Ցուցարարները հանդիպեցին առողջապահության նախարարին. բժիշկների խումբ կայցելի Հովհաննեսին

07/11/2016 schedule16:45

Մեր թղթակիցը հայտնում է, որ «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» քաղաքացիական նախաձեռնության անդամները քիչ առաջ հանդիպեցին առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ:

Ալթունյանը ցուցարարներին հավաստիացրել է, որ կհանձնարարի բժիշկների խումբ ձեւավորել, որոնք վաղը եւս կայցելեն Հովհաննես Հարությունյանին:

Ընդ որում, այդ խմբում, ինչպես խոստացել է նախարարը, կընդգրկվի նաեւ Հովհաննեսի մատնանշած բժիշկը:

«Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանի հետազոտությունները կսկսվեն վաղը:

Հիշեցնենք, «Ի պաշտպանություն Հովհաննես Հարությունյանի» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին նամակ հանձնեցին եւ 48 ժամ էին տվեցին, որպեսզի համապատասխան ատյանները զբաղվեն Հովհաննես Հարությունյանի առողջական խնդիրներով:

Դեռ անցյալ շաբաթ Հովհաննես Հարությունյանի քույրը՝ Թամարա Հարությունյանը, ֆեյսբուքում հետեւյալ գրառումն էր թողել.

«Կներես ինձ, ախպերս....Թողնելով քեզ շան պես վերքերդ լիզելու ու լավացնելու հոգսիդ մեջ մեն-մենակ, դու պահանջում ես անդամահատում այսօր, որովհետեւ քո ոտքն այսօր մահացածի ոտքի նման սեւ է ու սառը...»:

Այս հայտարարությունից հետո ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ ահազանգել էր Մարդու իրավունքների պաշտպանին: Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության բժիշկ-մասնագետը եւ Արագ արձագանքման վարչության մասնագետը ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում առանձնազրույց էին ունեցել Հովհաննես Հարությունյանի հետ:

Տպել
1374 դիտում

Լարսի անցակետն ու ճանապարհը շարունակում է փակ մնալ. ձնահոսքի վտանգ կա

2019-ին կբարձրանա մոտ 11000 բուժաշխատողի աշխատավարձ, կներդրվի ապահովագրության համակարգ (տեսանյութ)

Պետք է առնվազն չկասկածեր ընդունակություններիս և գիտելիքներիս վրա. Ջուլֆալակյանը՝ լրագրողին

Ժամը 18:00-ի դրությամբ՝ համաներմամբ ազատ է արձակվել 491 դատապարտյալ

Աննա Հակոբյանը հյուրընկալել է ավետարանչական ընկերակցության Հայաստանի տնօրեն Հարութ Ներսեսսյանին

Բրյուսովի անվան համալսարանի դասախոսներն իրենց ուսանողուհիներին սթափության կոչ են անում

Դուք կարծում եք՝ Էդուարդ Շարմազանովը, Վիգեն Սարգսյանը ձայն չունե՞ն, ընտրող չեն ունենալո՞ւ. Շարմազանով

Բացահայտվել է պլանավորված գողությունների շարք Արարատի մարզում. 2 անձ կալանավորվել է

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

ԱՄՆ-ն կարող է արտաքսել Ֆեթուլլահ Գյուլենին

«Մանկական եվրատեսիլի» ՀՀ մասնակիցն ուզում է Եվրոպային ցույց տալ՝ ինչ տաղանդավոր են հայերը

Փաշինյանը զինվորականներին պարգեւատրել է նույն հայկական արտադրության ժամացույցներով, որոնցից ինքն է կրում

Ալիեւը մեկնում է Մինսկ. հնարավո՞ր է ռազմական նոր գործարք

Թուրքիան ձեռք է բերում С-400 ՀՕՊ համակարգեր. ԱՄՆ շարունակում է արգելափակել F-35–երի ծրագիրը

Նախարարները կգան ու կգնան, բայց ոլորտի շարժիչ ուժը՝ դուք կմնաք. Թանդիլյանը հրաժեշտ տվեց աշխատակազմին

Ընտրությունները կարեւոր են. Հայաստանի ժողովուրդը վերաձեւում է իր ապագան. ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

Կարեն Սարուխանյանը գյումրեցի դպրոցականներին արձակուրդ է տվել. թիվ 18 դպրոցում դասեր չեն լինի

Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատախազին՝ Մայրապետյանին անձնական երաշխավորություններով ազատ արձակելու մասին

Դավիթ Խաժակյանը կղեկավարի «Լուսավոր Հայաստան»-ի շտաբը

Վարդենյանց եւ Ճամբարակի լեռնանցքներում խիտ մառախուղ է