ՀՎԿ-ում բունտ է հասունանում. արդեն դժգոհություններ կան տարածքային կառույցներում

04/11/2016 schedule15:18

Հայկական վերածնունդ կուսակցության կառավարման խորհրդում ընդգրկված «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը մամուլից է տեղեկացել, որ ՀՎԿ-ում ներքին խժդժություններ կան կապված համամասնական ցուցակի հետ: Սակայն ինքն անձնապես իրոք դժգոհություններն ունի: «Ես ցուցակների մասին, ընdհանրապես, ոչինչ չգիտեմ, կազմել ե՞ն, չե՞ն կազմել, կազմում ե՞ն, ո՞ւմ են տեղ տվել, ո՞ւմ տեղ չեն տվել: Նման կարգի տեղեկատվության ես չեմ տիրապետում»,- Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Արմենուհի Ղազարյանը՝ նշելով, որ իրոք ունի որոշակի դժգոհություններ:

«Շուտով ես հրապարակայնորեն կասեմ եւ բոլորդ էլ կիմանաք: Բոլոր շարքերի մեջ էլ դժգոհություններ կան, եթե դուք մտնեք շարքերը, որոնք ՕԵԿ-ից վերակազմակերպվել են իբրեւ թե նոր ՕԵԿ են գրանցվել, բոլորն էլ, դժգոհողները լիքն են: Գնացեք Արմավիրի կառույցը, գնացեք Արտաշատի կառույցը, մյուս տեղերի կառույցները, Երեւանում էլ կառույցներ կան եւ տեսեք, որ բոլորը դժգոհում են»,- ասաց Արմենուհի Ղազարյանը՝ չցանկանալով մանրամասնել թե ինչն է դժգոհության պատճառ դարձել:

«Ես դա կասեմ ճշտումներ անելուց հետո, ես երկար չեմ սպասեցնի, հրապարակայնորեն դա կդարձնեմ: Ճիշտ հասկացեք, հեղինակության խնդիր է, ես որոշ փաստեր պետք է ճշտեմ դեռ: Ես, ո՛չ Անահիտ Եղոյանն եմ, ո՛չ էլ մյուսները: Ես 22 տարվա քաղաքական գործիչ եմ»,- նշեց նա: Հարցին՝ ո՞ր դեպքում կփոխեք ձեր վերաբերմունքը եւ կշարունակեք աշխատել ՀՎԿ-ի հետ, նա ասաց, որ դա բացառվում է: «Ես ունեմ ինքնասիրություն, ես հարգում եմ իմ կուսակցությունը, իմ երկիրը, ժողովուրդը: Եթե իմ ժողովրդին նորից ուզում են խաբել, դա իմ ինքնասիրությանը կպնում է այնքանով, որ ես անամոթաբար գնացել եմ այնտեղ, մտածելով, որ մարդիկ ուղղվում են»,- ասաց «Հայկանդուխտ»-ի նախագահը:

Արմենուհի Ղազարյանի խոսքով, վերջերս ՀՎԿ-ի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Եղոյանն էլ հայտարարել է, թե ինքը ՀՎԿ-ի կառավարման խորհրդի անդամ չէ: Անահիտ Եղոյանը նշել էր նաեւ, որ «Հայկանդուխտը» ՀՎԿ-ի կառավարման խորհրդում չի եղել, քանի որ այդ կուսակցությունը լուծարման գործընթացում է եղել: «Լուծարման ընթացք չկա: Ես, եթե գործում եմ, ուրեմն՝ գործում եմ: Մենք 2015 թվականին Անի Պլազա հյուրանոցում համաձայնության պայմանագիր ստորագրեցինք, որով կուսակցությունները, եթե հիշում եք, բոլորս էլ միացանք: Կառավարման խորհրդի անդամ եմ, համագումար ենք անցկացրել, ելույթ եմ ունեցել, կառավարման խորհրդի բոլոր նիստերին մասնակցել եմ, բացառությամբ վերջին նիստից»,- հակադարձեց Արմենուհի Ղազարյանը՝ նշելով, որ բացակայել է միայն այն նիստից, որին պետք է մասնակցեր Վանաձորում ՀՎԿ-ի համամասնական ցուցակը գլխավորած Արկադի Փելեշյանը:

«Միայն այդ նիստին չեմ գնացել, որովհետեւ ես չեմ կարող մարդ ծեծողի հետ նստել եւ ինչ-որ մի հարց քննարկել: Փելեշյանի հետ կապված ես չեմ գնացել»,- ասաց Արմենուհի Ղազարյանը՝ պնդելով, որ չմասնակցելով իր վերաբերմունքն է հայտնել:

«Հարցն այն է, որ Անահիտ Եղոյանը հայտարարում է, որ ես կառավարման խորհրդի անդամ չեմ: Եթե անդամ չեմ, ապա ինչպես եմ մասնակցել նիստերին, ինչպես անդամատոմս ունեմ: Եվ ո՞վ է լիազորել նրան նման կերպ խոսել կառավարման խորհրդի անդամի մասին, իրեն գրավոր լիազորե՞լ են»,- ասաց նա եւ Անահիտ Եղոյանին առաջարկեց հրապարակել կառավարման խորհրդում ներկայացված 12 կուսակցության անուն:

ՀՎԿ լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանն էլ մեր զրույցում հայտարարեց, որ կուսակցության ներսում որեւէ տարաձայնություն չկա, ավելին՝ կուսակցությունում գոյություն ունի առողջ աշխատանքայի պրոցես, զբաղված են կուսակցաշինության գործընթացով եւ առավել քան երբեւէ այսօր միավորված են: «Դա ապացուցեց նաեւ վերջին ՏԻՄ ընտրությունները, որ կուսակցությունն այնքան հզոր էր, որ հանրապետության մասշտաբով ՏԻՄ ընտրություններում ցուցաբերեց երկրորդ ցուցանիշը, ունեցավ երկու ցուցանիշ՝ մի քանի տասնյակ գյուղապետեր, 300-ից ավելի ավագանիներ հիմա ՀՎԿ-ից են»,- ասաց Էդգար Առաքելյանն ու անդրադարձավ Արմենուհի Ղազարյանի պնդմանը:

Նրա խոսքով, ՀՎԿ-ի ձեւավորման փուլում Արմենուհի Ղազարյանը կուսակցությունը չի լուծարել իր կուսակցությունը՝ վերակազմավորման նպատակով եւ չի հանդիսացել ՀՎԿ-ի հիմնադիր: «Եթե բացեք պետռեգիստրի տվյալները, դուք կտեսնեք, որ կուսակցությունը չի լուծարվել: Հետեւաբար, Արմենուհի Ղազարյանը չէր կարող լինել հա՛մ իր կուսակցության անդամ, հա՛մ ՀՎԿ-ի անդամ՝ միեւնույն ժամանակ իր կուսակցությունը լիներ հիմնադիր: Հետեւաբար, կուսակցությունից դուրս գալու, մտնելու խնդիր չկա»,- ասաց նա:

Էդգար Առաքելյանը նշեց նաեւ, որ ՀՎԿ-ն համագործակցել է այլ կուսակցությունների հետ եւ երբեմն-երբեմն այդ կուսակցությունները մասնակցել են կառավարման խորհրդի նիստերին:

Տպել
3336 դիտում

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի