Գարեգին Երկրորդի նախագահությամբ Նյու Յորքում կայացել է Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

04/11/2016 schedule17:55

Նոյեմբերի 2-3-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդարանում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից այսօր հատնել են, որ Ժողովի բացմանը ԳՀԽ հոգևորական և աշխարհական անդամներին հայրապետական իր օրհնությունն ու պատգամն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց անցնող օրերին Նյու Յորքում անցկացված Գերագույն հոգևոր խորհրդի, Հյուսիսային Ամերիկայի երեք թեմերի և ՀԲԸՄ կենտրոնական վարչության միացյալ ժողովի առիթով՝ ընդգծելով, որ այն կարևոր նշանակություն ունեցավ ԳՀԽ անդամների համար՝ Հյուսիսային Ամերիկայի հայության ազգային-եկեղեցական կյանքում առկա մարտահրավերներին տեղում հաղորդ դառնալու առումով։

Այս առիթով Վեհափառ Հայրապետը իր գնահատանքը հայտնեց Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի սպասավորներին այս օրերին ցուցաբերված ջերմ հյուրընկալության համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև Ս․ Հոգու առաջնորդությունը մաղթեց ԳՀԽ ժողովի աշխատանքներին ի նպաստ Հայ Եկեղեցու պայծառության և  առաքելության արդյունավորվան։

Ժողովի օրակարգում ընդգրկված էին Ազգային-եկեղեցական ժողովի կանոնադրության նախագծի մշակման ընթացքին վերաբերող հարցեր, Եկեղեցու կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրեր, հոգևոր-կրթական հաստատությունների և եկեղեցական կառույցների գործունեությանն առնչվող խնդիրներ։

Ժողովի նիստերն ատենապետեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։

Մինչ օրակարգի նյութերի քննարկումը ժողովականներին իրազեկվեց 2016 թ. սեպտեմբերի 6-9-ը Արցախում գումարված ԳՀԽ ժողովի որոշումների կատարման ընթացքի մասին։

Ժողովին «Դավիդյան» հիմնադրամի նախագահ և բարեգործ Ասո Դավիդյանը Գերագույն հոգևոր խորհրդին զեկուցեց Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագրի ընթացքի վերաբերյալ։ Նա տեղեկացրեց, որ մի շարք հանդիպումներ է ունեցել «Մաքքինզի ընդ Քոմփանի» խորհրդատվական ընկերության ներկայացուցիչների հետ, քննարկել ծրագրի մանրամասները և արդյունքում պատրաստել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հարցաշար, որը ներկայացվեց ԳՀԽ անդամների ուշադրությանը։ ԳՀԽ-ն ծանոթացավ նաև ծրագրի բարեհաջող իրականացման համար ստեղծված Գործադիր և խորհրդատվական մարմինների կազմին՝ բաղկացած հոգևորական և աշխարհական անդամներից և´ Հայաստանից, և´ Սփյուռքից։

Այս կապակցությամբ ԳՀԽ անդամները շնորհակալություն հայտնեցին տիար Ասո Դավիդյանին կատարված աշխատանքի համար՝ կարևորելով Եկեղեցու կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ գործադրվող ջանքերը։

Այնուհետև Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկեց Ազգային-եկեղեցական ժողովի կանոնադրության նախագիծը, որ պատրաստվել է Հայոց Եկեղեցու ժողովական կառույցների կանոնադրությունների մշակման հանձնախմբի կողմից։ Նախագծի հետ առնչված անհրաժեշտ լուսաբանություններ տրվեցին հանձնախմբի ատենապետ  Գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի և հանձնախմբի անդամներ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ու իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր տիար Գևորգ Դանիելյանը։ Հոդված առ հոդված քննելով փաստաթղթի նախագիծը՝ Գերագույն հոգևոր խորհուրդը կատարեց իր դիտարկումները և թելադրեց անհրաժեշտ սրբագրումներից հետո նախագծի վերջնական տարբերակը ներկայացնել Գերագույն հոգևոր խորհրդին, ապա Վեհափառ Հայրապետի օրհնությամբ նաև առաքել թեմեր։

ԳՀԽ անդամներն իրենց գնահատանքը հայտնեցին հանձնախմբին կատարված մանրակրկիտ աշխատանքի համար։

Ժողովին քննարկվեց նաև Ս․ Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգության խնդիրը։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԳՀԽ անդամներին հայտնեց, որ նախագծային փուլն ավարտվել է և շուտով կձեռնարկվեն շինարարական աշխատանքները։ Նորին Սրբությունը նաև տեղեկացրեց, որ քայլեր են ձեռնարկվում շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ նյութական միջոցների հայթայթման  նպատակով։

Գոհունակությամբ ընդունելով ծանուցումը Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքի վերաբերյալ՝ ԳՀԽ անդամները վստահություն հայտնեցին, որ աշխարհասփյուռ հայ ժողովրդի զավակներն աջակցություն կցուցաբերեն համայն հայության Սրբություն սրբոցի պահպանության գործին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների գործունեության մասին զեկույց ներկայացրեց Գևորգյան հոգևոր ճեմարանի գիտական աստիճանների շնորհման հանձնախմբի անդամ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Սրբազանն անդրադարձ կատարեց վերջին տարիների ընթացքում հոգևոր-կրթական հաստատություններում ուսումնառության մակարդակի բարձրացման ուղղությամբ ձեռնարկված քայլերին։ Ուրախությամբ արձանագրվեց, որ մեկ ամիս առաջ Գևորգյան հոգևոր ճեմարանին շնորհվեց ասպիրանտական կրթություն տալու և աստվածաբանության ոլորտում գիտական աստիճաններ շնորհելու իրավունք, ինչը ևս պիտի նպաստի եկեղեցականության պատրաստվածության մակարդակի բարձրացմանը։ Խոսվեց նաև Քույր Եկեղեցիների և արտերկրի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում իրենց բարձրագույն կրթությունը շարունակող հոգևորականության մասին։ 

Գերագույն հոգևոր խորհուրդը, գոհունակություն հայտնելով կրթական ոլորտում արձանագրված հաջողությունների կապակցությամբ, երախտագիտություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին հոգևորականաց ապագա սերնդի գիտական և հովվական պատրաստությանը մեծ կարևորություն ընծայելու համար։ Գերագույն հոգևոր խորհուրդը գնահատանքով արձանագրեց այն համագործակցությունը, որ ձևավորվել է Մայր Աթոռի կառույցների և ՀՀ Կրթության և գիտության նախարարության միջև և պտղաբերում է զանազան ազգօգուտ ծրագրերով և համատեղ ձեռնարկներով։

Ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և աղոթքով։

Տպել
1201 դիտում

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց