Հովհաննես Հարությունյանի ոտքը սեւացել է ու սառել. «Սասնա ծուռը» խնդրում է վիրահատել

04/11/2016 schedule21:24

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի ոտքը, որ վիրավորվել էր ՊՊԾ գնդի գրավման օրերին, սեւացել է, անզգայացել ու սառչել: Հովհաննես Հարությունյանը խնդրում է բժիշկներին` վիրահատել իր անզգայացած ոտքը:

Մեզ հետ զրույցում այդ մասին հայտնեց ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի ստեղծված նախաձեռնության անդամ Նաիրա Միրզոյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ նախաձեռնությունը պատրաստվում է ամենասեղմ ժամկետներում (մինչեւ նոյեմբերի 21) Հովհաննես Հարությունյանի գործն իր դատական եւ բժշկափորձագիտական ողջ մանրամասներով ներկայացնել Ժնեւում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե (The Committee Against Torture (CAT)):

«Դրա համար հիմա հավաքագրում ենք Հովհաննեսի բոլոր էպիկրիզները եւ դրա հետ կապված դատափորձագիտական տեղեկատվությունը: Պետք է վերջ տալ մեր հայրենակից Հովհաննես Հարությունյանի նկատմամբ ամիսներ շարունակ տեւող այս անարդարությանն ու հաշվեհարդարին»,- ասաց Միրզոյանը:

Հարցին, թե հնարավոր չէ՞ բուժել Հովհաննեսի ոտքը, նրան անդամահատո՞ւմ է սպառնում՝ Միրզոյանը պատասխանեց. «Ըստ էպիկրիզի եւ փաստաբան Հայարփի Սարգսյանի, ոտքը անհապաղ պետք է վիրահատվի: Հայարփի Սարգսյանն էպիկրիզն ուղարկել էր Նիդերլանդներ, տեղական բժշկական գիտությունների դոկտորի կողմից ուսումնասիրվել էր այն եւ պարզվել, որ Հովհաննեսը պետք է անհապաղ վիրահատվի: Հայաստանում ասում էին, որ Հովհաննեսին չեն վիրահատում, մինչեւ վերքը լավանա: Նիդերլանդների բժշկի խոսքով դրանք ոչ պրոֆեսիոնալ գնահատականներ էին եւ պետք էր վիրահատությունը անհապաղ իրականացնել: Այդ ամենը Հայարփի Սարգսյանը ներկայացրել է էրեբունի բժշկական կենտրոն, սակայն նրանց կողմից մերժվել է վիրահատության իրականացումը»:

Նաիրա Միրզոյանը տեղեկացրեց նաեւ, որ առաջիկայում բողոքի երթ են նախատեսում. «Հիմա փորձում ենք ամեն ինչ անել, որ ներկայացնենք պահանջներ, երթ կազմակերպվի եւ իշխանություններին ներկայացվի 2 կարեւոր պահանջ. 1. թույլատրել դիտորդական խմբին տեսակցել Հովհաննես Հարությունյանին, Հովհաննես Հարությունյանին տեղափոխել քաղաքային հիվանդանոց հետազոտության, 3. պատասխանել, թե ինչու մինչ օրս չի իրականացվել հետազոտություն, քանի որ հուլիսի 26-ին Հովհաննեսին տեղափոխել էին Դատապարտյալների հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունք, դա արդեն ենթադրում էր, որ վիրահատություն էր անհրաժեշտ»,- ասաց Միրզոյանը:

Նշենք, որ այսօր Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակին անդրադարձել էր նաեւ նրա քույրը. «Կներես ինձ, ախպերս....Թողնելով քեզ շան պես վերքերդ լիզելու ու լավացնելու հոգսիդ մեջ մեն-մենակ, դու պահանջում ես անդամահատում այսօր, որովհետեւ քո ոտքն այսօր մահացածի ոտքի նման սեւ է ու սառը...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Թամարա Հարությունյանը:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից մեկնաբանություն կփորձենք ստանալ վաղը:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Հիմնադիր խորհրդարանը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի հետեւանքով ոտքերից վիրավորվել են «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը: 

Տպել
37684 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում