Արմեն Էլբակյան. դերասանների աշխատավարձները բարձր չեն, բայց ցածր էլ չեն

04/11/2016 schedule16:19

Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը տեղյակ չէ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում առկա աշխատավարձների հետ կապված խնդրից: Վերջերս Սունդուկյանի անվան թատրոնի դերասաններ Տիգրան Ներսիսյանի եւ Նելլի Խերանյանի դուստրը՝ Անի Ներսիսյանը, բաց նամակ էր գրել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին: Նա նշել էր, որ հրաժարվել է դասախոսի աշխատանքից եւ իր դժգոհություն էր արտահայտել ցածր աշխատավարձների վերաբերյալ:

«Ես վաղուց այնտեղ չեմ աշխատում եւ բոլորովին տեղյակ չեմ, թե դասախոսներն այնտեղ ինչպես են վարձատրվում»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Արմեն Էլբակյանը:

Հետագայում, Տիգրան Ներսիսյանը նույնպես խոսել էր դստեր բարձրաձայնած թեմայի շուրջ: Նա նշել էր, որ խնդիրը կա, եւ այն տարածվում է ոչ միայն մանկավարժների, այլեւ թատրոնի դերասանների վրա: Էլբակյանը նույնպես հաստատեց, որ դերասանների աշխատավարձներն այնքան էլ բարձր չեն:

«Դերասանների աշխատավարձները բարձր չեն, բայց ցածր էլ չեն: Աշխատավարձները հիմնականում չեն համապատասխանում համաշխարհային ստանդարտներին, մենք պետք է ինքներս մեր ձեռքով կառուցենք մեր երկիրը: Վստահ եմ՝ կգա ժամանակ, ու դա կլինի», - ասաց նա:

Թատրոնի դերասանների աշխատավարձները ցածր են այն դեպքում, երբ սերիալներում նկարահանվողները որոշ դեպքերում աստղաբաշխական թվեր են ստանում: Օրինակ, ինչպես տարիներ առաջ նշել էինք, Արմեն Էլբակյանի աշխատավարձը «Գեներալի աղջիկը» սերիալում 1-1,5 մլն դրամ է եղել:

Ամեն դեպքում, Արմեն Էլբակյանը չցանկացավ խորանալ աշխատավարձների հետ կապված խնդրի մեջ եւ նախընտրեց խոսել Սունդուկյանի անվան թատրոնի վերանորոգման մասին: Նա ընդգծեց, որ թատրոնը գրեթե ամբողջությամբ վերանորոգվել է:

«Լուսային, ձայնային սարքավորումներ են բերվել, ամբողջ դահլիճը, հատակը, ամբողջ սրահը վերանորոգվել է, շենքն էլ գրեթե հիմնովին վերանորոգվել է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ վերանորոգման աշխատանքների ֆինասական կողմի վերաբերյալ մանրամասների չի տիրապետում, քանի որ հարցը լուծված է եղել մինչեւ իր՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվելը (2015 թ. ապրիլ):

Նոյեմբերի 7-ին, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի եւ տնօրեն Ստեփան Դավթյանի հետ շրջայց է կատարելու վերանորոգված թատրոնում:

Տպել
2877 դիտում

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»