Ձեր ոչինչ չասող ծրագրերի արդյունքում է, որ ՀՀ-ում ներդրում չկա. Մանուկյանը՝ փոխնախարարին

03/11/2016 schedule15:20

Սիրիայից ժամանած փախստականնների թիվը կազմում է 20000 մարդ:

Այս մասին 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:

Հիշեցնենք, որ ԱԺ ֆինանսավարկային եւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը:

Պատգամավորը հետաքրքրվել էր նաեւ ԵԱՏՄ-ին անդամակցելու «օգուտի» մասին, ինչին նախարարը պատասխանեց.

«Թե ինչ օգուտ տվեց մեզ, դրա մասին խոսվել է, գյուղատնտեսական բնագավառում դրական տեղաշարժեր կան: Մենք փորձ կատարեցինք ընդլայնել արտահանման շուկան: Որոշումը ԵԱՏՄ-ին միանալու, գիտեք, որ զուտ տնտեսական էր որոշումը ԵԱՏՄ-ին միանալու, իսկ քաղաքական առումով ԵՄ-ի հետ շարունակվող երկխոսությունը հնարավորություն կտա մեր երկրում բարեփոխումների ընթացքը շարունակական դարձնել»,- ասաց փոխնախարարը:

նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու պարագայում «տնտեսական դիվիդենտներ են» ուզում շահել, իսկ ԵՄ-ի հետ համագործակցության դեպքում՝ ընդլայնել բարեփոխումները:

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հետաքրքրվեց, թե ո՞ւր է Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ինչո՞ւ չի ներկայացել բյուջեի քննարկմանը.

«Ինչի՞ նախարարը չէր կարողանում գրաֆիկն այնպես կազմակերպել, որ այստեղ լիներ. սա առնվազն վերաբերմունքի հարց է»,- ասաց Արամ Մանուկյանը:

Ապա, կարդալով Արտաքին գործերի նախարարության բյուջեից մի հատված, ցիտեց որոշ բառեր նախագծից՝ «ամրապնդմանը, շարունակմանը, ընդլայնմանը, զարգացմանը, կարգավորմանը» եւ այլն.

«Նման ոչինչ չասող ծրագիր ոչ մի տեղ չկա, ձեր այս ծրագրերի արդյունքում է, որ ՀՀ-ում ներդրում չկա: Մեր եվրոպական կառույցներն ի՞նչ են արել, որ 10 անգամ ներդրումներն իջել են, ԱԳՆ-ն անելիք ունի՞, թե՞ չէ»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ միայն Թուրքիան հարեւան Վրաստանում 7-8 անգամ ավելի ներդրումներ է իրականացնում, քան բոլոր ներդրողները միասին վերցրած ՀՀ-ում:

«Ի՞նչ եք անում, որ ՀՀ-ն գրավիչ դառնա. Իրանը ռազմական ու տնտեսական ծրագրեր ավելի շատ կազմում է Ադրբեջանի հետ, քան մեզ հետ»,- ասաց նա:

Ի պատասխան փոխնախարարն իր զարմանքը հայտնեց.

«Զարմանում եմ, որ այդ հարցերը պարբերաբար բարձրաձայնում են»,- ասաց Կարեն Նազարյանը:

«Դե թող գա, որ պարբերաբար չլինեն»,- հակադարձեց Արամ Մանուկյանը:

Այնուամենայնիվ, փոխնախարարը պատասխանեց իր վերադասի բացակայության հարցին.

«Նախարարի այցելությունները, գիտեք, որ բավական թափանցիկ են, անմիջապես տեղեկացվում է, նախարարն այս պահին Գերմանիայում է՝ պաշտոնական այցելությամբ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ներդրումներին, փոխնախարարն ասաց, որ, ամենայն հավանականությամբ, պատագամավորի խոսքն այն էր, որ արտաքին հարաբերությունները չափելի լինեն.

«Ասացեք խնդրեմ՝ ինչպե՞ս կարող է անվտանգության ապահովումը չափելի դարձնենք ու ներկայացնենք»,- ասաց նա:

Տպել
18662 դիտում

Մանվել Գրիգորյանի որդին հրաժարական տվեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից

ԱԱ 2018-ի ֆավորիտներից Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականն էլ չհաղթեց

Քրիստոսն իրավունք ուներ խմելու, ես՝ չէ՞.վիճաբանել են Շիրակի թեմի քահանաներն ու ժողովուրդը

ԱԱԾ-ն հրապարակել է սենսացիոն կադրեր՝ Էջմիածնի աղմկոտ խուզարկություններից (տեսանյութ)

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեսակցել է գեներալ Մանվել Գրիգորյանին

Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան պարտվեց ֆուտբոլի ԱԱ 2018-ի իր 1-ին խաղում

Դատարանը որոշեց փաստաբանների բողոքը մերժել. Մանվել Գրիգորյանը մնալու է անազատության մեջ

Որևէ տնօրեն պարտավորություն չունի դպրոցում ունենալ ՀՀ ղեկավարի նկարը. ԿԳ նախարար

Հայաստանում կոռուպցիա չկա, կան մնացորդային դրսեւորումներ, որի դեմ պայքարում են. վարչապետ

Սեփական ընկալումները պետությունից վեր դասելը ոչ մի լավ տեղ չի տանում. Աշոտյանը՝ վարչապետին

Արարատում 27-ամյա քաղաքացին տրակտորի կցորդի վրայից ընկել է, հիվանդանոցում մահացել

Իգոր Մուրադյանի հուղարկավորության համար ստեղծվելու է կառավարական հանձնաժողով. Ա. Միրզոյան

Կասեցվել է «Շիրակ» ՖԱ-ի անդամությունը ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիային. վարկաբեկում են ՀՖՖ-ն

Յուրացնելով դպրոցականների ուղարկած սնունդը, Մ. Գրիգորյանը կերակրել է իր արջերին. վարչապետ

Նախորդ շաբաթ անընդհատ սահմանին հակառակորդի կենդանի ուժի ու զինտեխնիկայի շարժ է եղել

ԱԻՆ-ը շարունակում է 14-ամյա կորած տղայի որոնողական աշխատանքները, դեռ նոր տեղեկություն չկա

Անտառահատումներ Եղեգնուտի անտառտնտեսությունում. կառուցել են ապօրինի ճանապարհ ու տեղափոխել

Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի գլխավորությամբ ՊԲ շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն

Կես ժամից Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով դատական նիստն է. նրան կկալանավորե՞ն

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի