Չի բացառվում, որ տնտեսական աճը 3,2 տոկոսից ավելի լինի. նախարար

07/11/2016 schedule12:11

ԱԺ ֆինանսավարկային ու տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ընթանում է 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Կառավարությունն «այդքան փոքր» տնտեսական աճ ակնկալում:

Նախարարը պատասխանեց, որ «չի բացառվում տնտեսական աճն իրենց բոլոր միջոցառումների իրականացման արդյունքում ավելի լինի, քան նախատեսածը», նաեւ հավելեց, որ տնտեսական ու ֆինանսական միջավայրի հաշվարկները ցույց են տալիս, որ 2017-ին նախատեսվող տնտեսական աճը 3.2 տոկոսի սահմաններում է լինելու:

Մելքումյանը նաեւ ներդրումների  ծավալի նվազմանն անդրադարձավ: Նախարարը վստահեցրեց, որ իրականացվելիք միջոցառումները որոշակի ներդրումների աճի ապահովման կբերեն, սակայն հարց է, թե երբ կլինի ներդրումների հոսքը:

«Նախատեսված է, որ մեր հիմնական միջոցառումներն այն են լինելու, որ մենք մեծացնենք ՀՀ-ի՝ որպես ներդրումային միջավայրի գրավչությունը: Ստեղծելու ենք բոլոր ինստիտուցիոնալ համակարգերը, որպեսզի Հայաստանում խրախուսենք ներդրումները: Ստեղծելու ենք ֆինանսավորում իրականացնող ներդրումային հիմնադրամ: Բոլոր խոչընդոտները մեր կողմից կվերացվեն, մենք կստեղծենք նպաստավոր ու ներդրումային միջավայր»,- ասաց Կարայանը:

Տպել
20704 դիտում

Աուտիզմով հիվանդ տղայի որոնումներն այսօր վերսկսել են Այնթափում, ավարտել անարդյունք

Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի. ըստ Tert.am-ի ասել է Ռուբեն Հայրապետյանը

Նախագահ Արմեն Սարգսյանն ու մի խումբ երեխաներ նախագահականի մոտ ուսումնասիրել են աստղերը

Վրաստան գնալիս մեքենայի սեփականատիրոջ լիազորագրի պահանջը ժամանակավոր հետաձգվում է

Երեք գյուղերը սպասարկող տրանսպորտը չի աշխատում, բայց կաշխատի. պարզաբանում է փոխնախարարը

Բողոքների տեղատարափից հետո «Օդից փող» հաղորդաշարն այլեւս եթերում չի լինի

73-ամյա միայնակ թոշակառուի դեմ հայցը 6 տարի է՝ լուծում չի ստանում. բաց նամակ վարչապետին

Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը պաշտոնից ազատման դիմում է գրել

Բազմաթիվ կոնֆլիկտներից հետո, վերջապես տեղի ունեցավ Արամ Մանուկյանի արձանի բացումը

Պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել, Ադրբեջանը ստում է. ՊԲ

ԶԼՄ ներկայացուցիչները մտահոգված են՝ կա այլակարծության նկատմամբ անհանդուրժողականություն

Փախստական, քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության հարցերը՝ ՀՀ դատախազությունում

Ոստիկանության պետը ծաղիկներ խոնարհեց զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին

Արամ Մանուկյանը գտավ հաղթանակ՝ պարտությունների տեղատարափի ներքո. վարչապետ (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչված Յուրի Խաչատուրովը տեղափոխվել է շքեղ առանձնատուն

Վարչապետի այսօրվա երեւանյան զբոսանքը. զվարճալի միջադեպեր

Հայաստանի ու Վրաստանի օմբուդսմանները կխորացնեն համագործակցությունը

Քաղաքացին հայտնել է Գագիկ Խաչատրյանի կողմից իրականացված հետապնդումների մասին. ՊԵԿ

Վարչապետը հանձնարարել է պատշաճ վիճակի բերել Սևանա լճի շրջակայքի օբյեկտների պայմանագրերը

ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականները տանկերով մտել են Փանիկ եւ խուճապի մատնել մարդկանց