Առաջիկա նիստը պետք է նշանակվի Մամիկոն Ասլանյանի հրաժարականի օրակարգով. Քրիստ Մարուքյան

Նոյեմբերի 5-ին Վանաձորի ավագանու նիստը չկայացավ, քանի որ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» խմբակցությունների բոյկոտի արդյունքում քվորում չապահովվեց: Armtimes.com-ը ոչ իշխանական խմբակցությունների անելիքների, ավագանու հետագա նիստերին «Լուսավոր Հայաստանի» մասնակցության վերաբերյալ զրուցեց խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանի հետ:

- Պարոն Մարուքյան, առաջիկա նիստերը բոյկոտելու հետ կապված քննարկումներ ընթանո՞ւմ են մյուս խմբակցությունների հետ եւ բոյկոտը շարունակելու հարցը կա՞ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրակարգում, թե՞ չէ:

- Մեր հայտարարությանը, որ պատրաստ ենք բոյկոտել առաջիկա նիստերը, այդ հայտարարությանը միացել էր թե՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, թե՛ «Հայկական վերածնունդը»: Դրանից հետո որեւէ քննարկում անելու իմաստ չի եղել: Այսինքն՝ եկավ նշանակված նիստի օրը, որին չմասնակցեցին նաեւ այդ երկու կուսակցության ներկայացուցիչները, դրանով ցույց տալով, որ իրենք հավատարիմ են մնում այդ հայտարարությանը: Հուշագրից հետո կարելի էր ակնկալել, որ այն չորս անձը, որոնք կողմ էին քվեարկել ՀՀԿ-ի թեկնածուի օգտին, հնարավոր կլիներ նաեւ նրանց միջոցով քվորում ապահովել: Քանի որ դա տեղի չունեցավ, միակ հետեւությունն այն է, որ այդ մարդկանց հետ նման պայմանավորվածություն երեւի թե չի էլ եղել, դա եղել է ճնշումների արդյունքում: Հակառակ պարագայում, այդ մարդիկ որեւէ խնդիր չէին ունենա գալու եւ քվորում ապահովելու:

- Այս դեպքում ձեզ համար օրակարգայի՞ն է Մամիկոն Ասլանյանին օգտին քվեարկածների անձը պարզելու հարցը:

- Հետագայում կտեսնենք՝ ինչ օրակարգով կլինեն նշանակվելիք նիստերը, ըստ այդմ, մեր վերաբերմունքը կարտահայտենք:

- Նկատի ունեմ կոնկրետ այն անձանց, որոնք քվեարկել էին Ասլանյանի օգտին, իրենց բացահայտելու հարցը ձեր օրակարգում դեռ կա՞:

- Այս պահին մենք մի բան բացահայտեցինք, որ այդ մարդկանց հետ չի եղել պայմանավորվածություն, այլ եղել են ճնշումներ: Հաջորդ քայլով էլ մի ուրիշ բան կբացահայտենք: Համենայնդեպս, արդեն անցած մոտեցումներն ու պատկերացումներն էլ են ավելի հստակեցվում, թե իրականում ինչ միջավայրում է տեղի ունեցել այդ քվեարկությունը եւ իրականում ինչ պատկեր ունենք: Ոչ թե պայմանավորվածություն, այլ՝ ճնշումներ, որի արդյունքում եղել է նման քվեարկություն:

- Ճի՞շտ եմ հիշում, դուք ասել էիք, որ հաջորդ նիստին կմասնակցեք, եթե օրակարգում լինի Մամիկոն Ասլանյանի հրաժարականի հարցը:

- Այո, որովհետեւ այդ պահին ունենալով իրականում 15 մանդատ, 15 մանդատը բավարար չէ, որպեսզի քաղաքը կառավարվի: Հետեւաբար, ՀՀԿ-ական խմբակցությունը չունի կառավարելու մանդատ: Այսինքն՝ ճիշտ կլինի, որ ամեն ինչ իր տեղն ընկնի, այսպես ասենք: Առաջիկա նիստը պետք է նշանակվի այս օրակարգով, Մամիկոն Ասլանյանի հրաժարականի օրակարգով, որովհետեւ հակառակ դեպքում կլիներ բավարար քանակով մասնակցությունը, քվորումը եւ կիրականացվեին այն քայլերը, որոշումները, որոնք պետք է կայացվեն:

- Վանաձորի ավագանում ոչ իշխանական խմբակցություններով մեծամասնություն եք կազմում, հնարավո՞ր է հենց դուք Մամիկոն Ասլանյանի հրաժարականի օրակարգով նիստ հրավիրելու հայտ ներկայացնեք:

- Քաղաքապետի հրաժարական կարելի է պահանջել ընտրություններից մեկ տարի հետո: Այսինքն՝ այդ ժամկետը դեռ չի լրացել, հետեւաբար նման նախաձեռնությամբ չենք կարող հանդես գալ:

- Նախկինում, եթե բյուջեն երեք անգամ չէր հաստատվում, քաղաքապետը պետք է հրաժարական տար: Նոր օրենսգրքով ինչպե՞ս է կարգավորվում այս հարցը:

-Էլի նույնը մնում է, բայց մինչեւ բյուջեի քննարկմանը հասնելը պետք է խումբ ձեւավորվի, որը  պետք է աշխատի այդ բյուջեի մշակման վրա, հետո դա պետք է դրվի հանրային քննարկման, որից հետո պետք է նշանակվի ավագանու նիստ, որում պետք է հաստատվի բյուջեն: Այսինքն՝ մինչեւ ավագանու նիստին հասնելը բավականին քայլեր կան անելու, իսկ այդ ընթացքը ցույց կտա, թե որ քայլն ինչպես է արվում եւ որի նկատմամբ ինչ վերաբերմունք կա:

- Այս նիստը, որ բոյկոտեցիք, օրակարգում էր քաղաքապետարանի հաստիքացուցակը: Ինչպե՞ս է սրանից հետո քաղաքապետարանի բնականոն գործունեությունն իրականացվելու:

- Եթե չի հաստատվում բյուջեն, ըստ «Բյուջետավորման մասին» օրենքի, կարգավորումը հետեւյալն է՝ առաջնորդվում են նախորդ տարվա բյուջեի տրամաբանությամբ եւ ծախսերի համամասնությամբ: Այսինքն՝ նոր ծախսեր, նոր ներդրումներ անելու հնարավորություն չեն ունենում: Հետեւաբար՝ դա եւս տարբերակ է, որ եթե ամեն ինչ նորմալ է, մենակ բյուջեն չի հաստատվել, կարող են առաջնորդվել նախորդ տարվա բյուջեի համամասնություններով եւ ծախսերով:

- Խոսքը վերաբերվում է նաեւ 2017 թվականի՞ն:

- Այո, եթե 2017 թվականի բյուջեն չի հաստատվում, գործում են 2016 թվականի բյուջեի համամասնություններով:

- Այդ դեպքում, ես ուզում եմ հիշեցնել, որ նախկինում «Լուսավոր Հայաստանը» հայտարարում էր, որ Վանաձորի բյուջեն անարդյուանվետ է ծախսվում:

- Անարդյունավետ կառավարումը վերաբերվում է, ընդհանրապես, ՀՀԿ-ի կողմից իրականացված 17 տարվա կառավարմանը: Դա կարող է վերաբերվել նաեւ դրա շարունակությանը: Հիմա կրկին Հանրապետականը փորձում է կառավարում իրականացնել՝ օգտագործելով նույն մեթոդներն ու մոտեցումները:

- Ձեր խմբակցության ռազմավարության մեջ կա՞ն քայլեր, որ ճգնաժամի հասցնեք Մամիկոն Ասլանյանի կառավարումը:

- Մենք նման խնդիր չունենք դրած, որ ճգնաժամի հասցնենք: Խնդիրը պարզապես այն էր, որ եթե դուք իրականում ունեք մեծամասնություն, եթե այդ մեծամասնությունով նիստ հրավիրեք, մենք էլ տեսնենք, որ դուք իրականում ունեք մեծամասնություն եւ որեւէ խնդիր չկա աշխատելու եւ ծրագրեր առաջ տանելու, բայց իրականում չկա այդ մեծամասնությունը: Ուրեմն հարց է առաջանում՝ ընդհանրապես լեգիտի՞մ է արդյոք այս ղեկավարումը,  թե՞ ոչ:

-Կարո՞ղ ենք արձանագրել, որ հաջորդ նիստում, եթե եղավ Մամիկոն Ասլանյանի հրաժարականի մասին հարցը, ապա կմասնակցեք նիստին, չի լինի՝ չեք մասնակցի:

- Եթե ոչ, ապա կախված օրակարգից կհայտնենք մեր վերաբերմունքը:

- Այդ դեպքում, ի՞նչ կարգի հարց պետք է լինի օրակարգում, որ մասնակցեք:

- Եկեք գուշակություններ չանենք, օրը կգա՝ բարին հետը, ամեն ինչ կերեւա ընթացքում, որովհետեւ ես չգիտեմ ինչ օրակարգով հարց կլինի նիստ հրավիրել: Սպասենք զարգացումներին եւ, ըստ այդմ,  էլ կհայտնենք մեր վերաբերմունքը:

- Մյուս խմբակցություների հետ քննարկում ունեցե՞լ եք հենց հրաժարականի հարցով նիստին մասնակցելու վերաբերյալ:

- Չէ: Այս ընթացքում շաբաթ եւ կիրակի օրեր են եղել եւ այս ժամանակահատվածում հանդիպում չի եղել:

Տպել
7204 դիտում

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից