Թմրանյութը «հիվանդին» էլ չի օգնի. 11 հեռուստաընկերություն փակման վտանգի առջեւ է

04/11/2016 schedule19:35

Հայաստանի թվային հեռարձակման անցնելու ու անալոգայինն անջատելու հետեւանքով Հայաստանի մարզային հեռուստաընկերությունները մնացել են առանց լսարանի եւ հայտնվել փակման եզրին: Երեկ նրանք հայտարարությամբ էին հանդես եկել՝ ՀՀ իշխանություններից պահանջելով խնդրին լուծում տալ:

Մեզ հետ զրույցում մարզային «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանն ասաց, որ իշխանություններից արձագանք չստանալու դեպքում պատրաստ են անգամ հանրահավաքներ, բողոքի ակցիաներ անցկացնել:

- Տիկին Ավետիսյան, այս պահին ձեր հեռուստաընկերությունը շարունակո՞ւմ է գործել:

- Այո, դեռ գործում են, բայց լսարանը գնալով պակասում է:

- Ինչպե՞ս է դա լինում: Այսինքն՝ այն պահից, երբ որ հեռուստադիտողը թվային սարքը միացնում է իր հեռուստացույցին, այլեւս չի՞ կարողանում դիտել ձեր հետուստաընկերությունը:

- Այո, այո: Երբ որ թվային սարքը միացնում է, այլեւս «Լոռին» չկա ալիքների մեջ:

- Այս պայմաններում, երբ գովազդի քանակն է նաեւ նվազում, որքա՞ն ժամանակ կկարողանաք աշխատել:

- 2015 թվականի դեկտեմբերին մեր լիցենզիաների ժամկետները երկարաձգվել են. մինչեւ 2020 թվականը, համենայնդեպս մինչեւ նոր մրցույթների կազմակերպումը, մենք անալոգային հեռարձակման իրավունք ունենք: Այսինքն՝ դե յուրե մենք կարող ենք աշխատել: Մեր ռեսուրսները դեռ բավարար են, բայց եթե հեռուստադիտողները պակասում են, գովազդն էլ է պակասում: Եթե չունենանք եթեր, չենք ունենա գովազդ, չենք ունենա վճարովի այլ ծառայություններ: Չեմ կարող ասել դեռ որքան կկարողանանք աշխատել, գուցե մեկ ամիս, գուցե 6 ամիս: Չգիտեմ ինչ արագությամբ վանաձորցիները նոր սարքեր կտեղադրեն:

- Իսկ դուք լուծումը որտե՞ղ եք տեսնում:

- Մենք մեր հայտարարության մեջ նշել ենք, որ առաջին հերթին օրենսդրական լուրջ փոփոխություն է պետք: Մենք լրագրողական կազմակերպություններին մի քանի անգամ առաջարկություն ենք արել, նախագիծ նախապատրաստվել, ներկայացվել Ազգային ժողով: Որպեսզի աղմուկը մեծ չլինի, մի քանի անգամ ուղղակի լիցենզիաների ժամկետները երկարաձգվել են, բայց իրականում դա նման է նրան, որ հիվանդին թմրանյութ տան, ցավերն անցնի՝ մինչեւ հաջորդ ցավերը:

Հիմա օրենքով յուրաքանչյուր մարզում մեկ տեղական ալիք է նախատեսվում, մենք այդ օրենքի դեմ ենք բողոքում: Յուրաքանչյուր մարզում մեկ ալիք, սա արդեն խախտում է սպառողների այլընտրանքային լրատվություն ստանալու իրավունքները, ընտրության հնարավորոթյունը: Մենք գտնում ենք, որ իշխանությունները պետք է կամք ունենան եւ վերանայեն օրենքը: Համենայնդեպս, մենք լուծում ենք առաջարկել եւ գիտենք, որ մարզերում տեղակայված հանրային մուլտիպլեքսը հնարավորություն ունի մինչեւ 4 հեռուստաալիք հեռարձակելու: Առաջարկում ենք հնարավորություն տալ մեր հաղորդումները հեռարձակել հանրային մուլտիպլեքսով, մինչեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի փոփոխությունը: Սա միջանկյալ լուծում է: Մենք դրա համար պատրաստ ենք վճարել:

Այլապես ստացվում է, որ յուրաքանչյուր մարզում կա մեկ արտոնյալ հեռուստաընկերություն: Լոռու մարզում դա «Ֆորտունա» հեռուստաընկերությունն է, որը չէր էլ գործում մրցույթի պահին: Տնօրենը աշխատում էր Երեւանի «Շանթ» հեռուստաընկերությունում. դե պատկերացրեք, թե ինչքանով էր աշխատող այդ հեռուստաընկերությունը:

- Դուք որեւէ միտում տեսնո՞ւմ եք տեղի ունեցողի մեջ:

- Կարող եմ ասել, որ այս ամենից տուժում է ոլորտը: Թվային դարաշրջանում ոլորտը պիտի ավելի զարգանա: Այս պարագայում հետընթաց ենք արձանագրում: Բացի այդ, առջեւում ընտրություններ են եւ եթե մինչ ընտրություններն այս խնդիրը չլուծվի՝ մենք լուրջ խնդիր կունենանք նաեւ նախընտրական շրջանում այլակարծության, այլընտրանքային լրատվության հարցում: Շատ լավ գիտեք, որ մեր հեռուստաընկերությունը, ինչպես նաեւ այն հեռուստաընկերությունները, որոնք փակման եզրին են կանգնած, օբյեկտիվ լրատվություն են մատուցում, որեւէ օլիգարխի կամ քաղաքական ուժի չեն պատկանում: Եթե հանրապետության ղեկավարությունը իմիտացիա չի անում, իրոք բարեփոխումներ է անում, մենք ակնկալում ենք մեր առաջարկած միջանկյալ լուծման ընդունում: Սպասում ենք արձագանքին:

- Իշխանություններին ուղղված հայտարարության տակ 6 հեռուստաընկերություն է ստորագրել: Այսքա՞նն են փակման վտանգի առջեւ կանգնածները:

- 11 հեռուստաընկերություն է փակման վտանգի առջեւ: Նամակը կազմել են 6-ը, քանի որ աշխարհագրական առումով հնարավոր չէր մեկ օրում բոլորին ստորագրել տալ դիմումը:

- Եթե իշխանությունները չլսեն ձեր հորդորները եւ որեւէ քայլ չձեռնարկեն: Ի՞նչ եք պատրաստվում անել:

- Այսօր ինձ Վանաձորի ՀԿ-ները դիմել են, որ միանանք, ակցիաներ սկսենք, ստորագրահավաք, քայլերթ, որ իրենք էլ իրենց վերաբերմունքն արտահայտեն: Եթե մեր բաց նամակը լուրջ պատասխան չստանա, կգնանք քաղաքացիական հասարակության հետ այլ քայլերի: Հնարավոր է հանրահավաքներ լինեն Վանաձորում, Լոռու մարզում եւ այլն: Վստահ եմ, որ հանրությունը մեր կողքը կկանգնի, որովհետեւ այդ նույն հանրությունն այսօր արդեն արձագանքում է՝ զրկված լինելով այլընտրանքից: Այսինքն՝ այսօր իրենք միայն նայում են Հանրապետական կուսակցության մատուցած լրատվությունը:

Տպել
2620 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա