Կապանում տրանսպորտի ուղեվարձը թանկացել է. բնակիչները պատրաստվում են բողոքի ակցիա անել

Սյունիքի մարզի Կապան քաղաքում 8 համարի երթուղայինի տոմսի արժեքը նոյեմբերի 1-ից թանկացել է 40 տոկոսով՝ 50 դրամից դառնալով 70: Վերջին շրջանում դիզվառելիքի էժանացման ֆոնին այս թանկացումը կապանցիներն անհիմն են համարում եւ պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել:

Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Կապանի ավագանու անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կապանի տարածքային կազմակերպության անդամ Նարեկ Բաբայանը:

Վերջինս տեղեկացրեց, որ հաջորդ խնդիրը, որ մտահոգում է կապանցիներին՝ Բարաբաթում թաղամասը սպասարկող երթուղայինի չաշխատելն է: Արդեն 4 օր է՝ այնտեղ տրանսպորտ չկա: Մի քանի հարյուր բնակիչ կանգնել են դեպի քաղաքի կենտրոնական հատվածներ հասնելու խնդրի առջեւ, որովհետեւ դպրոցներում դասերի ավարտից հետո «Լավ ընկեր» կազմակերպությունը հայտարարել է, թե շահավետ չէ այդ երթուղում ուղեւորափոխադրում իրականացնելը: Այսպիսի խնդիր առաջացել էր նաեւ ամառային արձակուրդների ժամանակ, եւ խնդիրը լուծվեց դիզվառելիքի սուբսիդավորմամբ:

Կապանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի փողոցային լուսավորության եւ ճանապարհատրանսպորտային ծառայության բաժնի պետ Աշոտ Ոսկանյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Բարաբաթում թաղամասը սպասարկող երթուղայինը 4 օր է՝ կրկին չի աշխատում՝ պայմանավորված դպրոցական արձակուրդներով:

«Բարաբաթում թաղամասում միշտ էլ եղել է տրանսպորտ, պայմանավորված դպրոցական արձակուրդներով հիմա չկա: Քաղաքապետը կանչել է կազմակերպության ղեկավարին, պայմանավորվել է, ասել է՝ ինչ պետք է մենք կտանք, թող աշխատի, էլ նման բան չանի: Վաղվանից կաշխատի Բարաբաթումի տրանսպորտը»,- մեզ հետ զրույցում ասաց Ոսկանյանը:

Խոսելով 8 համարի երթուղայինի թանկացման մասին՝ տրանսպորտի վարչության պետն ասաց, որ այդ հարցում ոչինչ փոխել չեն կարող. «Երկու ամիս առաջ մրցույթ տեղի ունեցավ, միայն «Լավ ընկեր» ընկերությունն էր մասնակցում եւ հայտի մեջ նշել էր 70 դրամը: Այդ ընկերությունը շահեց եւ հիմա 70 դրամով ուղեւորափոխադրում է իրականացնում: Թանկացումը պատճառաբանում է, որ թարմ մեքենաներ է գնել, գազի փոխարեն դիզվառելիքով է եւ այլն: Դա 70 դրամ կմնա: 6 համարն էլ է 70 դրամ»: 

Աշոտ Ոսկանյանն ընդգծեց, որ փոխարենը վաղվանից կրկին 100 դրամով կաշխատի 2Ա համարի երթուղայինը, որը քաղաքապետարանի մոտից ուղեւորներ է տեղափոխում դեպի Վաչագան թաղամաս: Արդեն բավական երկար ժամանակ է՝ այդ երթուղայինը աշխատում էր 150 դրամով:

Տպել
3867 դիտում

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը շնորհավորել է ՀՀ վարչապետ Փաշինյանին՝ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի առթիվ

Մանվել Բադեյանը հետ է կանչվել. Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթում ՀՀ դեսպան

Գեղամ Ղարիբջանյանը հետ է կանչվել Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանի պաշտոնից

Իրանը մերժում է հանդիպում անցկացնելու Թրամփի առաջարկը

Ընտրությունը ցույց տվեց, որ հակահեղափոխություն չի լինելու, մնացել է մեկ ճանապարհ՝ հեղաշրջումը. քաղաքագետ

Համաշխարհային ֆուտբոլում էլ է իրավիճակ փոխվել. Մոդրիչը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

«Կանայք հանուն խաղաղության» գաղափարը տարածվում է. Աննա Հակոբյանը Պետերբուրգում էր

Որդիս չի ենթարկվել բռնության, նա շատ գոհ էր. թուրք սահմանահատի հայրը Հայաստանում է

Սպան ասաց՝ մի հատ թուրք բեր, օտպուսկ կտամ. հետաքննության պահանջով գյումրեցի Ժ. Գալստյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին

Դե Բիազին ՀՀ-ում է. կարող է գլխավորել ՀՀ ֆուտբոլի հավաքականը

Կարող ենք արձանագրել, որ վարչապետի ազդեցությունը բացարձակ էր. Դավիթ Խաժակյան

Սոցապում թափուր աշխատատեղերը չեն համալրվում. պատճառը ցածր աշխատավա՞րձն է

Տարեվերջին 113 միկրոավտոբուս շահագործումից պետք է դուրս գա

Զարկ տալով ընտանեկան գինեգործական ավանդույթներին. գյուղնախարարը Էջմիածին քաղաքում էր

Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում. թթվածնի արտադրամասի օպերատորը մահացել է

Գյուղատնտեսական հարցերի մասին բարձրաձայնում են շահագրգիռ անձիք. հանդիպում է եղել նաև գյուղատնտեսության նախարարի հետ

Ո՞ւր են հոսել Կեչուտի ջրամբարի ջրերը. հաղորդում իրավապահ եւ պետական մարմիններին. ՀԲՃ

Լեւոն Երանոսյանը կասկածյալի կարգավիճակ ունի. նա ապրիլին լուսաձայնային նռնակ կիրառելու իրավասություն չի ունեցել

ԵԱՏՄ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ նիստն անցկացվելու է Հայաստանում. ՊԵԿ

Ծառուկյանը փորձում է վերահսկողություն իրակացնել բոլոր ֆեդերացիաների վրա. Արթուր Գեւորգյան