռքը Հայաստանում մեծ նեդրումնե՞ր կանի:
- Անշուշտ, կանի: Ես բազմաթիվ ցանկացողների ցուցակ ունեմ, որ կարող են գալ ու ներդրումներ անել: Պարզապես վստահություն չունեն: Դա է պատճառը, որ չեն անում:
- Ինչի՞ նկատմամբ վստահություն չունեն:
- Վստահություն չունեն, որ իրենց այստեղ չեն քցի: Բազմաթիվ դեպքեր են եղել, որ քցել են, մենք գիտենք:
- Ովքեր են քցել, իշխանություննե՞րը կամ նրանց հովանավորած մարդի՞կ:
- Թե իշխանությունն է քցել, թե ինչ-որ մի բյուրոկրատ, կարեւոր չէ: Հիմա մարդկանց քցել են, նրանք էլ թքել, թողել ու գնացել են: Իսկ սփյուռքից ինձ շատ մարդիկ են զանգում, նամակներ գրում, հավանություն են տալիս, եւ իրենք էլ են աղոթում, որ իրականություն դառնա մեր նախաձեռնությունը:
- Դուք ազդարարեցիք ձեր գաղափարի մասին, մոմ վառեցիք, աղոթեցիք, իսկ հաջորդ քայլը ո՞րն է լինելու:
- Հաջորդ քայլը պետությանն է, նոր կառավարությանը, նոր ԱԺ-ինը: Նրանք պիտի հասկանան այս գաղափարի կարեւորությունը: Մենք կարող է ընդամենը ցույցեր անենք, պահանջենք, բողոքենք, որ չեք անում, բայց Սահմանադրությանն ու օրենքներին դեմ չենք գնա: Բայց այս Սահմանադրությունը պետք է փոխվի:
- Բայց կարծես թե իշխանությունները ձեր նախաձեռնությունն ընդունելու ցանկություն չունեն:
- Դեռ չունեն, բայց ունենալու են:
Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից
Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին
Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով
Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին
Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար
Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը
Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար
Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան
Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա
Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)
Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել
Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)
Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ
7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում
Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)
Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ
Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից
Լոռու մարզում պահեստ է հրդեհվել
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի
«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան
Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը
© 2024 Հայկական ժամանակ