Մաքսային միության խերը չենք տեսել, հույս ունենք՝ կտեսնենք. Ն. Զոհրաբյանը՝ փոխնախարարին

03/11/2016 schedule16:01

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց, որ ուզում է իմանալ ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի տնտեսական բաղադրիչի ծավալը.

«Տնտեսական բաղադրինչն ի՞նչ ծավալով է լինելու, որովհետեւ, այո, մենք Մաքսային միության խերը չենք տեսել, հույս ունենք՝ կտեսնենք: Մյուս հարցը վերաբերում է վիզաների կենտրոն կոչված չարաբաստիկ կանտոռային, որտեղ վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիներին ենթարկում են նվաստացման մի խայտառակ ռիտուալի՝ երեխաներին գրկած գնում են, օրերով կանգնում են, իսկ նրանցից ինչ-որ անհեթեթ գումարներ են գանձում սկրեպ խփելու համար, քանի որ ինչ-որ աղջիկներ նստած սկրեպ են խփում ու 17 000 դրամ գանձում»,- ասաց Զոհրաբյանը՝ դիմելով ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանին:

Անդրադառնալով Շրջանակային համաձայնագրի վերաբերյալ հարցին փոխնախարարն ասաց, որ վերջինիս ստորագրումից հետո էլ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի ԵՄ անդամ 28 պետության կողմից փաստաթուղթը վավերացվի:

«Սակայն մենք այս գործընթացը պետք է օգտագործենք ընդլայնելու ու մեր հարաբերությունները խորացնելու համար: Ամենակարեւորն այն է, որ սկսվել են կյանքի կոչվել պայմանագրում նշած հարցերը, եւ ԵՄ-ի հետ կապված կարեւորագույն ծրագրերը»,- ասաց Նազարյանը:

Խոսելով տնտեսական բաղադրիչի մասին Նազարյանը հստակեցրեց, որ այդ փաստաթղթի շուրջ բանակցությունն են ընթանում 3 ուղղությամբ՝ «քաղաքական երկխոսության, տնտեսական եւ առեւտրի շուրջ»:

Փոխնախարարը համաձայնեց, որ վիզաների կենտրոնի հետ կապված քննադատություններ կան.

«Երբեւէ մենք այդ բողոքներն աննկատ չենք թողնում: Ավելին՝ մշտապես այցելություններ ենք անում եւ իրավիճակին տեղում ծանոթանում: Տարօրինակ եմ համարում այդ հավելյալ գումարների գանձումները, որովհետեւ փաստաթղթի ստորագրումից հետո գումարը չպետք է լինի ավելի, քան 30 եվրոն, մենք կփորձենք ստուգել: Իրականում, վիզաների կենտրոնը կոչված է ավելի արդյունավետ դարձնելու գործընթացը»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյան էլ արձագանքելով օրինակ բերեց իր ընտանիքը՝ ասելով, որ իր հարազատներից Հունաստան գնալու վիզա ստանալու համար 30 հազար դրամ են գանձել:

Տպել
24109 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)