Ինչո՞ւ են 46 ոստիկաններին ներգրավվել որպես տուժողներ. պաշտպանի հարցը՝ դատավորին

04/11/2016 schedule22:50

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց այս տարվա հուլիսի 20-ին ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցած բախումների գործով անջատված մասով դատական նիստը:

Այս գործով ամբաստանյալի աթոռին են հայտնվել Սոսո Մարգարյանը, Գագիկ Միքայելյանը եւ Արսեն Մկրտումյանը: Գործով տուժող է ճանաչվել 46 ոստիկան, սակայն երեկ դատարան էին ներկայացել մոտ 10-ը: Նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը նիստը սկսվելուն պես կողմերից հետաքրքրվեց, թե արդյո՞ք կարող են որոշ տուժողների բացակայության պայմաններում շարունակել նիստը: Ինչին ի պատասխան Սոսո Մարգարյանի պաշտպան Արա Զաքարյանը դիմելով դատավորին ասաց, թե ինչու են ոստիկանները հուլիսյան զանգվածային անկարգությունների գործով ներգրավվել որպես տուժողներ: «Մեր պաշտպանյալներից եւ  ոչ մեկին վերագրված չէ գործում տուժող որեւիցե մեկին որեւէ ձեւով վնաս կամ վնասվածք պատճառելու մեղադրանք: Հետեւաբար՝ ինձ համար անհասկանալի է, թե ինչու են նրանք գործով որպես տուժող ներգրավված,  եթե մեր պաշտպանյալների գործողություններով նրանց վնաս պատճառված չէ: Նրանց ներկայությունը նման պայմաններում անթույլատրելի է հայտարարեց  պաշտպան Արա Զաքարյանը:

Այսօրվա նիստում ամբաստանյալները ներկայացրեցին իրենց կենսագրական տվյալները: Մասնավորապես` Արսեն Մկրտումյանը հայտնեց, որ բնակվում է Կոտայքի մարզի Քաղսի գյուղում, ունի միջնակարգ կրթություն, մինչ կալանավորվելը եղել է այգեպան: Գագիկ Մելիքյանը նշեց, որ ամուսնացած է, խնամքին ունի 1 երեխա, մինչ կալանավորվելն աշխատել է Երեւանի N 142 ավագ դպրոցում` որպես պատմության ուսուցիչ, եւ ընտանիքի հետ բնակվել է վարձով: Սոսո Մարգարյանն էլ հայտնեց, որ ՌԴ քաղաքացի է, ծնվել է ՌԴ-ում, սակայն բնակվում է Երեւանում, մշտական աշխատանք չունի: Դատավորի հարցին, թե ո՞ր թվականին է ծնվել, Մարգարյանը պատասխանեց՝ 93, դատավորի ճշտող հարցին՝ Մ.թ.ա, ամբաստանյալը դրական պատասխան տվեց, ինչը ծիծաղ առաջացրեց դատավարության մասնակիցների մոտ: Դատավորը նաեւ ամբաստանյալներից հետաքրքրվում էր, թե նրանք պատգամավոր չենք եղել, ինչին ամբաստանյալները ժպիտով պատասխանում էին՝ դեռ ոչ:

Այսօրվա նիստի ընթացքում ամբաստանյալ Արմեն Մկրտումյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը՝ կալանքը այլընտրանքային խափանմն միջոց գրավով, սակայն 1,5 ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո  դատավորը որոշեց մերժել միջնորդությունը: Նմանատիպ միջնորդություն ներկայացրեց նաեւ Գագիկ Միքայելյանի պաշտպանը: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունն էլ դատարանը մերժեց:

Սոսո Մարգարյանի պաշտպան Արա Զաքարյանն այսօր միջնորդությամբ հանդես չեկավ։ Դատական նիստը հետաձգվեց:

Տպել
2523 դիտում

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան