ՄԻՊ աշխատակիցները կայցելեն «Սասնա ծուռ» Հովհաննես Հարությունյանին

05/11/2016 schedule10:00

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը արձագանքելով «Սասնա ծուռ» Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ հրապարակումներին՝ տարածել է հետեւյալ հաղորդագրությունը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցները, այդ թվում բժիշկ-մասնագետը, հերթական անգամ հոկտեմբերի 26-ին այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ և տեսակցել Ոստիկանության ՊՊԾ գնդի զինված խմբի գործով կալանավորված բոլոր անձանց, այդ թվում՝ Հովհաննես Հարությունյանին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ այցի ընացքում Հովհաննես Հարությունյանի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 թվականի սեպտեմբերի 8-ին Հ. Հարությունյանը պլանային կարգով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ կատարվել են բժշկական հետազոտություններ: 

2016 թվականի սեպտեմբերի 12-ին Հ. Հարությունյանը դուրս է գրվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Դուրս գրման էպիկրիզի համաձայն նրան ցուցվել է ծնկահոդի պահիչով (ֆիքսատոր) անշարժացում ևս 4 շաբաթ:

Այցի պահին Հ.Հարությունյանի ոտնաթաթի շրջանում նկատվել է թույլ արտահայտված կարմրածություն, սրունքի հատվածի մաշկի գույնը եղել է անփոփոխ, ծնկային հոդի և սրունքի վերին հատվածում վնասվածքի մասում նկատվել է այտուցվածություն: Ոտնաթաթի շարժունակությունը եղել է ազատ, առանց սահմանափակման և Հ. Հարությունյանը քայլելիս փորձել է հենվել ոտնաթաթին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների հետ առանձնազրույցի ընթացքում Հովհաննես Հարությունյանը հայտնել է, որ այլ բժշկի խորհրդատվությամբ իրեն ցուցվել է ևս մեկ վիրահատական միջամտության անհրաժեշտություն:

Պաշտպանի ներկայացուցիչների կողմից իրականացված ուսումնասիրության ժամանակ, սակայն, Հ. Հարությունյանի բժշկական փաստաթղթերի շարքում նման փաստաթուղթ կամ տվյալ չի հայտնաբերվել:

Ուստի, Պաշտպանի ներկայացուցիչը կապ է հաստատել Հ. Հարությունյանի փաստաբանի հետ և խնդրել տրամադրել այդ փաստաթղթերը, սակայն վիրահատության անհրաժեշտության վերաբերյալ բժշկական փաստաթուղթ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին այդպես էլ չի տրամադրվել:

Առիթն օգտագործելով՝ Հ.Հարությունյանի փաստաբանին ևս մեկ անգամ խնդրում ենք Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությանը տրամադրել բժշակական այն փաստաթուղթը, որում ցուցված է Հ.Հարությունյանի վիրահատությունը՝ այն գործի մյուս նյութերի հետ համատեղ ուսումնասիրելու և համապատասխան որոշում կայացնելու նպատակով:

Փաստաթղթի բովանդակության գաղտնիությունը երաշխավորում ենք:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից Մարդու իրավունքների պաշտպանին հաղորդած տեղեկությունների հիման վրա, դրանք ստուգելու նպատակով, նոյեմբերի 5-ի վաղ առավոտյան կիրականացվի այց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Տպել
1013 դիտում

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման