Միխայիլ Սահակաշվիլին հրաժարական է տվել Օդեսայի նահանգապետի պաշտոնից

07/11/2016 schedule15:30

Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այսօր հայտարարել է իր հրաժարականի մասին: Այդ մասին նա հայտարարել է հատուկ հրավիրված ճեպազրույցի ժամանակ:

Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե այլեւս չի կարող կատարել Օդեսայի նահանգապետի պարտականությունները, քանի որ նախագահ Պյոտր Պորոշենկոն շարունակում է անձամբ աջակցություն ցույց տալ տեղի կլաններին, որոնք թաթախված են կոռուպցիայի մեջ:

«Ես որոշել եմ հրաժարական տալ եւ պայքարի նոր փուլ սկսել: Ես ձեռքերս վայր չեմ դնի: Ես չեմ հոգնի: Թող նրանք հույս չունենան, թե կազատվեն ինձանից: Ես այն զինվորն եմ, որը գնում է առաջ, որքան կարող է, իսկ հետո առաջ է գնում, որքան պետք է»,- ասել է Սահակաշվիլին:

Վերջինիս հետ միասին հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ Օդեսայի ոստիկանության պետ Գեորգի Լորտկիպանիձեն, որը Վրաստանի նախկին նախագահի թիմից է եւ նրա հետ է ժամանել Ուկրաինա:

Միխայիլ Սահակաշվիլին Օդեսայի նահանգապետ է նշանակվել 2015 թվականի մայիսին: Նրա նշանակումը ոչ միանշանակ է ընդունվել ուկրաինական հասարակության կողմից եւ նույնիսկ վրաց-ուկրաինական հարաբերությունների սրման պատճառ է դարձել, քանի որ Սահակաշվիլիի նկատմամբ հայրենիքում մեղադրանք է ներկայացված 4 տարբեր քրեական գործերով եւ նա գտնվում է հետախուզման մեջ:

Տպել
709 դիտում

Աշխարհի 2013 թ. չեմպիոն Դավիթ Սաֆարյան. դեռ չգիտեմ՝ երբ մրցաշարի կմասնակցեմ

Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն կձերբակալի Գյուլենին

ՀՀ ՊՆ-ն ապրիլի առաջին տասնօրյակում հրապարակելու է պարենային կարտոֆիլի գնման առաջարկ

Թյուրբյորն Յագլանդը կոչ է արել ԵԽԽՎ-ում կոռուպցիայի փաստերը հետաքննող հանձնաժողով ստեղծել

Երկխոսության լիմիտը սպառված է. կողմերը պատրաստ են իրար սատկացնել

Հարցազրույց. պարզաբանում է Խաչիկ Ասատրյանը

Նոր հրատարակություն. երբ քունը փրկություն է թվում

Պատերազմի վերսկսման հավանականությունը կարելի է գնահատել 0-ից 100 տոկոս․ Վիգեն Սարգսյան

Զանգողների հարցով ՀՀԿ անդամը կզբաղվի ընտրություններից հետո

ԿԸՀ-ն պահանջ է ներկայացրել ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանին

Մեկնարկել է Սյունիքում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացը

Հայկական գյուղում նորածնին կոչել են Իչակի

Կստեղծվի աշխատանքի էլեկտրոնային բորսա

Շտապ հավաք ԿԸՀ-ի դիմաց. 19:00-ին քննարկելու է ՀՀԿ-ին ընտրապայքարից վռնդելու «Ելքի» դիմումը

Գեւորգ Ղազարյան. երեկ վիրահատվեցի, վերականգնման համար առնվազն 6 ամիս կպահանջվի

ՀՀԿ-ական պատգամավորը ընտրակաշառք է խոստանում տալ (տեսանյութ)

ՄԻԵԴ-ը հերթական վճիռն է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության

ՀՀ-ին հետաքրքրում է սպառազինություն, որը կկանխի Բաքվի կողմից որոշ զինատեսակների կիրառումը

Ռոհանիի «անտեսված» այցը Մոսկվա. Ի՞նչ կարող է սպասել Երեւանը

Ադրբեջանցիները կոտրել են երգիչ Էրիկ Կարապետյանի ինստագրամի էջը (լուսանկարներ)