«Օդում կախված հանելուկ է. գազի գնի սուբսիդավորումը լինելո՞ւ է բյուջեից, թե՞ ոչ»

04/11/2016 schedule15:05

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, դիմելով Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանին, կրկին բարձրացրեց գազի սակագնի սուբսիդավորման հարցը:

Մանուկյանը հստակեցրեց, որ  իր եւ Ատոմ Ջանջուղազյանի զրույցի արդյունքում հանգել է այն եզրակացության, որ 105.000 ընտանիքի համար գազի սակագնի սուբսիդավորումը կլինի բյուջեից:

Մինչդեռ պատգամավորը հիշեցրեց վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, ըստ որի, բյուջեից սուբսիդավորման համար գումարներ չեն տրամադրվելու.

«Կարապետյանը հայտարարեց, որ բյուջեից այս ծրագրի համար գումար չի հատկացվելու: Հիմա օդում կախված հանելուկ է սա, ի վերջո, գազի գնի սուբսիդավորումը լինելո՞ւ է բյուջեից, թե՞ ոչ»,- հետաքրքրվեց Արամ Մանուկյանը:

«Իրավացի եք, հղում եք արել մեր խոսակցությանը, սակայն հարցը, հավանաբար, սխալ եմ հասկացել ու պատասխանել եմ էլեկտրաէներգիայի սակագնի սուբիսիդավորման մասին, որ պետությունը նպաստները 1000 դրամ ավելացնում է եւ 4.35 դրամը սուբսիդավորում»,- մանրամասնեց փոխնախարարը:

«Ես չեմ ասել, որ գազի գնի նվազման սուբսիդավորումը բյուջեից է լինելու, կամ չեմ ասի, չեմ ասել, այլ նման բան չեմ ցանկացել ասել, պարզապես, հարցը ճիշտ չեմ հասկացել»,- ասաց նա:

Տպել
20593 դիտում

Աուտիզմով հիվանդ տղայի որոնումներն այսօր վերսկսել են Այնթափում, ավարտել անարդյունք

Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի. ըստ Tert.am-ի ասել է Ռուբեն Հայրապետյանը

Նախագահ Արմեն Սարգսյանն ու մի խումբ երեխաներ նախագահականի մոտ ուսումնասիրել են աստղերը

Վրաստան գնալիս մեքենայի սեփականատիրոջ լիազորագրի պահանջը ժամանակավոր հետաձգվում է

Երեք գյուղերը սպասարկող տրանսպորտը չի աշխատում, բայց կաշխատի. պարզաբանում է փոխնախարարը

Բողոքների տեղատարափից հետո «Օդից փող» հաղորդաշարն այլեւս եթերում չի լինի

73-ամյա միայնակ թոշակառուի դեմ հայցը 6 տարի է՝ լուծում չի ստանում. բաց նամակ վարչապետին

Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը պաշտոնից ազատման դիմում է գրել

Բազմաթիվ կոնֆլիկտներից հետո, վերջապես տեղի ունեցավ Արամ Մանուկյանի արձանի բացումը

Պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել, Ադրբեջանը ստում է. ՊԲ

ԶԼՄ ներկայացուցիչները մտահոգված են՝ կա այլակարծության նկատմամբ անհանդուրժողականություն

Փախստական, քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության հարցերը՝ ՀՀ դատախազությունում

Ոստիկանության պետը ծաղիկներ խոնարհեց զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին

Արամ Մանուկյանը գտավ հաղթանակ՝ պարտությունների տեղատարափի ներքո. վարչապետ (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչված Յուրի Խաչատուրովը տեղափոխվել է շքեղ առանձնատուն

Վարչապետի այսօրվա երեւանյան զբոսանքը. զվարճալի միջադեպեր

Հայաստանի ու Վրաստանի օմբուդսմանները կխորացնեն համագործակցությունը

Քաղաքացին հայտնել է Գագիկ Խաչատրյանի կողմից իրականացված հետապնդումների մասին. ՊԵԿ

Վարչապետը հանձնարարել է պատշաճ վիճակի բերել Սևանա լճի շրջակայքի օբյեկտների պայմանագրերը

ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականները տանկերով մտել են Փանիկ եւ խուճապի մատնել մարդկանց