Ուզբեկստանում «մորուք ունենալու համար» դատվող հայազգի երիտասարդի վիճակը վատ է. մոր կոչը

04/11/2016 schedule14:04

Ուզբեկստանում 7 տարվա ազատազրկման դատապարտված, ազգությամբ հայ Արամայիս Ավագյանի մայրը նամակներ է ուղարկել ՀՀ իշխանություններին՝ խնդրելով քայլեր ձեռնարկել ապօրինի ազատազրկված եւ առողջական լուրջ խնդիրներ ունեցող իր որդուն բանտից ազատելու հարցում: Արամայիսի մայրը՝ Ֆլորա Սաքունցը նշում է, որ որդու ազատ արձակվելուց հետո պատրաստվում են Հայրենիք վերադառնալ եւ ապրել այստեղ:

Ֆլորա Սաքունցը, իրավապաշտպաններ Վարդան Հարությունյանն ու Ժաննա Ալեքսանյանը, լրագրող Անուշ Մարտիրոսյանն այսօր «Մեդիա կենտրոնում» մամուլի ասուլիս էին կազմակերպել, որի ընթացքում ներկայացրին հայազգի 33-ամյա երիտասարդի նկատմամբ տեղի ունեցածը:

Ֆլորա Սաքունցն արցունքն աչքերին պատմեց, որ որդին տարածք էր վերցրել, ձկնաբուծարան հիմնել եւ արդեն 2 տարի աշխատեցնում էր այն:

«Քաղաքապետը (Ժիզակի-խմբ.) կանչում է որդուս, թե պիտի ինձ տաս ձկնաբուծարանը: Ինքն էլ մեջքի գրիժայի վիրահատության էր ենթարկվել, չէր կարողանում քայլել: Հետո նորից է կանչում, ասում է փաստաթղթերով պիտի գաս ինձ մոտ, որ ստուգեմ: Ամեն շաբաթ կանչում, վախեցնում է: Մի քանի ժամանակ հետո գիշերը՝ ժամը 2-ին,  զանգում, հայհոյում է տղայիս, թե ե՞րբ պիտի հանձնես ձկնաբուծարանը: Տղաս, որպես արժանի հայ, ասում է՝ չեմ տալու, պիտի ծաղկացնեմ այդ բիզնեսը: Սեպտեմբերի 4-ին (2015 թ.-խմբ.) տղաս աշխատողների հետ գնում է ձկների համար կեր բերելու, նրանց հետեւում են երկու մեքենայով, մի ամայի տեղ էրեխեքին մեքենայից հանում են, գլխներին պարկ հագցնում, ձեռքերին ձեռնաշղթա, տանում անհայտ ուղղությամբ: 40 օր հետո իմանում ենք, որ էրեխեքը բանտում են»,- պատմեց տիկին Սաքունցը՝ հավելելով, որ որդին ծեծված է եղել, ոտքն ու կողերը ջարդած, հոսանքահարված:

Այս պահին Արամայիս Ավագյանն ու նրա ընկերները շարունակում են բանտում գտնվել, գործը Վճռաբեկ դատարանում է: Մայրն ահազանգում է, որ որդու առողջական վիճակը շատ վատ է, ինչում ինքը համոզվել է տեսակցության ժամանակ:

Լրագրող Անուշ Մարտիրոսյանը հիշեցրեց, որ ձկնաբուծարանի բիզնեսն ուզբեկական տեղական իշխանությանը չզիջելուց հետո Արամայիս Ավագյանին ներկայացվել են մի շարք  մեղադրանքներ, այդ թվում՝ կրոնական ծայրահեղական խմբավորմանն անդամակցելու: Նշվել է, իբր Արամայիսն ու ընկերները մտադիր են եղել պայթեցնել օբյեկտներ, սպանել իրավապահների:

«Բայց չկա առգրավված զենք, մեկ ատրճանակ անգամ չեն ունեցել, ինչպե՞ս կարող էին օբյեկտներ պայթեցնել»,- հարց բարձրացրեց Անուշ Մարտիրոսյանը:

Վերջիս նկատեց նաեւ, որ իրավապահները քրեական հետապնդում սկսելու փաստական հիմք են համարել Արամայիս Ավագյանի՝ մորուքով լուսանկարը: Այդ լուսանկարն արվել է Արամայիս Ավագյանի երիտասարդ եղբոր քառասունքի օրը, սակայն ուզբեկական իրավապահներին հնարավոր չի եղել համոզել, որ հայկական ավանդույթներով տղամարդիկ մորուք են պահում հարազատների մահվան կապակցությամբ, և դա չի կարող համարվել կրոնական ծայրահեղականության մեջ ներգրավված լինելու ապացույց:

Մարտիրոսյանը տեղեկացրեց նաեւ, որ ստեղծվել է Արամայիս Ավագյանի պաշտպանության կոմիտե, որի անդամներն են ՀՀ-ից Ժաննա Ալեքսանյանն ու Վարդան Հարությունյանը, Ուզբեկստանից, ՌԴ-ից, Ղազախստանից հայտնի իրավապաշտպաններ:

Մարտիրոսյանն ասաց նաեւ, որ վերջերս իրավապաշտպան միջազգային կազմակերպությունների ճնշումների արդյունքում Ուզբեկստանի նախագահի պաշտոնակատար Շավքաթ Միրզիյոեւի հրամանով պաշտոնանկ են եղել այն մարդիկ, որոնք կապված են այս քրգործի հետ: Խոսքը Ժիզակի համայնքապետ Սաբիր Կաշիբաեւի եւ մեղադրանքի նկատմամբ հսկողություն իրականացրած դատախազության մարզային բաժնի ղեկավարի մասին է:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով՝ բոլոր միջազգային կամակերպություններին իրենք նամակներ ենք հղել, նկարագրել գործը եւ 33-ամյա երիտասարդի նկատմամբ տեղի ունեցած բռնությունները:

«Բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները արձագանքել են, նամակներ հղել Ուզբեկստանի իշխանություններին: Դրանք կարող են լռության մատնվել, բայց անհետեւանք չեն մնա»,- նկատեց Հարությունյանը:

Ժաննա Ալեքսանյանն էլ հավելեց, որ արձագանքը շատ կարեւոր նշանակություն ունի Արամայիս Ավագյանի գործի համար եւ շատ լավ կլինի, որ արձագանքեն նաեւ ՀՀ իշխանությունները:

Նշենք, որ Արամայիս Ավագյանն ամուսնացած է, ունի երկու մանկահասակ երեխա:

Տպել
2334 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին