Հասցրել են այնտեղ, որ ասում է՝ ոտքս կտրեք, չի կարողանում քայլել. Հովհաննեսի քույրը՝ ՄԻՊ-ին

07/11/2016 schedule13:22

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի քույրը պնդում է, որ Հովհաննեսի վիրավոր ոտքը լուրջ բուժման կարիք ունի, որը չի իրականացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրա գտնվելու օրերին եւ չի իրականացվում «Դատապարտյալների հիվանդանոցում», որտեղ նա այժմ գտնվում է:

Հիշեցնենք, որ նրա եւ «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» խմբի ահազանգից հետո պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիմումով ՄԻՊ աշխատակիցներն այցելել էին Հովհաննեսին եւ հայտարարել, որ նրա ոտքի սեւանալու, անզգայանալու եւ սառչելու վերաբերյալ տվյալները չեն հաստատվել: Հայտարարվել էր նաեւ, որ Հ. Հարությունյանն ազատ ծալում եւ բացում է կատարում աջ ոտքի ծնկային հոդում, իսկ ոտնաթաթն ազատորեն կարողանում է շարժել:

Հովհաննես Հարությունյանի քույրը՝ Թամարա Հարությունյանը, հակառակն է պնդում: Ներկայացնենք նրա հետ մեր զրույցը:

- Թամարա, դուք նոյեմբերի 4-ին համացանցում գրառում էիք արել՝ նշելով, որ ձեր եղբոր ոտքը սեւանում է եւ անզգայանում, Հովհաննեսը խնդրում է անդամահատել: ՄԻՊ աշխատակազմը, Հովհաննեսի մոտ այցելությունից հետո հայտարարում է, որ անդամահատման խնդիր չկա, բուժում է ընթանում:

- Իմ գրառումը հուզական պոռթկում էր ու բողոքի ակցիա այն բանի դեմ, որ փոխանակ բուժեն, հասցրել  են այնտեղ, որ Հովհաննեսն ասում է՝ կտրեք: Ասում է՝ եթե չեք բուժում՝ կտրեք: Նա չի կարողանում քայլել: ՄԻՊ-ը, որ կանգնեցրել է եղբորս եւ թաթը գետնին դնել տվել, դա աբսուրդ է. մի անգամ թաթը գետնին տալով չի նշանակում, որ ինքը կարողանում է դա անել միշտ եւ անընդհատ: Այսօր մենք ՄԻՊ գրասենյակի մոտից երթ ենք անցկացնելու, որ համաձայն չենք իրենց հետ: Համաձայն չենք իրենց հերքումների հետ, որ մաշկի գույնը փոխված չի, որ թաթը դնում է գետնին եւ այլն եւ այլն:

- Այսինքն՝ դուք ունեք փաստեր, որ իրականում մաշկի գույնը փոխվո՞ւմ է:

- Իրենք լուսանկարել են Հովհաննեսի ոտքը, թող հրապարակեն, տեսնենք: Ինչո՞ւ չեն հրապարակում:

- Դուք ունե՞ք նրանց ասածի հակառակն ապացուցող տեղեկություններ:

- Ես մի բան կարող եմ ասել. եթե Հովհաննեսը մի րոպեից ավելի կանգնի եւ կանգնած վիճակում նկարեն՝ ամբողջ աշխարհը կտեսնի, որ նրա հետ մի բան այն չէ: Շատ նիհարել է եւ ոտքի գույնը փոխում է: Ես չգիտեմ խնդիրն անոթայի՞ն է, թե՞ արյան շրջանառությունն է...Ոսկորի մանր բեկորները, որ մինչեւ հիմա իր ոտքի մեջ են, միգուցե մազանոթ են վնասել: Ես չեմ կարող ասել, մենք բոլորս դա ենթադրում ենք: ՄԻՊ-ն ասում է, որ ոտքը դնում է գետնին, հենվում, կարմրածություն է նկատվում թաթի շրջանում: Փաստորեն արյունն իջնում է ու վերեւ չի բարձրանում: Աստված չանի, որ դա տրոմբ լինի: Իսկ դա պետք է պարզել միայն նորմալ հետազոտությամբ եւ լուրջ բուժմամբ ու վիրահատությամբ:

- Հետազոտություն չի՞ արվել:

- Այս պահին փաստաբան Մուշեղ Շուշանյանը մտել է նրա մոտ: Մենք փորձում ենք նրան համոզել՝ եւս մեկ ռենտգեն անել, որից հրաժարվել էր Հովհաննեսը՝ ասելով. հերիք է ձեռք առնեք ինձ: Մենք հիմա պետք է խնդրենք Հովհաննեսին, որ էլ չջղայնանա, որ անի ռենտգեն, քանի որ դրանք ուղարկվելու են արտասահման:

- Ո՞ւմ եք ուղարկելու:

- Բելգիա, Բարսելոնա, Փարիզ, Ամերիկա: Կան շատ բժիշկներ, որ ներկա դրությամբ պատրաստ են գալ եւ հետազոտել նրան:

- Թամարա, Էրեբունի բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը երեկ հայտարարել է, որ պատրաստ են զրուցել Նիդերլանդներում բնակվող բժշկի հետ, որի հետ դուք խորհրդակցել էիք: Ե՞րբ եք պատրաստվում ապահովել այդ կապը:

- Առաջիկա օրերին սկայպով կփորձենք կապ հաստատել: Նիդերլանդներում բնակվող հայտնի բժիշկ, մագիստրոս Կարինե Բալյանը շատ հստակ հարցադրում էր արել, թե ի՞նչն է եղել ռիսկը, որ հրաժարվել են Հովհաննես Հարությունյանին վիրահատել, երբ սովորաբար նման վնասվածքների դեպքում այդ տարիքի մարդկանց վիրահատում են: Միքայել Մանուկյանն ասում է՝ Հովհաննեսի հարազատներն այդպես էլ չհարմարվեցին այն մտքի հետ, որ մենք չարեցինք երկրորդ վիրահատություն... Ի՞նչ երկրորդ վիրահատության մասին է խոսքը, երբ այդպես էլ չարվեց առաջինը: Մի՞թե առաջին վիրահատություն են համարում այն նախավիրահատական գործողությունը, երբ 30 օրից ավելի պահում են շյուղը կրունկի մեջ, 5 կիլոգրամ ծանրության տակ: Այն դեպքում, երբ խոստանում էին ամեն 10 օրը մեկ, ամեն երկու շաբաթը մեկ անել այդքան սպասված գոնե առաջին ու վերջին վիրահատությունը: Եթե դուք նայեք ռենտգենի նկարները՝ կտեսնեք. երկու շատ անփույթ ձեւով իրար են կպել: 

Հ.Գ. Երեկ ՄԻՊ աշխատակազմը հայտարարել էր, որ Հ. Հարությունյանի վերաբերյալ Նիդերլանդների բժշկական գիտությունների դոկտորի կողմից տրված որեւէ եզրակացություն չի հայտնաբերվել «Դատապարտյալների հիվանդանոցում» եղած փաստաթղթերում: Նշվում էր, որ չնայած իրենց կոչին՝ փաստաբան Հայարփի Սարգսյանն այն իրենց չի տրամադրել:

«Դա սուտ է, որ հայտարարում են: Հայարփի Սարգսյանից նման փաստաթուղթ չեն ուզել, իրենք տեղյակ չեն էլ պահել, որ այցելում են Հովհաննեսին: Նախ պետք է իրենք տեղեկացնեին, որ գնում են Հովհաննեսի մոտ: Հետո՝ ինչո՞ւ պետք է այդ փաստաթուղթը լիներ «Դատապարտյալների հիվանդանոցում»,- մեզ հետ զրույցում ասաց Թամարա Հարությունյանը: Նշենք, որ Հայարփի Սարգսյանի հետ խոսել չհաջողվեց. վերջինս նույնպես երեկ հայտարարել է, որ իրենից ՄԻՊ աշխատակազմը որեւէ փաստաթուղթ չի պահանջել.

«Իսկ այդ փաստաթուղթը, որը պահանջվում է, այն մասին է, որ արտերկրից բժիշկներն իրենց մտահոգությունն են հայտնել, եզրակացրել, որ նմանատիպ վնասվածքների ժամանակ մարդուն հիմնականում վիրահատում են: Ես դիմել էի «Էրեբունի» ԲԿ, հարցում արել, թե ինչո՞ւ Հովհաննեսին չեն վիրահատում, բայց թերի պատասխաններ եմ ստացել: Ես նորից եմ այդ հարցադրումներն ուղարկել Էրեբունի ԲԿ, քանի որ կա նման մտահոգություն դրսի բժիշկների կողմից»,- նշել է նա:

Տպել
5892 դիտում

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել